Գաղտնիության քաղաքականություն
Սույն փաստաթուղը հանդիսանում է Գաղտնիության քաղաքականության թարգմանությունը հայերեն լեզվով: Գաղտնիության քաղաքականության ռուսալեզու տարբերակի և սույն թարգմանության միջև հակասությունների դեպքում իրավաբանորեն պարտավորեցնող է հանդիսանում միայն Գաղտնիության քաղաքականության ռուսերեն լեզվով տարբերակը: Գաղտնիության քաղաքականության ռուսերեն լեզվով տարբերակը զետեղված է այստեղ՝ https://yandex.ru/legal/confidential/?lang=ru.
Հրապարակման ժամկետը՝ 15.08.2019
Ընթացիկ տարբերակը հասանելի է հետեւյալ հասցեյով՝ https://yandex.ru/legal/confidential_hy
1. Ինչն է կարգավորում սույն գաղտնիության քաղաքականությունը
Տվյալ գաղտնիության քաղաքականությունը (հետայսու — Քաղաքականություն) գործում է ամբողջ տեղեկատվության վերաբերյալ, ներառելով անհատական տվյալները կիրառելի օրենսդրության իմաստով (հետայսու — «Անհատական տեղեկատվություն»), որը «YANDEX» ՍՊԸ-ը եւ/կամ նրա փոխկապակցված անձինք, այդ թվում «YANDEX» ՍՊԸ-ի հետ նույն խմբում ընդգրկված անձինք (հետայսու — «Yandex»), կարող են տեղեկատվություն ստանալ Ձեր մասին Ձեր կողմից Yandex-ի ցանկացած կայքերը, ծրագրերը, մթերքները եւ/կամ սերվիսները օգտագործելու ընթացքում (հետայսու բոլորը միասին — «Սերվիսներ»), որոնց մասին տեղեկատվությունը Դուք կարող էք գտնել yandex.ru, yandex.com, yandex.ua, yandex.by, yandex.kz, yandex.com.tr, yandex.co.il կայքերում եւ Yandex-ին պատկանող կայքերում (հետայսու բոլորը միասին — «Կայքեր»), ինչպես նաեւ Yandex-ի / նրա փոխկապակցված անձանց կողմից ցանկացած համաձայնագրերը եւ պայմանագրերը կատարելու ընթացքում, որոնք Ձեզ հետ կնքվել են Ձեր կողմից Սերվիսները օգտագործելու կապակցությամբ: Անհատական տեղեկատվությունը Yandex-ը նույնպես կարող է ստանալ իր գործընկերներից (հետայսու — «Գործընկերներ»), որոնց կայքերը, ծրագրերը, մթերքները եւ/կամ սերվիսները Դուք օգտագործում էք (օրինակ, Yandex-ի գովազդատուներից կամ տաքսի ծառայություններից): Նման դեպքերում Անհատական տեղեկատվության փոխանցումը հնարավոր է միայն կիրառելի օրենսդրությամբ սահմանված դեպքերում, եւ իրականացվում է Yandex-ի եւ յուրաքանչյուր Գործընկերի միջեւ գործող հատուկ պայմանագրերի հիման վրա:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ ցանկացած Կայքերի եւ/կամ Սերվիսների օգտագործումը կարող է կարգավորվել լրացուցիչ պայմաններով, որոնք կարող են փոփոխություններ եւ/կամ լրացումներ մտցնել սույն Քաղաքականության մեջ, եւ/կամ ունենալ համապատասխան պայմաններ անհատական տեղեկատվության վերաբերյալ, որոնք տեղադրված են փաստաթղթերի համապատասխան բաժիններում նման Կայքերի եւ/կամ Սերվիսների համար:
2. Ով է մշակում տեղեկատվությունը
Կայքերից եւ Սերվիսներից օգտվելն ապահովելու համար Yandex-ի կողմից հավաքվում եւ օգտագործվում է Ձեր Անհատական տեղեկատվությունը, այդ թվում նաեւ ներառելով «YANDEX» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իրավաբանական անձը, որը ստեղծվել է ըստ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության եւ գրանցվել է հետեւյալ հասցեյով՝ 119021, Ռուսաստան, Մոսկվա, Լեւ Տոլստոյի փող., դ 16 («YANDEX» ՍՊԸ), կամ նրա փոխկապակցված անձի կողմից, որը ներկայացնում է համապատասխան Սերվիսը այլ իրավազորություններում: Այն տեղեկատվության հետ, թե որ անձն է տրամադրում այս կամ այն Սերվիսը, Դուք կարող էք ծանոթանալ համապատասխան Սերվիսի օգտագործման պայմանների մեջ:
Եվրոպական տնտեսական գոտու (ԵՏԳ) կամ Շվեյցարիայի տարածքում գտնվող օգտատերերի համար Yandex-ը ԵՏԳ եւ Շվեյցարիայի տարածքում ներկայացված է Yandex Oy ընկերության կողմից, իրավաբանական անձ, որը ստեղծվել է ըստ Ֆինլանդիայի օրենսդրության, գրանցված է՝ Մորեենիկատու 6, 04600 Մյանթսյալյա, Ֆինլանդիա հասցեյով:
Իսրայելի տարածքում գտնվող օգտատերերի համար Yandex-ը ներակայացված է Yandex.Go Israel Ltd ընկերության կողմից, իրավաբանական անձ, որը ստեղծվել է ըստ Իսրայելի օրենսդրության, գրանցված է՝ 148, Մենախեմ Բեգինը փողոց, Թել Ավիվ, Իսրայել 6492104 (148 Menachem Begin St., Tel Aviv, Israel 6492104) հասցեյով:
3. Որն է տվյալ քաղաքականության նպատակը
Ձեր Անհատական տեղեկատվության եւ Ձեր գաղտնիության պաշտպանությունը չափազանց կարեւոր է Yandex-ի համար: Հետեւաբար, երբ Դուք օգտագործում էք Կայքերը եւ Սերվիսները, Yandex-ը պաշտպանում եւ մշակում է Ձեր Անհատական տեղեկատվությունը խիստ համապատասխան կիրառելի օրենսդրության հետ:
Հետևելով Ձեր Անհատական տեղեկատվությունը պաշտպանելու մեր պարտականություններին, այս Քաղաքականության մեջ մենք կցանկանայինք առավել թափանցիկ տեղեկացնել Ձեզ հետեւյալ պահերի մասին.
(a) ինչու եւ ինչպես է Yandex-ը հավաքում եւ օգտագործում («մշակում է») Ձեր Անհատական տեղեկությունը, երբ Դուք օգտագործում էք Կայքերը եւ/կամ Սերվիսները;
(b) Որն է Yandex-ի դերը եւ պարտականությունները որպես իրավաբանական անձ, որը որոշում է ընդունում, թե ինչու եւ ինչպես մշակել Ձեր Անհատական տեղեկատվությունը;
(c) ինչ գործիքներ Դուք կարող էք օգտագործել Yandex-ի կողմից Ձեր մասին հավաքվող Անհատական տեղեկատվության ծավալը նվազեցնելու համար;
(d) որոնք են Ձեր իրավունքները, իրականացվող Անհատական տեղեկատվության մշակման շրջանակներում:
4. Yandex-ը ինչ Անհատական տեղեկատվության է հավաքում Ձեր մասին
Կայքերի աշխատանք եւ/կամ Սերվիսներ տրամադրելու ընթացքում հավաքված Անհատական տեղեկատվությունը կարող է տարբերվել կախված այն բանից, թե Դուք Կայքերին եւ/կամ Սերվիսներին մուտք ստանալու համար օգտագործում էք Ձեր հաշիվը (account), թե ոչ: Այն դեպքերում, երբ Դուք մուտք էք գործում Ձեր հաշվի (account) մեջ, Ձեր կողմից Կայքերը եւ Սերվիսները օգտագործելու ժամանակ Yandex-ի կողմից Ձեր մասին հավաքված Անհատական տեղեկատվությունը կարող է համեմատվել եւ կապված լինել այլ Անհատական տեղեկատվության հետ, որը Yandex-ը հավաքել է Ձեր հաշիվը Ձեր կողմից օգտագործելու շրջանակներում (օրինակ Ձեր անձի տվյալները, կոնտակտային տվյալները, տարիքը եւ սեռը, եթե դրանք տրամադրված են եղել Yandex-ին): Yandex-ը չի ստուգում Ձեր կողմից ներկայացված Անհատական տեղեկատվությունը, այն դեպքերի բացառությամբ, որոնք նախատեսված են օգտատիրական համաձայնագրով կամ առանձին Սերվիսների օգտագործման պայմաններով, եւ չի կարող դատել դրա արժանահավատության մասին, ինչպես նաև այն մասին, թե արդյոք Դուք ունեք բավարար իրավունակություն Ձեր անձնական տեղեկությունները տրամադրելու համար: Այնուամենայնիվ, Յանդեքսը ելնում է այն հանգամանքից, որ Դուք տրամադրում էք հավաստի եւ բավարար Անհատական տեղեկատվություն, ինչպես նաեւ ժամանակին այն թարմացնում էք:
Ձեր կողմից Կայքերը եւ Սերվիսները օգտագործելու ժասմանակ Yandex-ը կարող է հավաքել Ձեր մասին Անհատական տեղեկատվության հետեւյալ կատեգորիաները.
(i) Անհատական տեղեկատվություն, որը գրանցման (հաշիվը ստեղծելու) ժամանակ տրամադրվել է Ձեր կողմից, ինչպիսիք են Ձեր անունը, հեռախոսահամարը, հասցեն եւ տարիքը;
(ii) էլեկտրոնային տվյալները (HTTP-վերնագրերը, IP-հասցեն, cookie ֆայլերը, վեբ-փարոսները / պիքսելային տեգերը, տվյալները բրաուզերի նույնացուցչի մասին, ապարատային եւ ծրագրային ապահովման մասին տեղեկատվությունը);
(iii) Կայք եւ/կամ Սերվիսներին մուտք գործելու ամսաթիվը եւ ժամանակը;
(iv) Ձեր ակտիվության մասին տեղեկատվությունը Կայքերի եւ/կամ Սերվիսների օգտագործման ժամանակ (օրինակ, որոնման հարցումների պատմությունը; այն անձանց էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց հետ Դուք նամակագրություն էք իրականացնում; էլեկտրոնային փոստի բովանդակությունը եւ հավելվածները, ինչպես նաեւ Yandex-ի համակարգերում պահվող ֆայլերը);
(v) գեոլոկացիայի մասին տվյալները;
(vi) Ձեր մասին այլ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է մշակման համար Yandex-ի կոնկրետ Կայքերի կամ Սերվիսների օգտագործումը կարգավորող պայմաններին համապատասխան;
(vii) Ձեր մասին այլ տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք մեր Գործընկերներից, համաձայն Ձեր եւ համապատասխան Գործընկերոջ միջեւ կնքված համաձայնագրի պայմաններին, եւ Yandex-ի եւ Գործընկերոջ միջեւ կնքված համաձայնագրերին:
Անհատական տեղեկատվությունը հավաքելու եւ նման անհատական տեղեկատվությունը Ձեր սարքի եւ վեբ-բրաուզերի հետ կապելու համար Yandex-ը նաեւ օգտագործում է cookie ֆայլերը, եւ վեբ-փարոսները (ներառելով պիքսելային տեգերը) (տես սույն Քաղաքականության 11-րդ բաժինը):
Yandex-ը նպատակային զգայուն անհատական տեղեկատվություն չի հավաքում (ինչպիսիք են ռասայական ծագումը, քաղաքական հայացքները, առողջության մասին տեղեկությունը եւ կենսաչափական տվյալները), այն դեպքերի բացառությամբ, որոնք նախատեսված են աառանձին Սերվիսների օգտատիրական համաձայնագրերով: Այնուամենայնիվ, Դուք կարող եք ինքնուրույն տրամադրել դրանք Yandex-ին, եւ այս դեպքում Yandex-ը դրանք կմշակի, Ձեզ Սերվիսների մատուցման շրջանակներում (օրինակ, եթե Դուք տալիս էք որոնման հարցումներ, որոնք վերաբերվում են առողջությանը): Ընդ որում, Դուք պետք է հաշվի առնեք, որ Yandex-ը չի կարող խնդրել Ձեր համաձայնությունը նման մշակման համար, քանի որ նախապես տեղյակ չե Անհատական տեղեկատվության պոտենցիալ զգայուն բնույթի մասին, որը Դուք կարող եք տրամադրել Yandex-ին:
Yandex-ը տվյալներ չի հավաքում օգտատիրոջ «դիմանկարը» կազմելու նպատակով այնքանով, որքանով դա կարող է էապես ազդել Ձեր իրավունքների եւ ազատությունների վրա, կիրառելի օրենսդրությանը համապատասխան:
5. Որն է Ձեր Անհատական տեղեկատվության մշակման իրավական հիմքն ու նպատակը
Yandex-ը իրավունք չունի մշակել Ձեր Անհատական տեղեկատվությունը, առանց դրա համար բավարար իրավական հիմքերի: Հետեւաբար, Yandex-ը մշակում է Ձեր Անհատական տեղեկությունը միայն այն դեպքում, եթե.
(i) մշակումը անհրաժեշտ է Yandex-ի պայմանագրային պարտավորությունների կատարման համար, ներառյալ Կայքերի եւ Սերվիսների աշխատանքի ապահովումը (օրինակ, Ձեր որոնման հարցումների հիման վրա Ձեզ որոնման արդյունքների տրամադրումը);
(ii) մշակումը անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարման համար;
(iii) երբ այդ նախատեսված է կիրառելի օրենսդրությամբ, մշակումը անհրաժեշտ է Yandex-ի օրինական շահերը ապահովելու համար, եթե նման մշակումը զգալի ազդեցություն չի ունենում Ձեր շահերի, Ձեր հիմնարար իրավունքների եւ ազատությունների վրա: Ուշադրություն դարձրեք, որ Ձեր Անհատական տեղեկությունը նշված հիմքով մշակելիս Yandex-ը միշտ ձգտելու է պահպանել հավասարակշռությունը իր օրինական շահերի եւ Ձեր գաղտնիության պաշտպանության միջեւ:
Yandex-ը մշակում է Ձեր Անհատական տեղեկությունը իր օրինական շահերը ապահովելու համար, օրինակ, հետևյալ դեպքերում.
(a) որպեսզի ավելի լավ հասկանա, թե ինչպես էք Դուք համագործակցում մեր Կայքերի եւ/կամ Սերվիսների հետ;
(b) բարելավել, փոփոխել, անհատականացնել կամ այլ կերպ բարելավել Կայքերը եւ Սերվիսները, ի շահ բոլոր օգտատերերի;
(c) Yandex-ի կամ այլ ընկերությունների այլ մթերքներն եւ ծառայությունները Ձեզ առաջարկելու համար, որոնք, մեր կարծիքով, Ձեզ կարող են հետաքրքրել (այսինքն, ցույց տալ Ձեզ գովազդը, որը հաշվի է առնում Ձեր շահերը);
(iv) կոնկրետ նպատակների համար կամ կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան, մենք կարող ենք խնդրել Ձեր առանձին համաձայնությունը Ձեր Անհատական տեղեկատվության մշակման համար: Այն իրավասությունների համար, որտեղ համաձայնությունը ճանաչվում է որպես առանձին իրավական հիմք, Yandex ի Կայքերի եւ/կամ Սերվիսների օգտագործման սկիզբը արտահայտում է Ձեր համաձայնությունը նման մշակման համար: Սույնով մենք տեղեկացնում ենք Ձեզ, իսկ Դուք հաստատում էք, որ Դուք պարտավոր չեք մեզ տրամադրել որեւէ Անհատական տեղեկատվություն երբ Դուք օգտագործում էք Կայքերը կամ Ծառայությունները եւ դա հիմնված է բացառապես Ձեր ազատ կամքի վրա: Միեւնույն ժամանակ, Դուք գիտակցում էք, որ առանց Անհատական տեղեկատվության տրամադրման մենք չենք կարող հնարավորություն տալ Ձեզ օգտվել Սերվիսներից, իսկ Ձեր կողմից Կայքերի օգտագործումը կսահմանափակվի։
Yandex-ը միշտ մշակում է Ձեր Անհատական տեղեկությունը որոշակի նպատակներով եւ միայն այն Անհատական տեղեկությունը, որը կապված է նման նպատակներին հասնելու հետ: Մասնավորապես, մենք մշակում ենք Ձեր Անհատական տեղեկությունը հետեւյալ նպատակների համար.
(i) տրամադրել Ձեզ մուտք դեպի Կայքերը եւ/կամ Սերվիսները (այդ թվում նաեւ ի պատասխան Ձեր որոնման հարցումներին, տրամադրել արդյունքներ, հաշվի առնելով Ձեր նախընտրությունները, որոնման պատմությունը եւ Yandex-ի համար մատչելի Ձեր մասին այլ Անհատական տեղեկատվությունը);
(ii) մուտք տրամադրել դեպի Ձեր հաշիվը, ներառելով, Yandex-ի էլեկտրոնային փոստարկղը եւ ֆայլերի պահոցը, եթե Դուք գրանցված էք համապատասխան Սերվիսներում;
(iii) կապ հաստատել Ձեզ հետ Կայքերի եւ Սերվիսների աշխատանքին վերաբերվող ծանուցումները, հարցումները եւ տեղեկատվությունները Ձեզ ուղարկելու համար, Ձեզ հետ համաձայնագրեր կատարելու եւ Ձեր հարցումները եւ հայտերը մշակելու համար;
(iv) գովազդների եւ առաջարկների անհատականացումը, հաշվի առնելով Ձեր նախասիրությունները, որոնման պատմությունը եւ Yandex-ին մատչելի Ձեր մասին այլ Անհատական տեղեկատվությունը;
(v) բարելավել Կայքերի եւ Սերվիսների օգտագործման հարմարավետությունը, այդ թվում, առավել համապատասխան որոնման արդյունքները ցուցադրելու եւ ավելի անհատականացված Կայքեր եւ Սերվիսներ մատուցելու համար, ինչպես նաեւ Yandex-ի այլ մթերքները, հավելվածները եւ Սերվիսները բարելավելու համար;
(vi) Yandex-ի նոր մթերքների, կոմունալ ծառայությունների եւ առաջարկների ստեղծումը;
(vii) Ձեր իրավունքների եւ Yandex-ի իրավունքների պաշտպանությունը;
(viii) վիճակագրական տվյալների, մեծ տվյալների եւ այլ հետազոտությունների հավաքագրումը, մշակումը եւ ներկայացումը:
Yandex-ի կողմից Google LLC-ի (1600 Amphitheatre Parkway, Mountain View, Կալիֆոռնիա 94043, Միացյալ Նահանգներ) կողմից ստացված տվյալների մշակման մասին տեղեկությունները, կապված Ձեր կողմից Yandex API տեխնոլոգիա պարունակող Սերվիսների օգտագործման հետ (https://developers.google.ru/terms) Դուք կարող եք գտնել հետեւյալ հղումով: https://yandex.com/legal/confidential_google_api:
6. Ինչպես է Yandex-ը պաշտպանում Ձեր Անհատական տեղեկատվությունը
Շատ դեպքերում, Անհատական տեղեկատվությունը մշակվում է ավտոմատ կերպով, առանց Yandex-ի աշխատակիցներից որեւէ մեկի մուտքի: Այն դեպքում, եթե անհրաժեշտ է նման մուտքը, ապա այն կարող է տրամադրվել միայն Yandex-ի այն աշխատակիցներին, ովքեր դրա կարիքն ունեն իրենց խնդիրները կատարելու համար: Տվյալների գաղտնիությունը պաշտպանելու եւ ապահովելու համար բոլոր աշխատակիցները պետք է պահպանեն Անհատական տեղեկատվության մշակման ներքին կանոնները եւ ընթացակարգերը: Նրանք նաեւ պետք է հետեւեն բոլոր տեխնիկական եւ կազմակերպչական անվտանգության միջոցներին, որոնք գործում են Ձեր Անհատական տեղեկատվության պաշտպանության համար:
Yandex-ը նաեւ ներդրել է բավական տեխնիկական եւ կազմակերպչական միջոցներ Ձեր Անհատական տեղեկատվությունը չարտոնված, պատահական կամ անօրինական ոչնչացումից, կորուստներից, փոփոխությունից, անբարեխիղճ օգտագործումից, բացահայտումից կամ մուտքի հնարավորությունից, ինչպես նաեւ այլ անօրինական մշակման ձեւերից պաշտպանելու համար: Անվտանգության այդ միջոցառումներն իրականացվել են, հաշվի առնելով տեխնիկայի ժամանակակից մակարդակը, դրանց իրացման արժեքը, Անհատական տեղեկատվության մշակման եւ բնույթի հետ կապված ռիսկերը:
7. Ուրիշ ով ունի մուտք դեպի Ձեր Անհատական տեղեկատվությունը, եւ ում այն կարող է փոխանցվել
7.1 Yandex խումբ շրջանակներում
Yandex-ը կարող է Ձեր Անհատական տեղեկատվությունը փոխանցել իր աշխատակիցներին (սույն Քաղաքականության 6-րդ բաժնում նշված սահմաններում): Yandex-ը կարող է նաեւ փոխանցել Ձեր Անհատական տեղեկատվությունը իր փոխկապակցված անձանց, այդ թվում, անձանց խմբի այլ ընկերություններին, որոնց պատկանում է Yandex-ը («Yandex խումբ»): Ուշադրություն դարձրեք, որ Անհատական տեղեկատվության պաշտպանության մակարդակը որոշ երկրներում կարող է չհամընկնել Ձեր իրավազորության մեջ սահմանված մակարդակի հետ, եւ, օգտագործելով Yandex ծառայություններ, Դուք համաձայնվում էք նման փոխանցման հետ:
Բոլոր դեպքերում Անհատական տեղեկատվությունը նույնպես մշակվելու է միայն սույն Քաղաքականության 5-րդ բաժնում շարադրված նպատակների համար, եթե Yandex խումբ ընկերությունների կողմից տրամադրվող Կայքերի եւ/կամ Սերվիսների օգտագործման պայմաններով այլ բան չե սահմանված, այդ թվում.
Ձեր կողմից «Yandex.Money» ՍՊԸ շահույթ չհետապնդող կազմակերպություն ընկերության Սերվիսները եւ ծառայությունները օգտագործելու ընթացքում (ՀՊԳՀ՝ 1127711000031) Ձեր Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել «Yandex.Money» ՍՊԸ շահույթ չհետապնդող կազմակերպություն-ին «Yandex.Money» ՍՊԸ շահույթ չհետապնդող կազմակերպություն-ի սերվիսի օգտագործման մասին Համաձայնագրի մեջ սահմանված պայմաններով եւ նպատակներից մշակելու համար (https://money.yandex.ru/doc.xml?id=522764) եւ «Yandex.Money» ՍՊԸ շահույթ չհետապնդող կազմակերպություն-ի գաղտնիության Քաղաքականությանը (https://money.yandex.ru/doc.xml?id=525698);
Ձեր կողմից «Yandex.Vertikali» ՍՊԸ-ի (ՀՊՀԳ՝ 5157746192742) Սերվիսները եւ ծառայությունները օգտագործելու ընթացքում Ձեր Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել «Yandex.Vertikali» ՍՊԸ-ին «Yandex.Auto» սերվիսների օգտագործման Պայմանների մեջ սահմանված պայմաններով եւ նպատակներից մշակելու համար (https://yandex.ru/legal/auto_termsofuse), «Yandex.Job» (https://yandex.ru/legal/job_termsofuse), «Yandex.Realty» (https://yandex.ru/legal/realty_termsofuse), «Yandex.Travel» (https://yandex.ru/legal/travel_termsofuse);
Ձեր կողմից «Yandex.Taxi» ՍՊԸ-ի (ՀՊՀԳ՝ 5157746192731) Սերվիսները եւ ծառայությունները օգտագործելու ընթացքում Ձեր Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել «Yandex.Taxi» ՍՊԸ-ին, «Yandex.Taxi» սերվիսի օգտագործման Պայմաններում սահմանված պայմաններով եւ նպատակներից մշակելու համար (https://yandex.ru/legal/taxi_termsofuse);
Ձեր կողմից «Yandex.Market» ՍՊԸ-ի (ՀՊՀԳ՝ 1167746491395) Սերվիսները եւ ծառայությունները օգտագործելու ընթացքում Ձեր Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել «Yandex.Market» ՍՊԸ-ին, «Yandex.Market» սերվիսի օգտագործման Կանոններում սահմանված պայմաններով եւ նպատակներից մշակելու համար (https://yandex.ru/legal/market_termsofuse);
Ձեր կողմից «Yandex Cloud Technologies» ՍՊԸ-ի (ՀՊՀԳ՝ 1167746432040) Սերվիսները եւ ծառայությունները օգտագործելու ընթացքում Ձեր Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել «Yandex Cloud Technologies» ՍՊԸ-ին;
Ձեր կողմից «Yandex.Drive» ՍՊԸ-ի (ՀՊՀԳ՝ 5177746277385) Սերվիսները եւ ծառայությունները օգտագործելու ընթացքում Ձեր Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել «Yandex.Drive» ՍՊԸ-ին, «Yandex.Drive» սերվիսի օգտագործման Պայմաններում սահմանված պայմաններով եւ նպատակներից մշակելու համար (https://yandex.ru/legal/drive_termsofuse);
Ձեր կողմից «Yandex.Bus» ՍՊԸ-ի (ՀՊՀԳ՝ 1177746347591) Սերվիսները եւ ծառայությունները օգտագործելու ընթացքում Ձեր Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել «Yandex.Bus» ՍՊԸ-ին, «Yandex.Bus» սերվիսի օգտագործման Պայմաններում սահմանված պայմաններով եւ նպատակներից մշակելու համար (https://yandex.ru/legal/bus_termsofuse);
Ձեր կողմից «EDADIL PROMO» ՍՊԸ (ՀՊՀԳ՝ 5157746114477) ընկերության Սերվիսները եւ ծառայությունները օգտագործելու ընթացքում Ձեր Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել «EDADIL PROMO» ՍՊԸ-ին, «Edadeal» սերվիսի օգտագործման Պայմաններում սահմանված պայմաններով եւ նպատակներից մշակելու համար (http://corp.edadeal.ru/legal);
Ձեր կողմից «Kinopoisk» ՍՊԸ (ՀՊՀԳ՝ 1077759854919) ընկերության Սերվիսները եւ ծառայությունները օգտագործելու ընթացքում Ձեր Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել «Kinopoisk» ՍՊԸ-ին, «Kinopoisk» սերվիսի օգտագործման Պայմաններում սահմանված պայմաններով եւ նպատակներից մշակելու համար (https://www.kinopoisk.ru/docs/usage);
Ձեր կողմից Yandex Europe AG ընկերության Սերվիսները եւ ծառայությունները օգտագործելու ընթացքում Ձեր Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել Yandex Europe AG սերվիսի օգտագործման Պայմաններում սահմանված պայմաններով եւ նպատակներից մշակելու համար (https://yandex.com/legal/termsofservice):
Ձեր կողմից Yandex.Go Israel Ltd (գրանցման համարը. 515926285) ընկերության Սերվիսները եւ ծառայությունները օգտագործելու ընթացքում Ձեր Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել Yandex.Go Israel Ltd սերվիսի օգտագործման Պայմաններում սահմանված պայմաններով եւ նպատակներից մշակելու համար (https://yandex.com/legal/yango_termsofuse):
7.2 Yandex խումբ-ից դուրս
Yandex-ը նույնպես կարող է փոխանցել Ձեր Անհատական տեղեկատվությունը երրորդ անձանց, որոնք չեն մտնում Yandex խումբ-ի մեջ, սույն Քաղաքականության 5-րդ բաժնում նշված նպատակներին հասնելու համար: Ուշադրություն դարձրեք, որ Անհատական տեղեկատվության պաշտպանության մակարդակը որոշ երկրներում կարող է չհամընկնել Ձեր իրավազորության մեջ սահմանված մակարդակի հետ, եւ, օգտագործելով Yandex ծառայություններ, Դուք համաձայնվում էք նման փոխանցման հետ:
Նման երրորդ անձանց կարող են վերաբերվել.
(i) Գորժընկերները, ինչպիսիք են կայքերի եւ հավելվածների սեփականատերերը, գովազդային ցանցերը եւ այլ գործընկերները, որոնք Yandex-ին մատուցում են այնպիսի ծառայություններ, որոնք կապված են կայքերում, ծրագրերում, մթերքներում կամ ծառայություններում գովազդի տեղադրման եւ ցուցադրման հետ, որոնք պատկանում են այդպիսի գործընկերներին կամ վերահսկվում են նրանց կողմից; փոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունները (տաքսի);
(ii) գովազդատուները կամ այլ Գործընկերները, որոնք Yandex-ի կայքերում եւ/կամ Սերվիսներում Ձեզ համար գովազդ են ցուցադրում, ինչպես նաեւ այնպիսի Գործընկերները, ինչպիսիք են տեղեկատվական ծառայությունների մատակարարները կամ խորհրդատուները:
Yandex-ը կարող է նաեւ Անհատական տեղեկատվությունը փոխանցել երրորդ անձանց, որոնք չեն մտնում Yandex խումբ մեջ:
(i) երրորդ անձանց, որոնց նկատմամբ կատարվել է իրավունքների կամ պարտականությունների զիջում, կամ համապատասխան համաձայնագրով նովացիա;
(ii) ցանկացած ազգային եւ/կամ միջազգային կարգավորող մարմնին, իրավապահ մարմիններին, կենտրոնական կամ տեղական գործադիր իշխանության մարմինների, այլ պաշտոնական կամ պետական մարմիններին կամ դատարաններին, որոնց վերաբերյալ Yandex-ը պարտավոր է համապատասխան հարցումով տրամադրել տեղեկատվություն, համաձայն կիրառելի օրենսդրությանը;
(iii) երրորդ անձանց, եթե Դուք Ձեր Անհատական տեղեկատվությունը փոխանցելու համաձայնություն էք հայտնել կամ Անհատական տեղեկատվության փոխանցումը անհրաժեշտ է համապատասխան Սերվիսը Ձեզ տրամադրելու համար, կամ Ձեզ հետ կնքված որոշակի համաձայնագրի կամ պայմանագրի կատարման համար;
(iv) ցանկացած երրորդ անձին Yandex-ի կամ երրորդ անձանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով, եթե Դուք խախտում էք Yandex-ի ծառայությունների Օգտատիրական համաձայնագիրը (https://yandex.ru/legal/rules), սույն Քաղաքականությունը կամ առանձին Սերվիսների օգտագործումը կարգավորող պայմանները, կամ այնպիսի իրավիճակում, երբ առկա է նման խախտման վտանգը:
8. Որտեղ է պահվում եւ մշակվում Ձեր Անհատական տեղեկատվությունը
Ձեր Անհատական տեղեկատվությունը պահվելու է Ռուսաստանի Դաշնությունում եւ/կամ ԵՏԳ-ում:
Ռուսաստանի օգտատերերի համար՝ Yandex-ը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անհատական տվյալների գրառումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշտումը (թարմացում, փոփոխություն), դուրս հանումը, Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող տվյալների բազաների օգտագործմամբ:
ԵՏԳ-ից, Շվեյցարիայից կամ Իսրայելից օգտատերերի համար՝ Ռուսաստանը Եվրոպական տնտեսական տարածքից դուրս հանդիսանում է որպես իրավազորություն, որը Եվրոպական հանձնաժողովի կողմից չի ճանաչվել որպես անհատական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող: Այդ պատճառով Yandex-ը համապատասխան միջոցներ է ձեռնարկել ԵՄ-ի տվյալների պաշտպանության գործող կանոններին համապատասխան նման փոխանցման իրականացումն ապահովելու նպատակով:
Մասնավորապես, Yandex-ը առաջնորդվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված Ստանդարտ պայմանագրային պայմաններով, Ռուսաստան փոխանցվող Ձեր Անհատական տեղեկատվության պաշտպանության ադեկվատ մակարդակը ապահովելու համար։ Տվյալ Ստանդարտ պայմանագրային պայմանների պատճենը կարելի է ստանալ հարցման ճանապարհով:
Եթե Դուք գտնվում էք այն տարածքում, որտեղ Ձեր Անհատական տեղեկատվության փոխանցման համար պահանջվում է Ձեր համաձայնությունը, ապա օգտագործելով Կայքերը կամ Սերվիսները, Դուք Yandex-ին տալիս էք այդպիսի փոխանցման կամ պահպանման, եւ/կամ տեղեկատվության մշակման հստակ եւ միանշանակ համաձայնությունը, որոնք նշված են այլ իրավազորություններում, այդ թվում ՝ Ռուսաստանում:
9. Որքան ժամանակ ենք մենք պահում Ձեր Անհատական տեղեկատվությունը
Yandex-ը կպահի Ձեր Անհատական տեղեկատվությունը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակին հասնելու համար, որի համար դա հավաքվել է, կամ օրենսդրության եւ նորմատիվ ակտերի պահանջների պահպանման համար:
Եթե օրենքով կամ Ձեզ հետ համաձայնությամբ այլ բան չի պահանջվում, էլեկտրոնային նամակները եւ փաստաթղթերը, որոնք Դուք պահում էք Yandex համակարգերում, որպես Սերվիսի մաս, կպահպանվեն, քանի դեռ Դուք ունեք հաշիվ (account), բայց դրանք Դուք կարող էք ցանկացած ժամանակ հեռացնել:
Եթե Դուք ցանկանում էք, որ Ձեր Անհատական տեղեկատվությունը հեռացվի Yandex-ի տվյալների բազաներից, ապա կարող էք ինքնուրույն հեռացնել անհրաժեշտ Անհատական տեղեկատվությունը, օգտագործելով Ձեր հաշիվը (account), կամ կայքերի եւ/կամ ծառայությունների ինտերֆեյսի միջոցով (որտեղ դա կիրառելի է):
10. Ձեր իրավունքները
10.1 Ինչ իրավունքներ ունեք Դուք
Այն դեպքում, եթե դա նախատեսված է կիրառելի օրենսդրությամբ, Դուք ունեք Ձեր Անհատական տեղեկատվության մուտքի իրավունքը, որը սույն Քաղաքականությանը համապատասխան, մշակվում է Yandex-ի կողմից:
Եթե Դուք կարծում էք, որ որեւէ տեղեկատվություն, որը Yandex-ը պահպանում է Ձեր մասին, սխալ է կամ թերի, Դուք կարող էք մուտք գործել Ձեր հաշվի մեջ եւ ինքնուրույն ուղղել Ձեր Անհատական տեղեկատվությունը:
Եթե դա նախատեսված է կիրառելի օրենսդրությամբ, Դուք իրավունք ունեք.
- պահանջել Ձեր Անհատական տեղեկատվության կամ դրա մի մասի հեռացումը, ինչպես նաեւ, հետ կանչել համաձայնությունը Ձեր Անհատական տեղեկատվության մշակման վերաբերյալ;
- պահանջել սահմանափակումներ Ձեր Անհատական տեղեկատվության մշակման համար;
- պահանջել Ստանդարտ պայմանագրային պայմանների պատճենը, որոնք թույլ են տալիս Ձեր Անհատական տեղեկատվության փոխանցումը Ռուսաստան եւ նշված են սույն Քաղաքականության 8-րդ բաժնում;
- առարկել Ձեր Անհատական տեղեկատվության մշակման դեմ, եթե դա նախատեսված է կիրառելի օրենսդրությամբ:
Yandex-ը նշված հարցումները կկատարի համապատասխան կիրառելի օրենսդրությանը:
Կիրառելի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, Դուք կարող էք ունենալ նաեւ վերը չնշված այլ իրավունքները:
10.2 Ինչպես կարող էք Դուք իրականացնել Ձեր իրավունքները
Վերոնշյալ իրավունքների իրականացման համար, խնդրում ենք մուտք գործել Ձեր հաշվի մեջ, իսկ ինտերֆեյսում հատուկ գործառույթի բացակայության դեպքում, կապվեք Yandex-ի հետ (տես սույն Քաղաքականության 13-րդ բաժինը):
Եթե Դուք բավարարված չեք, թե ինչպես է Yandex-ը մշակում Ձեր Անհատական տեղեկատվությունը, խնդրում ենք տեղեկացնել մեզ այդ մասին, եւ մենք կքննարկենք Ձեր պահանջը: Եթե Դուք բավարարված չեք Yandex-ի պատասխանով, Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել իրավասու մարմին։
11. Ինչպես ենք մենք օգտագործում cookie ֆայլերը եւ նմանատիպ այլ տեխնոլոգիաները Կայքերում կամ Ձեր կողմից Սերվիսներն օգտագործելու ընթացքում
11.1 Ինչ է cookie ֆայլերը եւ ինչի համար է դրանք օգտագործում Yandex-ը
Cookie ֆայլերը — դա փոքր տեքստային ֆայլեր են, որոնք տեղադրված են այն սարքի վրա, որը Դուք օգտագործում էք Կայքեր մուտք գործելու համար: Դրանք պարունակում են տեղեկատվություն, որը հավաքվում է Ձեր սարքից եւ հետ է ուղարկվում է դեպի Կայքերը, յուրաքանչյուր հետագա դրանց այցելեության ժամանակ, որպեսզի ժամանակի ավարտից հետո հիշի Ձեր գործողությունները եւ նախապատվությունները:
Կայքերում օգտագործվում են հետևյալ cookie ֆայլերի տեսակները.
- խիստ անհրաժեշտ cookie ֆայլերը / cookie տեխնիկական ֆայլերը: այս cookie ֆայլերը անհրաժեշտ են Կայքերի աշխատանքի եւ Ձեզ ծառայություններ մատուցելու համար; բացի այդ, նրանք թույլ են տալիս Յանդեքսին նույնացնել Ձեր ապարատային եւ ծրագրային ապահովումը, ներառյալ Ձեր բրաուզերի տեսակը;
- վիճակագրական / վերլուծական cookie ֆայլեր՝ այս cookie ֆայլերը թույլ են տալիս ճանաչել օգտատերերին, հաշվել դրանց քանակը եւ հավաքել տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր կողմից կատարված գործողությունները Կայքերում եւ Սերվիսներում, ներառյալ տեղեկությունները Ձեր այցելած վեբ-էջերի եւ կոնտենտի մասին, որը Դուք ստանում էք;
- տեխնիկական cookie ֆայլեր՝ այս cookie ֆայլերը հավաքում են տեղեկատվություն այն մասին, թե օգտատերերն ինչպես են համագործակցում Կայքերի եւ/կամ Սերվիսների հետ, ինչը թույլ է տալիս բացահայտել սխալները եւ փորձարկել նոր գործառույթներ, Կայքերի եւ Սերվիսների արտադրողականության բարձրացման նպատակով;
- ֆունկցիոնալ cookie ֆայլեր՝ այս cookie ֆայլերը թույլ են տալիս տրամադրել որոշակի գործառույթներ, որպեսզի հեշտացնել Ձեր կողմից Կայքերի օգտագործումը, օրինակ, պահպանելով Ձեր նախասիրությունները (ինչպիսիք են լեզուն եւ գտնվելու վայրը);
- (կողմնակի) հետեւող ֆայլեր / գովազդային cookie ֆայլեր՝ այս cookie ֆայլերը հավաքում են տեղեկություններ օգտատերերի մասին, տրաֆիկի աղբյուրների, այցելած էջերի եւ գովազդների մասին, որոնք ցուցադրվում են Ձեզ համար, ինչպես նաեւ այն մասին, թե Դուք ինչպես էք անցել գովազդվող էջի վրա: Դրանք թույլ են տալիս արտահայտել գովազդ, որը կարող է հետաքրքրել Ձեզ, Անհատական տեղեկատվության վերլուծության հիման վրա, որը հավաքագրված է Ձեր մասին: Դրանք օգտագործվում են նաեւ վիճակագրական եւ հետազոտական նպատակներով:
11.2 Որքան ժամանակ է cookie ֆայլերը պահվում Ձեր սարքի վրա
Yandex-ը օգտագործում է cookie ֆայլերում պարունակվող տեղեկատվությունը միայն վերը նշված նպատակներով, որից հետո հավաքագրված տվյալները կպահվեն Ձեր սարքում այն ժամանակահատվածում, որը կարող է կախված լինել cookie ֆայլերի համապատասխան տեսակից, սակայն չգերազանցելով դրանց նպատակին հասնելու համար անհրաժեշտ ժամկետը, որից հետո դրանք ավտոմատ կերպով կհեռացվեն Ձեր համակարգից:
11.3 Ուրիշ ով ունի մուտք դեպի cookie ֆայլերում պարունակվող տեղեկատվությանը
Ձեր սարքում տեղադրված cookie ֆայլերի միջոցով հավաքագրված Անհատական տեղեկատվությունը կարող է փոխանցվել եւ հասանելի լինել Yandex-ին եւ/կամ սույն Քաղաքականության 7-րդ բաժնում նշված երրորդ անձանց: Գովազդային նպատակներով Կայքերից դուրս Անհատական տեղեկատվության օգտագործումը, եթե այդպիսիք կան, կարող է լինել առանձին օգտատիրական համաձայնագրերի առարկա, որը հասանելի է երրորդ անձանց վեբ-կայքերում: Yandex-ը եւ/կամ երրորդ անձինք կարող են նաև Ձեզ հնարավորություն տալ հրաժարվել գովազդների անհատականացումից, որը կարող է լինել օրենսդրության եւ կանոնների կարգավորման առարկա, որոնք կիրառելի են նման մթերքների եւ առաջարկությունների վերաբերյալ:
Կայքի առաջին այցելության ժամանակ կարող է պահանջվել Ձեր համաձայնությունը cookie ֆայլերի օգտագործման համար: Եթե նրանից հետո, երբ Դուք հավանություն էք տվել cookie ֆայլերը օգտագործելու համար, Դուք կցանկանաք փոխել ձեր որոշումը, Դուք կկարողանաք դա անել, Ձեր բրաուզերում պահվող cookie ֆայլերը հեռացնելու միջոցով (սովորաբար դա կարելի է անել բրաուզերի կարգավորումներում — խնդրում ենք դիմել բրաուզերի կամ նրա մշակողի կայքի աշխատանքի ղեկավարությանը): Դրանից հետո կարող է կրկին ցուցադրվել թռուցիկ պատուհանը, որը խնդրում է Ձեր համաձայնությունը, եւ Դուք կարող էք կատարել այլ ընտրություն: Եթե Դուք հրաժարվում էք cookie ֆայլերը օգտագործելուց, դա կարող է հանգեցնել նրան, որ Կայքերի որոշ գործառույթներ Ձեզ հասանելի չեն լինի եւ դա կանդրադառնա Կայքերից օգտվելու Ձեր հնարավորության վրա: Դուք կարող էք նաեւ փոխել Ձեր բրաուզերի կարգավորումները, որպեսզի ընդունեք կամ մերժեք բոլոր cookie ֆայլերը կամ որոշակի կայքերից cookie ֆայլերը, ներառյալ Yandex-ի Կայքերը: Եթե Դուք հավանություն էք տվել Yandex-ի Կայքերից մեկում cookie ֆայլերի օգտագործմանը, մենք կհամարենք, որ cookie ֆայլերի օգտագործումը բոլոր Կայքերում Ձեր կողմից հավանության է արժանացել:
Yandex-ը կարող է նաեւ օգտագործել վեբ-փարոսները (պիքսելային թեգերը) Ձեր սարքում նախկինում տեղադրված cookie ֆայլերին մուտք գործելու համար, հետեւյալ նպատակներով.
(i) որոշել Ձեր գործողությունները Կայքերում եւ Սերվիսների օգտագործման ընթացքում, մուտք գործելով եւ օգտագործելով Ձեր սարքում պահվող cookie ֆայլերը;
(ii) Yandex-ի Կայքերի, Սերվիսների կամ մթերքների, ուտիլիտների աշխատանքի եւ առաջարկությունների հետ կապված վիճակագրական տեղեկատվության հավաքագրումը:
12. Սույն քաղաքականության թարմացում
Սույն Քաղաքականության մեջ կարող են կատարվել փոփոխություններ։ Yandex-ը իրավունք ունի իր հայեցողությամբ փոփոխություններ կատարել, այդ թվում, սակայն չսահմանափակվելով, այն դեպքերում, երբ համապատասխան փոփոխությունները կապված են կիրառելի օրենսդրության փոփոխությունների հետ, ինչպես նաեւ, երբ համապատասխան փոփոխությունները կապված են Կայքերի եւ Սերվիսների աշխատանքի մեջ կատարվող փոփոխությունների հետ:
Yandex-ը պարտավորվում է էական փոփոխություններ չկատարել, առանց Ձեր ծանուցման չկիրառել լրացուցիչ ծանրաբեռնվածություններ կամ սահմանափակումներ սույն Քաղաքականությամբ սահմանված Ձեր իրավունքների վերաբերյալ: Դուք կտեղեկացվեք նման փոփոխությունների մասին: Համապատասխան ծանուցումները կարող են ցուցադրվել Կայքում կամ Սերվիսներում (օրինակ, թռուցիք պատուհանի կամ բանների միջոցով), նախքան նման փոփոխությունների ուժի մեջ մտնելը կամ կարող են ուղարկվել Ձեզ կապի այլ ուղիներով (օրինակ, էլեկտրոնային փոստով, եթե Դուք մեզ տրամադրել էք Ձեր կոնտակտային տվյալները):
13. Հարցեր եւ առաջարկություններ
Yandex-ը ողջունում է Ձեր հարցերն ու առաջարկությունները, որոնք վերաբերում են սույն Քաղաքականության իրականացմանը կամ փոփոխությանը: Խնդրում ենք օգտվել մեր հետադարձ կապի ձեւից, որը տեղադրված է հետեւյալ հասցեյով https://yandex.ru/support/common/troubleshooting/main.html. Դուք կարող էք նաեւ օգտվել այս հասցեից, Ձեր Անհատական տեղեկատվության ոչ կոռեկտության կամ դրա մշակման անօրինականության վերաբերյալ Ձեր իրավունքների կամ բողոքների իրականացման վերաբերյալ հարցումներ ուղարկելու համար։
Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.ru/legal/confidential_hy/15072019.
Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.ru/legal/confidential_hy/12022019.
Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.ru/legal/confidential_hy/07032017.