Գաղտնիության քաղաքականություն

Սույն փաստաթուղը հանդիսանում է Գաղտնիության քաղաքականության թարգմանությունը հայերեն լեզվով: Գաղտնիության քաղաքականության ռուսալեզու տարբերակի և սույն թարգմանության միջև հակասությունների դեպքում իրավաբանորեն պարտավորեցնող է հանդիսանում միայն Գաղտնիության քաղաքականության ռուսերեն լեզվով տարբերակը: Գաղտնիության քաղաքականության ռուսերեն լեզվով տարբերակը զետեղված է այստեղ՝ https://yandex.ru/legal/confidential/?lang=ru.

Հրապարակման ամսաթիվը 25.05.2018

Ընթացիկ տարբերակը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/legal/confidential_hy/

1. Ի՞նչն է կարգավորում սույն գաղտնիության քաղաքականությունը

Սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետև՝ Քաղաքականություն) կիրառվում է բոլոր տեղեկությունների նկատմամբ, այդ թվում՝ անձնական տվյալների՝ կիրառելի օրենսդրության համատեքստում (այսուհետև՝ «Անձնական տեղեկություններ»), որոնք «ՅԱՆԴԵՔՍ» ՍՊԸ-ն և/կամ նրա դուստր ընկերությունները, այդ թվում՝ ՅԱՆԴԵՔՍ» ՍՊԸ-ի [1] հետ մեկ խմբում գտնվող բոլոր անձինք, (այսուհետև՝ «Յանդեքս») կարող են Ձեր մասին ստանալ տեղեկատվություն Ձեր կողմից Յանդեքսի ցանկացած կայքի, ծրագրի, պրոդուկտի և/կամ ծառայության (այսուհետև միասին՝ «Ծառայություններ») օգտագործման ընթացքում, որոնց մասին տեղեկությունները կարող եք գտնել yandex.ru, yandex.com, yandex.ua, yandex.by, yandex.kz, yandex.com.tr և այլ կայքերում (այսուհետև միասին՝ «Կայքեր»), ինչպես նաև Ծառայությունների Ձեր կողմից օգտագործման առնչությամբ Յանդեքսի կողմից Ձեզ հետ կնքված ցանկացած պայմանագրի կամ համաձայնագրի կատարման ընթացքում: Նաև, Անձնական տեղեկությունները կարող են փոխանցվել Յանդեքսին՝ վերջինիս գործընկերների կողմից (այսուհետև՝ «Գործընկերներ»), որոնց կայքերը, ծրագրերը, պրոդուկտները կամ ծառայությունները Դուք օգտագործում եք (օրինակ՝ Յանդեքսի գովազդատուները): Նման դեպքերում Անձնական տեղեկությունների փոխանցումը հնարավոր է միայն կիրառելի օրենսդրությամբ սահմանված դեպքերում, և իրականացվում է Յանդեքսի և Գործընկերներից յուրաքանչյուրի հետ հատուկ պայմանագրերի հիման վրա:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ցանկացած Կայքերից և/կամ Ծառայություններից օգտվելը կարող է կանոնակարգվել լրացուցիչ պայմաններով, որոնցով սույն Քաղաքականությունում կարող են տեղի ունենալ փոփոխություններ և/կամ լրացումներ.

2. Ո՞վ է կատարում մշակումը

Ձեր կողմից Կայքերի և Ծառայությունների օգտագործման ապահովման նպատակով Ձեր Անձնական տեղեկությունները հավաքվում են և օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն հիմնադրված «ՅԱՆԴԵՔՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից՝ գրանցված հետևյալ հասցեով՝ 119021, Ռուսաստան, Մոսկվա, Լև Տոլստոյի փող., տ. 16 («ՅԱՆԴԵՔՍ» ՍՊԸ-ն), կամ վերջինիս հետ փոխկապակացված անձի կողմից, որը տրամադրում է համապատասխան Ծառայությունը: Այս կամ այն Ծառայությունը մատուցող անձանց մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ համապատասխան Ծառայության օգտագործման պայմաններում.

Եվրոպական Տնտեսական Գոտում (ԵՏԳ) կամ Շվեյցարիայում գտնվող օգտատերերի համար, ԵՏԳ և Շվեյցարիայի տարածքում Յանդեքսը ներկայացված է Ֆինլանդիայի օրենսդրության համաձայն հիմնադրված Yandex Oy ընկերության կողմից՝ գրանցված հետևյալ հասցեով՝ Մորեենիկատու 6, 04600 Մյանտյալյա, Ֆինլանդիա (Moreenikatu 6, 04600 Mäntsälä, Suomi):

3. Ո՞րն է սույն Քաղաքականության նպատակը

Ձեր Անձնական տեղեկությունների և Ձեր գաղտնի տեղեկությունների պահպանումը չափազանց կարևոր են Յանդեքսի համար: Այդ պատճառով, Ձեր կողմից Կայքերի և Ծառայությունների օգտագործման ժամանակ Յանդեքսը պաշտպանում և մշակում է Ձեր Գաղտնի տեղեկությունները՝ համաձայն կիրառելի օրենսդրության:

Ձեր Անձնական տեղեկությունների պաշտպանության ապահովման մեր պարտականություններին հետևելով՝ մենք սույն Քաղաքականությամբ մտադիր ենք առավել թափանցիկ կերպով Ձեզ իրազեկել հետևյալ հանգամանքների վերաբերյալ՝

(a) ինչու և ինչպես է Յանդեքսն օգտագործում («մշակում») Ձեր Անձնական տեղեկությունները, երբ Դուք օգտվում եք Կայքերից և/կամ Ծառայություններից,

(b) ինչպիսին է Յանդեքսի դերը և պարտականությունը, որպես իրավաբանական անձի, որը որոշում է կայացնում այն մասին, թե ինչու և ինչպես են մշակվում Ձեր Անձնական տեղեկությունները,

(c) ինչ գործիքներ Դուք կարող եք օգտագործել Յանդեքսի կողմից Ձեզ վերաբերող Անձնական տեղեկությունների հավաքագրման ծավալը կրճատելու համար, և

(d) որոնք են Ձեր իրավունքները Անձնական տեղեկությունների մշակման շրջանակներում:

4. Ինչպիսի՞ Անձնական տեղեկություններ է հավաքագրում Յանդեքսը Ձեր վերաբերյալ

Կայքերի և/կամ Ծառայությունների աշխատանքի ընթացքում հաաքագրված Անձնական տեղեկությունները կարող են տարբեր լինել, կախված նրանից, թե արդյոք Դուք օգտագործում եք Կայքերի և/կամ Ծառայությունների հասանելիությունը Յանդեքսում Ձեր ունեցած հաշվառումային գրանցման օգտագործմամբ, թե առանց դրա: Այն դեպքերում, երբ Դուք մուտք եք գործում Ձեր հաշվառումային գրառում, Կայքերից և Ծառայություններից Ձեր օգտվելու ընթացքում Յանդեքսի կողմից Ձեր վերաբերյալ հավաքագրված Անձնական տեղեկությունները կարող են համադրվել և կապակցվել այլ Անձնական տեղեկությունների հետ, որոնք Յանդեքսը հավաքագրել է Ձեր կողմից Ձեր հաշվառումային գրառման գտագործման շրջանակներում (օրինակ՝ Ձեր նույնականացման տվյալները, կոնտակտային տվյալները, տարիքը և սեռը, եթե դրանք տրամադրվել են Յանդեքսին): Յանդեքսը չի օգտագործում Ձեր տրամադրած Անձնական տեղեկությունները և չի կարող դատողություն անել դրանց արժանահավատության վերաբերյալ: Այնուամենայնիվ, Յանդեքսը ենթադրում է, որ Դուք տրամադրում եք արժանահավատ և բավարար Անձնական տեղեկություններ, ինչպես նաև ժամանակին թարմացնում եք դրանք:

Յանդեքսը կարող է հավաքագրել Ձեզ վերաբերող Անձնական տեղեկությունների հետևյալ կատեգորիաները՝ Կայքերի և Ծառայություններից Ձեր օգտվելու ընթացքում.

(i) Ձեր տրամադրած Անձնական տեղեկությունները գրանցման իրականացման դեպքում (հաշվառումային գրառման ստեղծում), ինչպես, օրինակ, Ձեր անունը, հեռախոսահամարը, հասցեն և տարիքը,

(ii) Էլեկտրոնային տվյալները (HTTP-գլխագրերը, IP-հասցեն, cookie ֆայլերը, վեբ-փարոսները/պիքսելային թեգերը, բրաուզերի նույնականացման տվյալները, ապարատային և ծրագրային ապահովման մասին տեղեկությունները),

(iii) Կայքերին և/կամ Ծառայություններին հասանելիության ամսաթիվը և ժամը,

(iv) Տեղեկություններ Ձեր գործողությունների մասին, որոնք Դուք իրականացրել եք Կայքերի և/կամ Ծառայությունների օգտագործման ընթացքում (օրինակ, որոնողական հարցումների պատմությունը, էլեկտրոնային հաղորդագրության բովանդակությունը և ներդրված ֆայլերը, ինչպես նաև Յանդեքսի համակարգերում պահվող ֆայլերը):

(v) տեղեկատվություն (աշխարհագրական)դիրքի մասին,

(vi) Ձեզ առնչվող այլ տեղեկատվություն, որը անհրաժեշտ է Յանդեքսի կոնկրետ Կայքերի կամ Ծառայությունների օգտագործումը կարգավորող պայմանների համաձայն մշակման նպատակով,

(vii) Ձեզ վերաբերող տեղեկություններ, որոնք մենք ստանում ենք մեր Գործընկերներից, ըստ Ձեր և համապատասխան Գործընկերների միջև կնքված համաձայնագրերի պայմանների:

Նաև Յանդեքսն օգտագործում է cookie ֆայլեր և վեբ-փարոսներ (ներառյալ փիքսելային թեգերը) Անձնական տեղեկությունների հավաքագրման և այդ անձնական տեղեկությունները Ձեր սարքի և վեբ-բրաուզերի հետ կապակցման նպատակով (տես՝ սույն Քաղաքականության Բաժին 11):

Յանդեքսը չի իրականացնում զգայուն Անձնական տեղեկատվության նպատակաուղղված հավաքագրում (ինչպես օրինակ, ռասայական ծագումը, քաղաքական հայացքները, առողջության վերաբերյալ տեղեկությունները և կենսաչափական տվյալները): Այնուամենայնիվ, Դուք կարող եք ինքնուրույնաբար դրանք տրամադրել Յանդեքսին, և այդ դեպքում Յանդեքսը դրանք կմշակի Ձեզ տրամադրվող Ծառայությունների շրջանակներում (օրինակ, եթե դուք որոնողական հարցումներ եք կատարում, որոնք վերաբերում են Ձեր առողջությանը): Ընդ որում, Դուք պետք է նկատի ունենաք, որ Յանդեքսը չի կարող Ձեր համաձայնությանը դիմել նման մշակման համար, քանի որ նախապես տեղեկացված չէ Ձեր կողմից Յանդեքսին տրամադրվող Անձնական տեղեկությունների հնարավոր զգայուն բնույթի մասին: Յանդեքսը չի կատարում տվյալների հավաքագրում օգտագիրոջ «դիմանկարը» կազմելու նպատակով այն աստիճանի, որը կարող էր էականորեն ազդել Ձեր իրավունքների և ազատությունների վրա:

5. Որո՞նք են Ձեր Անձնական տեղեկությունների մշակման իրավական հիմքերը և նպատակները

Յանդեքսն իրավունք չունի մշակել Ձեր Անձնական տեղեկությունները, առանց դրա համար բավարար հիմքերի: Այդ պատճառով Յանդեքսը մշակում է Ձեր Անձնական տեղեկությունները միայն այն դեպքում, երբ.

(i) մշակումն անհրաժեշտ է Յանդեքսի պայմանագրային պարտավորությունները կատարելու համար, այդ թվում՝ Կայքերի և Ծառայությունների աշխատանքի ապահովման համար (օրինակ, Ձեզ որոնման արդյունքների տրամադրումը ըստ Ձեր որոնողական հարցումների), կամ

(ii) մշակումն անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարման համար, կամ

(iii) եթե դա նախատեսված է կիրառելի օրենսդրությամբ, մշակումն անհրաժեշտ է Յանդեքսի օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակով, այն դեպքում, եթե նման մշակումը էական ազդեցություն չունի Ձեր շահերի, Ձեր հիմնարար իրավունքների և ազատությունների վրա: Ուշադրություն դարձրեք, որ Ձեր անձնական տեղեկությունները նշված հիմքերով մշակելիս, Յանդեքսը մշտապես ձգտելու է պահպանել հավասարակշռությունը իր օրինական շահերի և Ձեր գաղտնիության պահպանման միջև:

Յանդեքսը մշակում է Ձեր Անձնական տեղեկությունները իր «օրինական շահերի» ապահովման համար, օրինակ, հետևյալ դեպքերում՝

(a) Ձեր կողմից մեր Կայքերի կամ Ծառայությունների հետ փոխգործակցության վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու համար,

(b) Կայքերը և Ծառայությունները կատարելագործելու, փոփոխելու, անձնավորելու կամ այլ կերպ բարելավելու համար, ի շահ իր բոլոր օգտատերերի,

(c) Ձեզ առաջարկելու համար Յանդեքսի կամ այլ ընկերությունների պրոդուկտները և ծառայությունները, որոնք, մեր կարծիքով, կարող են Ձեզ հետաքրքրել (այսինքն՝ Ձեզ ցուցադրել գովազդ՝ հաշվի առնելով Ձեր հետաքրքրությունները),

(iv) կոնկրետ նպատակների համար մենք կարող ենք պահանջել Ձեր առանձին համաձայնությունը՝ Ձեր Անձնական տեղեկությունների մշակման համար:

Յանդեքսը միշտ Ձեր Անձնական տեղեկությունները մշակում է որոշակի նպատակներով, և միայն այն Անձնական տեղեկությունները, որոնք կապ ունեն այդ նպատակների իրագործման հետ: Մասնավորապես, մենք մշակում ենք Ձեր Անձնական տեղեկությունները հետևյալ նպատակներով՝

(i) Ձեզ Կայքերի և/կամ Ծառայությունների հասանելիություն տրամադրելու համար (այդ թվում, ի պատասխան Ձեր որոնողական հարցումների, որոնման արդյունքների ներկայացման համար՝ հաշվի առնելով Ձեր նախընտրությունները, որոնման պատմությունները և Ձեզ վերաբերող այլ Անձնական տեղեկություններ, որոնք հասանելի են Յանդեքսին),

(ii) Ձեր հաշվառումային գրանցմանը հասանելիության տրամադրման համար, ներառյալ՝ Յանդեքսի էլեկտրոնային փոստարկղը և ֆայլերի պահոցը, եթե Դուք գրանցված եք համապատասխան Ծառայություններում,

(iii) Կայքերի և Ծառայությունների աշխատանքի հետ կապված Ձեզ ծանուցումներ, հարցումներ և տեղեկություններ ուղարկելու նպատակով Ձեզ հետ կապ հաստատելու համար, Ձեզ հետ մեր համաձայնությունների կատարման և Ձեր հարցումների և դիմումների մշակման համար,

(iv) Ձեր նախընտրությունների, որոնման պատմության և Ձեր վերաբերյալ Յանդեքսին հասանելի այլ Անձնական տեղեկությունների հիման վրա գովազդի և առաջարկությունների ներկայացման համար,

(v) Կայքի և Ծառայությունների օգտագործման հարմարավետության մեծացման համար, այդ թվում՝ առավել հասցեական որոնման արդյունքների տրամադրման և առավել անձնավորված Կայքերի և Ծառայությունների ապահովման, ինչպես նաև Յանդեքսի այլ պրոդուկտների, հավելվածների և Ծառայությունների բարելավման համար,

(vi) Յանդեքսի նոր պրոդուկտների, գործիքակազմի և առաջարկությունների մշակման համար,

(vii) Ձեր իրավունքների և Յանդեքսի իրավունքների պաշտպանության համար,

(viii) վիճակագրական տվյալների, մեծ տվյալների և այլ հետազոտությունների հավաքագրման, մշակման և ներկայացման և և Անձնական տեղեկություւնների վերլուծության համար:

6. Ինչպե՞ս է Յանդեքսը պաշտպանում ձեր Անձնական տեղեկությունները

Անձնական տեղեկությունների հասանելիություն տրամադրվում է միայն Յանդեքսի այն աշխատակիցներին, ովքեր ունեն դրա անհրաժեշտությունը իրենց խնդիրների իրականացման համար: Տվյալների գաղտնիության պաշտպանության և ապահովման նպատակով աշխատակիցները պետք է պահպանեն ներքին կանոնները և ընթացակարգերը, որոնք գործում են Անձնական տվյալների մշակման առնչությամբ: Նրանք նաև պետք է հետևեն բոլոր տեխինկական և կազմակերպչական անվտանգության կանոններին, որոնք գործում են Ձեր Անձնական տեղեկությունների պաշտպանության ուղղությամբ:

Յանդեքսը նաև ներդրել է բավարար տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ Անձնական տեղեկությունները չարտոնված, պատահական կամ ապօրինի վերացման, կորստի, փոփոխության, անբարեխիղճ օգտագործման կամ հասանելիության, ինչպես նաև այլ ապօրինի մշակման եղանակներից պաշտպանության ուղղությամբ: Տվյալ անվտանգության միջոցառումները իրականացվել են տեխնիկայի ժամանակակից մակարդակների, դրանց իրականացման արժեքի, Անձնական տեղեկությունների մշակմանը և բնույթին առնչվող ռիսկերի հաշվարկով:

7. Ուրիշ ու՞մ են հասանելի Ձեր Անձնական տեղեկությունները և ու՞մ դրանք կարող են փոխանցվել

7.1 Յանդեքս Խմբի շրջանակներում

Յանդեքսը նաև կարող է Ձեր Անձնական տեղեկությունները փոխանցել այլ ընկերությունների այն խմբի անձանց, որին պատկանում է Յանդեքսը («Յանդեքս խումբ»): Բոլոր դեպքերում, Անձնական տեղեկությունները նաև մշակվելու են միայն սույն Քաղաքականության 5-րդ բաժնում նշված նպատակներով, եթե այլ բան սահմանված չէ Կայքերի և/կամ Ծառայությունների օգտագործման պայմաններով, որոնք տրամադրվում են Յանդեքս Խմբի ընկերությունների կողմից, այդ թվում՝

Ձեր կողմից «Yandex.Money» LLC NCO ընկերության Ծառայություններից և սպասարկումից օգտվելիս (ՀՊԳՀ՝ 1127711000031) Ձեր Անձնական տեղեկությունները կարող են փոխանցվել «Yandex.Money» LLC NCO-ին, «Yandex.Money» պայմաններով մշակման և Ծառայության օգտագործման Համաձայնագրով սահմանված նպատակներով (https://money.yandex.ru/doc.xml?id=522764) և «Yandex.Money» LLC NCO-ի Գաղտնիության Քաղաքականությամբ (https://money.yandex.ru/doc.xml?id=525698),

Ձեր կողմից «Yandex.Classifieds» LLC ընկերության Ծառայություններից և սպասարկումից օգտվելիս (ՀՊԳՀ՝ 5157746192742) Ձեր Անձնական տեղեկությունները կարող են փոխանցվել «Yandex.Classifieds» LLC ընկերությանը, «Yandex.Auto»-ի պայմաններով մշակման և Ծառայությունների օգտագործման պայմաններով սահմանված նպատակներով (https://yandex.ru/legal/auto_termsofuse/), «Yandex.Jobs» (https://yandex.ru/legal/job_termsofuse/), «Yandex.Realty» (https://yandex.ru/legal/realty_termsofuse/), «Yandex.Travel» (https://yandex.ru/legal/travel_termsofuse/),

Ձեր կողմից «Yandex.Taxi» LLC ընկերության Ծառայություններից և սպասարկումից օգտվելիս (ՀՊԳՀ՝ 5157746192731) Ձեր Անձնական տեղեկությունները կարող են փոխանցվել «Yandex.Taxi» LLC-ին՝ «Yandex Taxi» պայմաններով մշակման և Ծառայությունների օգտագործման պայմաններով սահմանված նպատակներով (https://yandex.ru/legal/taxi_termsofuse/),

Ձեր կողմից «Yandex.Market» LLC ընկերության Ծառայություններից և սպասարկումից օգտվելիս (ՀՊԳՀ՝ 1167746491395) Ձեր Անձնական տեղեկությունները կարող են փոխանցվել «Yandex.Market» LLC-ին՝ «Yandex.Market» պայմաններով մշակման և Ծառայությունների օգտագործման կանոններով սահմանված նպատակներով (https://yandex.ru/legal/market_termsofuse/),

Ձեր կողմից «Yandex Cloud Technologies» LLC ընկերության Ծառայություններից և սպասարկումից օգտվելիս (ՀՊԳՀ՝ 1167746432040) Ձեր Անձնական տեղեկությունները կարող են փոխանցվել «Yandex Cloud Technologies» LLC-ին,

Ձեր կողմից «Yandex.Drive» LLC ընկերության Ծառայություններից և սպասարկումից օգտվելիս (ՀՊԳՀ՝ 5177746277385) Ձեր Անձնական տեղեկությունները կարող են փոխանցվել «Yandex.Drive» LLC-ին՝ «Yandex.Drive» պայմաններով մշակման և Ծառայությունների օգտագործման պայմաններով սահմանված նպատակներով (https://yandex.ru/legal/drive_termsofuse),

Ձեր կողմից «Yandex.Bus» LLC ընկերության Ծառայություններից և սպասարկումից օգտվելիս (ՀՊԳՀ՝ 1177746347591) Ձեր Անձնական տեղեկությունները կարող են փոխանցվել «Yandex.Bus» LLC-ին՝ «Yandex.Bus» պայմաններով մշակման և Ծառայությունների օգտագործման պայմաններով սահմանված նպատակներով (https://yandex.ru/legal/bus_termsofuse/),

Ձեր կողմից «EDADEAL PROMO» LLC ընկերության Ծառայություններից և սպասարկումից օգտվելիս (ՀՊԳՀ՝ 5157746114477) Ձեր Անձնական տեղեկությունները կարող են փոխանցվել «EDADEAL PROMO» LLC -ին՝ «Edadeal» պայմաններով մշակման և Ծառայությունների օգտագործման պայմաններով սահմանված նպատակներով (http://corp.edadeal.ru/legal),

Ձեր կողմից «Kinopoisk» LLC ընկերության Ծառայություններից և սպասարկումից օգտվելիս (ՀՊԳՀ՝ 1077759854919) Ձեր Անձնական տեղեկությունները կարող են փոխանցվել «Kinopoisk» LLC -ին՝ «KinoPoisk» պայմաններով մշակման և Ծառայությունների օգտագործման պայմաններով սահմանված նպատակներով (https://www.kinopoisk.ru/docs/usage/),

Yandex Europe AG Ծառայություններից օգտվելու դեպքում, Ձեր Անձնական տեղեկությունները կարող են փոխանցվել Yandex Europe AG-ին մշակման համար՝ Յանդեքսի Ծառայություններից օգտվելու Պայմաններում նախանշված պայմաններով և նպատակներով (https://yandex.com/legal/termsofservice/),

7.2 Յանդեսք Խմբից դուրս

Յանդեքսը նաև կարող է Անձնական տեղեկությունները փոխանցել երրորդ անձանց, որոնք չեն հանդիսանում Յանդեքս Խմբի անդամ, սույն Քաղաքականության բաժին 5-ով սահմանված նպատակների իրագործման համար: Երրորդ անձանց թվին կարող են դասվել՝

(i) Գործընկերները, ինչպիսիք են կայքերի, հավելվածների սեփականատերերը, գովազդային ցանցերը և այլ գործընկերներ, որոնք Յանդեքսին տրամադրում են ծառայություններ՝ այդ գործընկերներին պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող կայքերում, ծրագրերում, պրոդուկտներում կամ ծառայություններում գովազդի զետեղման և ցուցադրման գծով, և

(ii) Գովազդատուները կամ այլ Գործընկերներ, որոնք Ձեզ համար ցուցադրում են գովազդ Յանդեքսի Կայքերում և/կամ Ծառայություններում, ինչպես նաև այնպիսի Գործընկերներ, ինչպիսիք են (ՏՏ) մատակարարները կամ խորհրդատուները:

Յանդեքսը նաև կարող է Անձնական տեղեկությունները փոխանցել Յանդեքս Խմբում չներառված երրորդ անձանց՝

(i) երրորդ անձանց, որոնց նկատմամբ տեղի է ունեցել իրավունքների կամ պարտականությունների զիջում, կամ նորացում ըստ համապատասխան համաձայնագրի,

(ii) ցանկացած ազգային և/կամ միջազգային կանոնակարգող մարմնի, իրավապահ մարմիններին, կենտրոնական կամ տեղական գործադիր իշխանության մարմիններին, այլ պաշտոնական կամ պետական մարմիններին, կամ դատարաններին, որոնց նկատմամբ Յանդեքսն ունի տեղեկություններ տրամադրելու պարտավորություն, համաձայն գործող օրենսդրության, համապատասխան հարցման հիման վրա,

(iii) երրորդ անձանց, այն դեպքում, եթե Ձեր կողմից հայտնվել է համաձայնություն Ձեր Անձնական տեղեկությունների փոխանցման վերաբերյալ, կամ Անձնական տեղեկությունների փոխանցումը պահանջվում է Ձեզ համապատասխան Ծառայության տրամադրման կամ Ձեզ հետ կնքված որոշակի համաձայնագրի կամ պայմանագրի կատարման համար,

(iv) ցանկացած երրորդ անձի, Յանդեքսի կամ երրորդ անձանց իրավական պաշտպանության նպատակներով, Ձեր կողմից Յանդեքսի ծառայությունների Օգտատիրոջ համաձայնագրի (https://yandex.ru/legal/rules_hy/), սույն Քաղաքականության կամ առանձին Ծառայությունների օգտագործումը կանոնակարգող պայմանների խախտման դեպքում, կամ այնպիսի իրավիճակում, երբ առկա է նման խախտման վտանգ:

8. Որտե՞ղ են պահվում և մշակվում Ձեր Անձնական տեղեկությունները:

Ձեր Անձնական տեղեկությունները պահվելու են Ռուսաստանի Դաշնությունում և/կամ ԵՏԳ-ում:

Ռուսաստանյան օգտատերերի համար՝ Յանդեքսը կատարում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անձնական տվյալների գրառում, համակարգում, կուտակում, պահպանություն, ճշգրտում (վերանայում, փոփոխություն)՝ օգտագործելով Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղակայված տվյալների բազաները:

ԵՏԳ կամ Շվեյցարիայի օգտատերերի համար՝ Ռուսաստանը Եվրոպական Տնտեսական Գոտու սահմաններից դուրս գտնվող իրավազորություն է, որը չի ճանաչվել Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ որպես անձնական տվյալների պատշաճ մակարդակ ապահովող: Հետևաբար, Յանդեքսը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու, որ նման փոխանցումը տեղի ունենա ԵՄ տվյալների պաշտպանության գործող կանոններին համապատասխան:

Մասնավորապես, Յանդեքսը հիմնվում է Ստանդարտ պայմանագրային պայմանների վրա, որոնք հաստատված են Եվրոպական հանձնաժողովի կողմից, ապահովելու Ձեր՝ Ռուսաստան փոխանցվող Անձնական տեղեկությունների պաշտպանության պատշաճ մակարդակը: Այդ Ստանդարտ պայմանագրային պայմանների պատճենը կարելի է ստանալ հարցման միջոցով:

9. Ինչպիսի՞ տևողությամբ ենք մենք պահպանում Ձեր Անձնական տեղեկությունները:

Յանդեքսը պահպանելու է Ձեր անձնական տեղեկությունները միայն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է դրա հավաքման նպատակի իրագործման, կամ օրենսդրության և նորմատիվային ակտերի պահանջների պահպանման համար

Եթե այլ բան չի պահանջվում օրենսդրությամբ կամ համաձայնագրով, էլեկտրոնային նամակները և փաստաթղթերը, որոնք Դուք պահպանում եք Յանդեքսի համակարգերում, որպես Ծառայության մաս, պահպանվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Դուք ունեք հաշվառումային գրառում, սակայն դրանք կարող են ցանկացած ժամանակ հեռացվել:

Եթե Դուք ցանկանում եք, որպեսզի Ձեր Անձնական տեղեկություններից որևէ մեկը հեռացվի Յանդեքսի տվյալների բազայից, Դուք կարող եք ինքնուրույն հեռացնել Անձնական տեղեկությունները՝ օգտագործելով Ձեր հաշվառումային գրառումը Կայքերի և/կամ Ծառայությունների ինտերֆեյսի միջոցով (որտեղ դա կիրառելի է):

10. Ձեր իրավունքները

10.1 Ի՞նչ իրավունքների եք Դուք տիրապետում:

Կիրառելի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, Դուք իրավունք ունեք հասանելիություն ունենալ սույն Քաղաքականության համաձայն Յանդեքսի կողմից մշակվող Ձեր Անձնական տեղեկություններին:

Եթե Դուք համարում եք, որ Ձեզ վերաբերող որևէ տեղեկություն, որը Յանդեքսը պահպանում է, ճշգրիտ չէ կամ լիարժեք չէ, Դուք կարող եք մուտք գործել Ձեր հաշվառումային գրառում և ինքնուրույն ճշտել Ձեր Անձնական տեղեկությունները:

Կիրառելի օրենսդրությամբ նախատեսված դեպքում, Դուք իրավունք ունեք՝

  • պահանջել Ձեր Անձնական տեղեկությունների հեռացում,
  • պահանջել Ձեր Անձնական տեղեկությունների մշակման սահմանափակում,
  • պահանջել Ստանդարտ պայմանագրային պայմանների պատճենը, որոնք թույլ են տալիս Ձեր Անձնական տեղեկությունների փոխանցումը Ռուսաստան, ինչպես նշված է սույն Քաղաքականության բաժին 8-ում,
  • առարկել Ձեր Անձնական տեղեկությունների մշակմանը, եթե դա նախատեսված է գործող օրենսդրությամբ:

Յանդեքսն իրականացնելու է ցանկացած նման պահանջները կամ առարկությունները՝ համաձայն գործող օրենսդրության պահանջների:

Այնքանով, որքանով դա նախատեսված է կիրառելի օրենսդրությամբ, Դուք կարող եք տիրապետել վերը չհիշատակված այլ իրավունքների:

10.2 Ինչպե՞ս Դուք կարող եք իրացնել Ձեր իրավունքները:

Վերը նշված իրավունքների իրացման համար խնդրում ենք մուտք գործել Ձեր հաշվառումային գրառում, կամ, հաշվառումային գրառման ինտերֆեյսում համապատասխան գործառույթի բացակայության դեպքում, խնդրում ենք կապվել Յանդեքսի հետ (տես՝ սույն Քաղաքականության բաժին 13):

Եթե Ձեզ չի գոհացնում Յանդեքսի կողմից Ձեր Անձնական տեղեկությունների մշակման եղանակը, խնդրում ենք հայտնել մեզ այդ մասին, և մենք կդիտարկենք Ձեր առարկությունը: Եթե Ձեզ չի գոհացնում Յանդեքսի պատասխանը, Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել իրավասու մարմնին:

11. Ինչպե՞ս ենք մենք օգտագործում cookie ֆայլերը և այլ համանման տեխնոլոգիաները Կայքերում կամ Ձեր կողմից Ծառայություններից օգտվելու ժամանակ

11.1 Ի՞նչ են իրենցից ներկայացնում cookie ֆայլերը և ինչի՞ համար է դրանք օգտագործում Յանդեքսը:

Cookie ֆայլերը՝ փոքր տեքստային ֆայլեր են որոնք զետեղված են Ձեր կողմից օգտագործվող սարքի վրա, որի միջոցով դուք մուտք եք գործում Կայքեր: Դրանք պարունակում են տեղեկություններ, որոնք հավաքագրվում են Ձեր սարքից և ետ են ուղարկվում Կայքեր՝ յուրաքանչյուր հաջորդ այցելության դեպքում, Ձեր գործողությունները և նախընտրությունները ժամանակի ընթացքում հիշելու նպատակով:

Կայքերում օգտագործվում են cookie ֆայլերի հետևյալ տեսակները՝

  • Խիստ անհրաժեշտ cookie ֆայլեր/տեխնիկական cookie ֆայլեր՝ Այս cookie ֆայլերը անհրաժեշտ են Կայքերի աշխատանքի և Ձեզ Ծառայությունների տրամադրման համար, և, ի թիվս այլոց, դրանք Յանդեքսին թույլ են տալիս նույնականացնել ձեր ապարատային և ծրագրային ապահովումը, այդ թվում՝ Ձեր բրաուզերի տեսակը,
  • վիճակագրական/վերլուծական cookie ֆայլեր՝ Այս cookie ֆայլերը թույլ են տալիս ճանաչել օգտատերերին, հաշվարկել նրանց քանակը և հավաքագրել տեղեկություններ, ինչպիսիք են՝ Ձեր կողմից կատարված գործողությունները Կայքերում և Ծառայություններում, ներառյալ՝ Ձեր կողմից այցելած վեբ-էջերը և Ձեր ստացած բովանդակությունը,
  • տեխնիկական cookie ֆայլեր՝ Այս cookie ֆայլերը հավաքագրում են տեղեկություններ այն մասին, թե ինչպես են օգտատերերը փոխգործակցում Կայքերի և/կամ Ծառայությունների հետ, ինչը թույլ է տալիս բացահայտել սխալները և թեստավորել նոր գործառույթները՝ Կայքերի և Ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
  • գործառութային cookie ֆայլեր՝ Այս cookie ֆայլերը թույլ են տալիս ապահովել որոշակի գործառույթներ, որոնք հեշտացնում են Ձեր կողմից Կայքերի օգտագործումը, օրինակ՝ հիշելով Ձեր նախընտրությունները (ինչպիսիք են՝ լեզուն և տեղադիրքը),
  • (կողմնային) հետևման ֆայլեր/գովազդային cookie ֆայլեր՝ Այս cookie ֆայլերը հավաքագրում են տեղղեկություններ օգտատերերի, տրաֆիկի աղբյուրների, այցելած էջերի և Ձեզ ցուցադրված գովազդի, ինչպես նաև այն, որով դուք անցում եք կատարել գովազդվող էջ: Դրանք թույլ են տալիս ցուցադրել այնպիսի գովազդ, որը կարող է Ձեր հետաքրքրել՝ հիմք ընդունելով Ձեր մասին հավաքագրված Անձնական տեղեկությունները: Դրանք նաև օգտագործվում են վիճակագրական և հետազոտական նպատակներով:

11.2 Ի՞նչ տևողությամբ են cookie ֆայլերը պահպանվում Ձեր սարքի վրա:

Յանդեքսն օգտագործում է cookie ֆայլերում պարունակվող տեղեկությունները միայն վերը նշված նպատակներով, որից հետո հավաքագրված տվյալները Ձեր սարքի վրա կպահպանվեն այն ժամանակաընթացքում, որը կարող է կախված լինել տվյալ cookie ֆայլի տեսակից, սակայն ոչ ավելի, քան դրանց նպատակի իրագործման համար անհրաժեշտ ժամկետով, որից հետո դրանք ավտոմատ կերպով հեռացվում են Ձեր համակարգից:

11.3 Ուրիշ ո՞ւմ են հասանելի cookie ֆայլերում պարունակվող տեղեկությունները:

Cookie ֆայլերի միջոցով հավաքագրված Անձնական տեղեությունները, որոնք զետեղված են Ձեր սարքում, կարող է փոխանցվել և հասանելի լինել Յանդեքսին և/կամ երրորդ անձանց, որոնք նշված են սույն Քաղաքականության Բաժին 7-ում: Անձնական տեղեկությունների օգտագործումը Կայքերից դուրս գովազդային նպատակներով, եթե այդպիսիք առկա են, կարող է լինել առանձին օգտատիրոջ համաձայնագրերի առարկա, որոնք հասանելի են երրորդ անձանց վեբ-կայքերում: Յանդեքսը և/կամ երրորդ անձինք կարող են նաև Ձեզ հնարավորություն ընձեռել մերժելու անհատականացված գովազդի ստացումը, որը կարող է լինել օրենսդրության կամ նման պրոդուկտների, գործիքների և առաջարկների նկատմամբ կիրառելի կանոնների միջոցով կարգավորման առարկա:

Կայքեր առաջին անգամ այցելելիս կարող է հարցվել Ձեր համաձայնությունը cookie ֆայլերի օգտագործման վերաբերյալ: Եթե Ձեր կողմից cookie ֆայլերի օգտագործումը հաստատելուց հետո Դուք ունեք Ձեր որոշումը փոխելու ցանկություն, Դուք դա կարող եք անել՝ հեռացնելով Ձեր բրաուզերում պահվող cookie ֆայլերը (որպես կանոն, Ձեր բրաուզերի մենյուի գաղտնիության բաժնի ընտրանքի միջոցով. խնդրում ենք դիմել բրաուզերի ղեկավարությանը կամ Ձեր բրաուզերի մշակողի վեբ-կայքին):

Դրանից հետո կրկին կցուցադրվի Ձեր համաձայնությունը հարցնող լողացող պատուհանը, և Դուք կարող եք կատարել այլ ընտրություն: Եթե դուք հրաժարվում եք cookie ֆայլերի օգտագործումից, դա կարող է հանգեցնել Կայքի որոշ գործառույթների անհասանելիության, և կարող է ազդել Ձեր կողմից Կայքերի օգտագործման հնարավորության վրա: Դուք նաև կարող եք փոփոխել Ձեր բրաուզերի կարգաբերումները՝ ինքնաբերաբար ընդունելու կամ մերժելու բոլոր cookie ֆայլերը կամ կոնկրետ կայքերի, ներառյալ Յանդեքսի Կայքերի, cookie ֆայլերը: Եթե Դուք հաստատել եք cookie ֆայլերի օգտագործումը Յանդեքսի Կայքերից մեկում, մենք ենթադրում ենք, որ Ձեր կողմից հաստատվել է cookie ֆայլերի օգտագործումը բոլոր Կայքերում:

Յանդեքսը կարող է նաև օգտագործե վեբ-փարոսներ (փիքսելային տեգեր)՝ Ձեր սարքի վրա ավելի վաղ տեղակայված cookie ֆայլերի հասանելիություն ունենալու համար, հետևյալ նպատակներով՝

(i) Ձեր սարքում պահվող cookie ֆայլերի հասանելիության և օգտագործման միջոցով Կայքերում և Ծառայություններից օգտվելու ընթացքում Ձեր գործողությունները որոշելու համար,

(ii) Յանդեքսի Կայքերի, Ծառայությունների կամ պրոդուկտների, գործիքների և առաջարկների աշխատանքի հետ կապված վիճակագրական տեղեկությունների հավաքագրման համար:

12. Սույն Քաղաքականության վերանայումները

Սույն Քաղաքականությունը կարող է ենթարկվել փոփոխությունների: Յանդեքսն իրավունք ունի փոփոխություններ կատարել իր հայեցողությամբ, այդ թվում, սակայն չսահմանափակվելով, այնպիսի դեպքերով, երբ համապատասխան փոփոխությունները կապված են գործող օրենսդրության փոփոխությունների հետ, ինչպես նաև, երբ համապատասխան փոփոխությունները կապված են Կայքերի և Ծառայությունների փոփոխությունների հետ:

Յանդեքսը պարտավորվում է չկատարել էական փոփոխություններ, չսահմանել սույն Քաղաքականությամբ սահմանված Ձեր իրավունքների լրացուցիչ ծանրաբեռնումներ կամ սահմանփակումներ, առանց Ձեզ իրազեկելու: Դուք կիրազեկվեք նման փոփոխությունների վերաբերյալ: Համապատասխան իրազեկումները կարող են ցուցադրվել Կայքում (լողացող պատուհանի կամ բանների միջոցով) նախքան նման փոփոխությունների ուժի մեջ մտնելը, կամ կարող են Ձեզ ուղարկվել կապի այլ միջոցներով (օրինակ, էլեկտրոնային փոստով, եթե Դուք տրամադրել եք Ձեր կոնտակտային տվյալները):

13. Հարցեր և առաջարկություններ

Յանդեքսը ողջունում է սույն Քաղաքականության գործադրմանը կամ փոփոխմանը վերաբերող Ձեր հարցերը և առաջարկությունները: Խնդրում ենք օգտագործել մեր հետադարձ կապի ձևը, որը զետեղված է հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/support/common/troubleshooting/main.html. Դուք այս հասցեն կարող եք նաև օգտագործել Ձեր իրավունքների իրացմանը վերաբերող հարցումների կամ Ձեր Անձնական տեղեկությունների ոչ ճշգրիտ լինելու կամ դրա մշակման վերաբերյալ բողոքների ուղարկման համար:

Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.ru/legal/confidential_hy/07032017/.