«Յանդեքս.Քարտեզ» ծրագրի օգտագործման լիցենզային համաձայնագիր

Ծրագիրը օգտագործելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ հետևյալ լիցենզային համաձայնագրի պայմանների հետ:

Ձեր կողմից ծրագրի ցանկացած օգտագործումը նշանակում է Ձեր կողմից սույն լիցենզային համաձայնագրի պայմանների լրիվ և անվերապահ ընդունում:

Եթե Դուք չեք ընդունում լիցենզային համաձայնագրի պայմանները ամբողջությամբ, ապա Դուք իրավունք չունեք օգտագործել ծրագիրը որևէ նպատակով:

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն Լիցենզային համաձայնագիրը («Լիցենզիա») սահմանում է «Յանդեքս.Քարտեզ» («Ծրագիր») ծրագրի օգտագործման պայմանները և կնքված է ցանկացած Ծրագիրը օգտագործող անձի («Օգտատեր») և «ՅԱՆԴԵՔՍ» ՍՊԸ-ի միջև (Ռուսաստան, 119021, ք. Մոսկվա, Լև Տոլստոյի փ., 16), որը հանդիսանում է Ծրագրի նկատմամբ բացառիկ իրավունքի իրավատեր («Իրավատեր»):

1.2. Կրկնօրինակելով Ծրագիրը, տեղադրելով այն ձեր սարքի վրա կամ օգտագործելով Ծրագիրը ցանկացած ձևով, Օգտատերը արտահայտում է իր լրիվ և անվերապահ համաձայնությունը Լիցենզիայի բոլոր պայմանների հետ:

1.3. Ծրագրի օգտագործումը թույլատրվում է միայն սույն Լիցենզիայի պայմանների հիման վրա: Եթե Օգտատերը չի ընդունում Լիցենզիայի պայմանները ամբողջությամբ, ապա Օգտատերը իրավունք չունի օգտագործել Ծրագիրը որևէ նպատակներով: Ծրագրի օգտագործումը որևէ պայմանի խախտմամբ (չկատարմամբ) արգելված է:

1.4. Օգտատիրոջ կողմից Ծրագրի օգտագործումը սույն Լիցենզիայի պայմաններով անձնական ոչ առևտրային նպատակներով կատարվում է անհատույց: Ծրագրի օգտագործումը պայմաններով և միջոցներով, որոնք նախատեսված չեն սույն Լիցենզիայով, հնարավոր է միայն Իրավատիրոջ հետ առանձին համաձայնագրի հիման վրա:

1.5. Օգտագործելով Ծրագիրը՝ Օգտատերը համաձայնում է, որ սույն Լիցենզիայի անբաժանելի մաս են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը, որոնց պայմանները ամբողջությամբ տարածվում են Ծրագրի օգտագործման վրա:

  • «Յանդեքսի ծառայությունների Օգտատիրոջ համաձայնագիր», որը տեղադրված է համացանցում հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/legal/rules_hy/:

  • «Յանդեքս որոնողական համակարգի օգտագործման Լիցենզիա», որը տեղադրված է համացանցում հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/legal/termsofuse_hy/:

  • «Գաղտնիության քաղաքականություն», որը տեղադրված է համացանցում հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/legal/confidential_hy/:

  • «Յանդեքս.Քարտեզ» ծառայության օգտագործման պայմանները», որը տեղադրված է համացանցում հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/:

Նշված փաստաթղթերը (այդ թվում՝ ցանկացած դրանց մասերը) կարող են միակողմանի փոփոխվել Իրավատիրոջ կողմից առանց որևէ հատուկ ծանուցման, նոր խմբագրությամբ փաստաթղթերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այլ բան նախատեսված չէ այդ նոր խմբագրությամբ փաստաթղթերով:

1.6. Սույն Լիցենզիայի և Ծրագրի օգտագործման հետ կապված բոլոր հարաբերությունների նկատմամբ ենթակա է կիրառման Ռուսաստանի Դաշնության իրավունքը և բոլոր հավակնությունները կամ հայցերը, որոնք բխում են սույն Լիցենզիայից կամ Ծրագրի օգտագործումից, պետք է ներկայացվեն և քննվեն Իրավատիրոջ գտնվելու վայրի դատարանում:

1.7. Իրավատերը կարող է տրամադրել Օգտատիրոջը սույն Լիցենզիայի թարգմանությունը ռուսերենից այլ լեզու, սակայն ռուսերեն լեզվով Լիցենզիայի պայմանների և նրա թարգմանության միջև հակասության դեպքում իրավաբանական ուժ ունի բացառությամբ Լիցենզիայի ռուսերեն տարբերակը:

2. Ծրագրի նկատմամբ իրավունքները

2.1. Ծրագրի նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է Իրավատիրոջը:

3. Լիցենզիա

3.1. Իրավատերը անհատույց, հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիայի պայմաններով տրամադրում է Օգտատիրոջը Ծրագրի օգտագործման չփոխանցվող իրավունքը աշխարհի բոլոր երկրների տարածքում հետևյալ եղանակներով.

3.1.1. Կիրառել Ծրագիրը ուղղակի գործառութային նշանակությամբ, ինչի նպատակով իրականացնել նրա կրկնօրինակումը և տեղադրումը (վերարտադրումը) Օգտատիրոջ սարքի(-երի) վրա: Օգտատերը իրավունք ունի իրականացնել Ծրագրի տեղադրումը անսահմանափակ թվով սարքերի վրա: Սարքի վրա տեղադրման ժամանակ Ծրագրի յուրաքանչյուր կրկնօրինակին տրվում է անհատական համար, որը ավտոմատ կերպով հաղորդվում է Իրավատիրոջը:

3.1.2. Վերարտադրել և տարածել Ծրագիրը ոչ առևտրային նպատակներով (անհատույց):

4. Սահմանափակումներ

4.1. Բացառությամբ սույն Լիցենզիայով և ՌԴ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված ծավալով և եղանակներով օգտագործումից, Օգտատերը իրավունք չունի փոփոխել, ապաբանաքաղել, անասեմբլիրացնել, վերծանել և իրականացնել այլ գործողություններ Ծրագրի օբյեկտի կոդի հետ, որոնց նպատակն է ստանալ տեղեկատվություն Ծրագրում օգտագործվող ալգորիթմերի իրացման վերաբերյալ, Ծրագրի օգտագործմամբ ստեղծել ածանցյալ ստեղծագործություններ, ինչպես նաև իրականացնել (թույլատրել իրականացնել) Ծրագրի, դրա ցանկացած բաղադրիչների, Օգտատիրոջ սարքի վրա Ծրագրով պահվող քարտեզագրական նյութերի, այլ պատկերների և տվյալների այլ օգտագործում առանց Իրավատիրոջ գրավոր համաձայնության:

4.2. Օգտատերը իրավունք չունի վերարտադրել և տարածել Ծրագիրը առևտրային նպատակներով (այդ թվում՝ վճարի դիմաց), այդ թվում՝ ծրագրային արտադրանքի հավաքածուի կազմում առանց Իրավատիրոջ գրավոր համաձայնության:

4.3. Օգտատերը իրավունք չունի տարածել Ծրագիրը այնպիսի տեսքով, որը տարբերվում է նրա կողմից ստացած Ծրագրից առանց Իրավատիրոջ գրավոր համաձայնության:

4.4. Ծրագիրը պետք է օգտագործվի (այդ թվում՝ տարածվի) «Յանդեքս.Քարտեզ» անվան տակ: Օգտատերը իրավունք չունի փոփոխել և/կամ հեռացնել Ծրագրի անվանումը, հեղինակային իրավունքի պահպանման նշանը (copyright notice) կամ Իրավատիրոջ հետ կապված այլ նշումները:

5. Ծրագրի առանձին գործառույթների օգտագործման պայմանները

5.1. Ծրագրի որոշ գործառույթների կատարումը հնարավոր է միայն համացանցի հասանելիության առկայության դեպքում: Օգտատերը ինքնուրույն է ստանում և վճարում տվյալ հասանելիության համար իր կապի օպերատորի կամ համացանցի հասանելիության մատակարարի պայմաններով և սակագներով:

5.2. Քարտեզագրական նյութերը, երթևեկության (ավտոճանապարհների ծանրաբեռնվածության վիճակի) վերաբերյալ տվյալների բազան, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքների այլ օբյեկտները, որոնց հասանելիությունը տրամադրում է Ծրագիրը (այսուհետև՝ Տվյալներ), պատկանում են Իրավատիրոջը և/կամ սույն Լիցենզիայի 9-րդ կետում նշված դրանց սեփականատերերին և նախատեսված են Օգտատիրոջ կողմից բացառապես անձնական ոչ առևտրային օգտագործման համար Ծրագրի գործառութային հնարավորությունների շրջանակում: Տվյալները օգտագործելիս՝ Օգտատերը պարտավոր է բացի սույն Լիցենզիայից հետևել նաև բոլոր այն պայմաններին և պահանջներին, որոնք սահմանված են «Յանդեքս.Քարտեզ» ծառայության օգտագործման Պայմաններով (այսուհետև՝ Պայմաններ): Տվյալների ցանկացած առանձնացումը, կրկնօրինակումը, վերարտադրումը, մշակումը, տարածումը, դրանց ազատ հասանելիությամբ (հրապարակումը) տեղադրումը համացանցում, Տվյալների ցանկացած օգտագործումը զանգվածային լրատվական միջոցներում և/կամ առևտրային նպատակներով և ցանկացած այլ օգտագործումը, որն ակնհայտորեն չի թույլատրվում սույն Լիցենզիայով կամ Պայմաններով, արգելված է առանց Իրավատիրոջ գրավոր համաձայնության:

5.3. Օգտատերը սույնով ծանուցվել և համաձայնում է, որ Ծրագիրը փոխանցում է Իրավատիրոջը շեկության վիճակի մասին վիճակագրական տեղեկատվության հավաքագրման նպատակով GPS սարքից ստացվող անանուն տվյալներ Օգտատիրոջ ճշգրիտ գտնվելու վայրի և տեղաշարժվելու պարամետրերի վերաբերյալ կամ Օգտատիրոջ մոտավոր գտնվելու վայրի վերաբերյալ՝ կապի օպերատորի ակտիվ բջջի միջոցով, որի sim-քարտը տվյալ պահին օգտագործվում է Օգտատիրոջ բջջային հեռախոսում, և առարկայազուրկ ձայնային ձայնագրությունները ձայնային ակտիվուցյան դեպքում:

5.4. Ծրագրի օգտագործման մասին բոլոր տվյալները, որոնք փոխանցվում են սույն Լիցենզիային համապատասխան, պահպանվում և մշակվում են Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան (https://yandex.ru/legal/confidential_hy/):

5.5. Ծրագիրը տրամադրում է Օգտատիրոջը գործառութային հնարավորություն ինքնուրույն և իր ընտրությամբ ավելացնել քարտեզների վրա օգտատիրոջ տվյալները, այդ թվում՝ նշաններ, նշումներ, տեքստային գրառումներ, հաղորդագրություններ և այլն (այսուհետև՝ Օգտատիրոջ օբյեկտներ): Օգտատիրոջ օբյեկտների ավելացումը չի ձևափոխում սկզբնական Տվյալները և թույլատրվում է բացառապես Օգտատիրոջ կողմից Ծրագրի օգտագործման հարմարության համար:

Օգտատերը ինքնուրույն և ամբողջովին կրում է բոլոր ռիսկերը և պատասխանատվությունը Օգտատիրոջ օբյեկտների դիրքի ընտրության համար, ավելացված Օգտատիրոջ օբյեկտների օրենսդրությանը համապատասխանության, բովանդակության, ամբողջականության, կոռեկտության, նկարագրության հավաստիության համար: Իրավատերը չի կրում որևէ պաասխանատվություն որևիցէ Օգտատիրոջ օբյեկտի նշման և նկարագրության համար, չի հաստատում և չի հերքում որևիցէ Օգտատիրոջ օբյեկտի համապատասխանությունը օրենսդրությանը, կոռեկտությունը և նկարագրության հավաստիությունը: Իրավատերը իրեն իրավունք է վերապահում առանց նախազգուշացման և իր հայեցողությամբ հեռացնել ցանկացած Օգտատիրոջ օբյեկտ կամ մի քանի Օգտատիրոջ օբյեկտներ այն դեպքում, եթե դրանց նկարագրության մեջ պարունակվող տեղեկատվությունը հակասում է ՌԴ օրենսդրությանը, պարունկում է անպարկեշտ բառեր, ինչպես նաև այլ դեպքերում, երբ Օգտատիրոջ օբյեկտների նշումը և/կամ նկարագրությունը և/կամ Օգտատիրոջ օբյեկտների վրա հղումներ տարածելը խախտում է Լիցենզիան, Իրավատիրոջ այլ ծառայությունների օգտագործման պայմանները կամ սույն Լիցենզիայի 1.5. կետում նշված փաստաթղթերի դրույթները, ինչպես նաև Իրավատիրոջ, Իրավատիրոջ ծառայությունների օգտատերերի, երրորդ անձանց շահերի պաշտպանության նպատակով: Իրավատերը չի երաշխավորում Օգտատիրոջ օբյեկտների մասին տվյալների պահպանումը որևէ ծավալով և/կամ որևէ ժամկետի ընթացքում, այդ թվում՝ Ծրագրի և/կամ «Յանդեքս.Քարտեզ» ծառայության զարգացման կամ փոփոխման հետևանքով Տվյալների փոփոխման դեպքում:

5.6. Քարտեզի վրա նշված օբյեկտի գտնվելու վայրում առաջարկվող ապրանքների և ծառայությունների արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը, որը նշված է քարտեզի վրա, տրամադրվում է Իրավատիրոջ գործընկերների կողմից: Տեղեկատվությունը կրում է տեղեկատվական բնույթ: Ծրագիրը չի երաշխավորում նշված գների ճշգրտությունը, արդիականությունը և /կամ համապատասխանությունն Օգտվողի կողմից օբյեկտի գտնվելու վայրում ապրանքի գնման/ ծառայությունների տրամադրման համար դիմելու պահին սահմանված իրական գներին, ինչպես նաև պատասխանատու չի գնված ապրանքների / ծառայությունների որակի համար:

5.7. Ծրագիրը տրամադրում է Օգտատիրոջը գործառութային հնարավորություն ավտոմատ կերպով կառուցել երթուղիներ քարտեզների վրա, որոնք ցույց են տալիս Օգտատիրոջ կողմից նշված մեկնելու կետից մինչև նշանակման վայրի կետը ընկած ճանապարհի տարբերակը (այսուհետև՝ Երթուղիներ): Երթուղիների կառուցումը չի ձևափոխում սկզբնական Տվյալները և թույլատրվում է բացառապես Օգտատիրոջ կողմից Ծրագրի օգտագործման հարմարության համար:

Օգտատերը ինքնուրույն և ամբողջովին կրում է բոլոր ռիսկերը և պատասխանատվությունը Երթուղու ընտրության և ընտրած Երթուղով երթևեկելու համար: Իրավատերը չի երաշխավորում Երթուղիների ճշգրտությունը, օպտիմալությունը, արդիականությունը և/կամ ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխանությունը և պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից Երթուղու ընտրության և դրանով երթևեկելու համար:

5.8. Ծրագիրը տրամադրում է Օգտատիրոջը գործառութային ձայնային ակտիվացումի հնարավորություն ձայնային հավաքումով որոնողական հարցումների իրականացնելու համար, կարճ տեղեկատվություններ (արագ պատասխան) ստանալու համար։ Պատասխանները, ստացված օգտագործելով ձայնային ակտիվացումը, ձևավորվում է ավտոմատ կերպով հանրամատչելի տեղեկատվությունների ինդեքսավորումով: Այս կապակցությամբ Իրավատերը պատասխանատվություն չի կրում ճշգրտության, հարմարություն, կոռեկտության ստացված տեղեկատվության Օգտվողի միջոցով՝ տվյալ գործառույթը:

5.9. Ծրագիրն Օգտագործողին տրամադրում է օգտագործողի բջջային հեռախոսին մուտքային զանգ կատարող աբոնենտի հեռախոսահամարի որևէ կազմակերպությանը, որի մասին տեղեկություններն առկա են Յանդեքս.Քարտեզ ծառայության տվյալների բազայում, պատկանելության մասին տեղեկատվության որոնման ֆունկցիոնալ հնարավորություն: Գտնված տեղեկատվությունն արտացոլվում է Օգտագործողի բջջային սարքի էկրանի վրա մուտքային զանգ ստանալու պահին: Յանդեքսը չի երաշխավորում նշված ֆունկցիոնալ հնարավորության օգտագործմամբ գտնված տեղեկատվության ճշտությունն ու հավաստիությունը: Օգտագործողը սույնով տեղեկացված է և համաձայն է, որ նշված ֆունկցիոնալ հնարավորության օգտագործման շրջանակներում Իրավատիրոջն ավտոմատ ռեժիմում անանուն (առանց Օգտագործողին ամրակցելու) փոխանցվում է տեղեկատվություն Օգտագործողի բջջային սարքի մուտքային և ելքային զանգերի հեռախոսահամարների մասին:

5.10. Ծրագրի տարբերակները Android, iOS և Symbian համար մասամբ հիմնված են The Independent JPEG Group կողմից ստեղծված The Independent JPEG Group's JPEG software ծրագրի վրա:

6. Պատասխանատվությունը Լիցենզիայով

6.1. Ծրագիրը (ներառյալ Տվյալները) տրամադրվում է «ինչպես կա» (as is) պայմաններով: Իրավատերը չի տրամադրում որևէ երաշխիքներ Ծրագրի և/կամ դրա առանձին բաղադրիչների և/կամ գործառույթների անսխալ և կայուն աշխատանքի, Օգտատիրոջ կոնկրետ նպատակներին և սպասումներին Ծրագրի համապատասխանության հետ կապված, չի երաշխավորում Տվյալների հավաստիությունը, ճշգրտությունը, ամբողջականությունը և արդիականությունը, ինչպես նաև չի տրամադրում որևէ այլ երաշխիքներ, որոնք ուղղակիորեն նշված չեն սույն Լիցենզիայում:

6.2. Իրավատերը պատասխանատվություն չի կրում Ծրագրի (ներառյալ Տվյալները) որևէ օգտագործման կամ օգտագործման անհնարինության որևէ ուղղակի կամ անուղղակի հետևանքների համար և/կամ Ծրագրի (ներառյալ Տվյալները) կամ դրա առանձին բաղադրիչների և/կամ գործառույթների որևէ օգտագործման, չօգտագործման կամ օգտագործման անհնարինության հետևանքով, այդ թվում՝ Ծրագրի աշխատանքում հնարավոր սխալներից կամ խափանումներից, Օգտատիրոջը և/կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար, բացառությամբ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերի:

6.3. Օգտատերը սույնով ծանուցվել և համաձայնում է, որ շարժական սարքի վրա Ծրագրի օգտագործման ընթացքում Իրավատիրոջը ավտոմատ ռեժիմով անանուն (առանց Օգտատիրոջ հետ կապելու) փոխանցվում է հետևյալ տեղեկատվությունը՝ Օգտատիրոջ շարժական սարքի օպերացիոն համակարգի տեսակը, Ծրագրի տարբերակը և նույնացուցիչը, Ծրագրի գործառույթների օգտագործման վիճակագրությունը, ինչպես նաև այլ տեխնիկական տեղեկատվությունը:

6.4. Ծրագրի կամ Տվյալների օգտագործման/օգտագործման անհնարինության, ինչպես նաև Ծրագրի կամ Տվյալների կողմից օրեսդրության և/կամ երրորդ անձանց իրավունքների հնարավոր խախտման հետ կապված բոլոր հարցերը և հավակնությունները պետք է ուղղարկվեն հետադարձ կապի ձևի միջոցով հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/support/m-maps/troubleshooting/fb_m_map.xml:

7. Ծրագրի թարմացումները/նոր տարբերակները և կողմանի ծրագրային ապահովումը

7.1. Սույն Լիցենզիայի գործողությունը տարածվում է Ծրագրի բոլոր հետագա թարմացումների/նոր տարբերակների վրա: Համաձայնելով Ծրագրի թարմացումների/նոր տարբերակների տեղադրման հետ՝ Օգտատերը ընդունում է սույն Լիցենզիայի պայմանները Ծրագրի համապատասխան թարմացումների/նոր տարբերակների համար, եթե Ծրագրի թարմացումը/նոր տարբերակի տեղադրումը չի ուղեկցվում այլ Լիցենզային համաձայնագրով:

7.2. Ծրագրի մեջ, որպես դրա առանձին բաղադրիչ, մտնում է կողմանի ծրագրային ապահովում: Ծրագրի մեջ մտնող այդ կողմանի ծրագրային ապահովման մասին արդիական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/legal/maps_mobile_agreement/components/:

8. Սույն Լիցենզիայի պայմանների փոփոխումը

8.1. Սույն Լիցենզային համաձայնագիրը կարող է միակողմանի փոփոխվել Իրավատիրոջ կողմից: Օգտատիրոջ ծանուցումը սույն Լիցենզիայի պայմաններում կատարված փոփոխությունների մասին հրապարկվում է հետևյալ կայքէջում՝ https://yandex.ru/legal/maps_mobile_agreement_hy/: Լիցենզային համաձայնագրի պայմաններում նշված փոփոխությունները ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան հրապարակման մեջ:

9. Իրավատերերի և տեղեկատվության տիրապետողների վերաբերյալ տեղեկատվություն

Ծրագրային ապահովում WebMap — © ЗАО «Резидент» (http://www.resident.ru/):

Արբանյակային տվյալներ՝

  • մշակում © ООО ИТЦ «СКАНЭКС» (http://www.scanex.ru/), Includes IRS Data © ANTRIX Corporation Ltd., Includes material © European Space Imaging GmBH. © DigitalGlobe, Inc.

  • մշակում © ООО ИТЦ «СКАНЭКС» (http://www.scanex.ru/), Includes "WorldView-2" Data © DigitalGlobe, Inc.

  • մշակում © ООО ИТЦ «СКАНЭКС» (http://www.scanex.ru/), Includes IKONOS Data © Geo Eye, Inc.

  • մշակում © ООО ИТЦ «СКАНЭКС» (http://www.scanex.ru/), Includes TerraColor Data © Earthstar Geographics, Includes IRS Data © ANTRIX Corporation Ltd., Includes material © European Space Imaging GmBH.

Կիևի ճանապարհային հանգույցների սխեմաները տրամադրվել են Транснавиком ընկերության կողմից (http://www.transnavi.com/).

Պանորամային նկարահանում՝

Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Թուրքիա, Հայաստան, ս. Էվերեստ – (с) «Компания нек4» (http://www.neq4.ru/).

Պանորամաները՝ Ледового дворца «Большой», Дворца зимнего спорта «Айсберг» и Комплекса «Санки» տրամադրվել են ГК «Олимпстрой» կողմից (http://www.sc-os.ru/).

Քարտեզագրային ստեղծագործություններ՝

© Роскартография

© ООО «Резидент Консалтинг» (http://www.resident.ru/)

© ЗАО «ТГА»

© ВТУ ГШ

© ЗАО «Геоцентр-Консалтинг»

ՌԴ տարածքի ճանապարհների սկզբնական տվյալները՝

© ЗАО «Геоцентр-Консалтинг»

© Донгеоинформатика (http://www.dongis.ru/)

© ФГУП «Верхневолжское аэрогеодезическое предприятие»

© ГОУ ВПО СГГА, Новосибирск, 2008 г.

© ООО «Дискус Медиа» (http://automaps.ru/) с использованием ДДЗ ИТЦ «СКАНЭКС»

© ООО «Дискус Медиа» (http://automaps.ru/), © КГА Санкт-Петербурга, © ФГУП «Севзапгеоинформ»

© МУП «АПБ» Главархитектуры г.Уфы

© Transnavicom (http://www.transnavi.com/), Ltd

© Transnavi.com, LTD

© Guidejet MAPS 2008

Տեղեկատվության տիրապետողներ՝

Երթևեկության (ավտոճանապարհների ծանրաբեռնվածության վիճակի) վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ООО «Яндекс.Пробки» (http://yaprobki.ru/).

Տեսախցիկներ — տեղեկատվությունը տրամադրել է ООО «Яндекс.Пробки» (http://yaprobki.ru/) и АКАДО (http://www.akado.ru/).

քաղաքային հասարակական տրանսպորտի երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ГУП "Мосгортранс" (г. Москва), ООО «Дискус Медиа» (г.Санкт-Петербург).

Հրապարակման ամսաթիվը 01.11.2017

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_mobile_agreement_hy/25092017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_mobile_agreement_hy/25092017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_mobile_agreement_hy/05052017/