Յանդեքս.Քարտեզ ծառայության օգտագործման պայմաններ

1. Ընդհանուր դրույթներ

1.1. «ՅԱՆԴԵՔՍ» ՍՊԸ (այսուհետև՝ «Յանդեքս») առաջարկում է համացանցի օգտատիրոջը (այսուհետև՝ Օգտատեր) օգտագործել Յանդեքս.Քարտեզ ծառայությունը, որը հասանելի է հետևյալ հասցեով՝ http://maps.yandex.ru/ (այսուհետև՝ «Ծառայություն»):

1.2. Սույն Պայմանները իրենցից ներկայացնում են Յանդեքս ծառայությունների Օգտատիրոջ համաձայնագրի լրացում Ծառայության օգտագործման կարգի առնչությամբ: Ծառայության օգտագործման հետ կապված Յանդեքսի և Օգտատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են Յանդեքս ծառայությունների Օգտատիրոջ համաձայնագրով (https://yandex.ru/legal/rules_hy/), ինչպես նաև Յանդեքս որոնողական համակարգի օգտագործման Լիցենզիայով (https://yandex.ru/legal/termsofuse_hy/), Գաղտնիության քաղաքականությամբ (https://yandex.ru/legal/confidential_hy/) բոլոր այն դեպքերում, որոնք նախատեսված չեն սուն Պայմաններով:

1.3. Սկսելով օգտագործել Ծառայությունը/դրա առանձին գործառույթները՝ Օգտատերը համարվում է ընդունած սույն Պայմանները, ինչպես նաև բոլոր վերոնշված փաստաթղթերի պայմանները, ամբողջությամբ առանց վերապահումների և բացառությունների: Օգտատիրոջ կողմից նշված փաստաթղթերի որևէ դրույթի հետ չհամաձայնելու դեպքում Օգտատերը իրավունք չունի օգտագործել Ծառայությունը:

1.4. Սույն Պայմանները կարող են փոփոխվել Յանդեքսի կողմից առանց որևէ հատուկ ծանուցման, նոր խմբագրությամբ Պայմանները ուժի մեջ են մտնում այն համացանցում տեղադրելու պահից սույն պարբերությունում նշված հասցեով, եթե այլ բան նախատեսված չէ նոր խմբագրությամբ Պայմաններով: Գործող խմբագրությամբ Պայմանները միշտ գտնվում են կայքէջում հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/:

1.5. Այն դեպքում, եթե Յանդեքսի կողմից սույն Պայմանների 1.4. կետով նախատեսված կարգով կատարվել է որևէ փոփոխություն սույն Պայմաններում, որոնց հետ Օգտատերը համաձայն չէ, ապա նա պետք է դադարեցնի Ծառայության օգտագործումը:

1.6. Ծառայությունը առաջարկում է Օգտատիրոջը արդիական քարտեզագրական և այլ տեղեկատվության անվճար հասանելիության հնարավորություն: Տվյալ պահին առկա Ծառայության բոլոր գործառույթները, ինչպես նաև դրանց ցանկացած զարգացումը և/կամ նորերի ավելացումը հանդիսանում է սույն Պայմանների առարկա:

1.7. Օգտագործելով Ծառայությունը՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունը գովազդային բնույթի հաղորդագրություններ ստանալուն: Օգտատերը իրավունք ունի հրաժարվել գովազդային բնույթի հաղորդագրություններ ստանալուց Ծառայության համապատասխան ֆունկցիոնալի օգտագործման միջոցով կամ հետևելով ստացված գովազդային բնույթի հաղորդագրության մեջ նշված հրահանգներին:

2. Ծառայության օգտագործում: Ծառայության առանձին գործառույթներ

2.1. Ծառայությունում օգտագործվում են մտավոր սեփականության օբյեկտներ, որոնց նկատմամբ իրավունքները պատկանում են համապատասխան իրավատերերին, ինչպես նաև դրանց տիրապետողներին տրամադրված տեղեկատվությունը: Իրավատերերի և տեղեկատվության տիրապետողների լրիվ ցանկը թվարկված է սույն Պայմանների 3 կետում:

2.2. Ծառայությունում օգտագործվող ցանկացած տեղեկատվություն, այդ թվում՝ քարտեզագրական նյութերը և երթևեկության (ավտոճանապարհների ծանրաբեռնվածության վիճակի) մասին տվյալները (այսուհետև՝ Տվյալներ), նախատեսված է բացառապես անձնական ոչ առևտրային օգտագործման համար: Առանց Իրավատիրոջ գրավոր համաձայնության Տվյալների ցանկացած կրկնօրինակումը, վերարտադրումը, մշակումը, տարածումը, դրանց ազատ հասանելիությամբ (հրապարակումը) տեղադրումը համացանցում, ցանկացած օգտագործումը զանգվածային լրատվական միջոցներում և/կամ առևտրային նպատակներով արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ դա ուղղակիորեն նախատեսված է ծառայության գործառութային հնարավորություններով, սույն Պայմաններով, Յանդեքսի այլ ծառայությունների օգտագործման պայմաններով կամ սույն Պայմանների 1.2. կետով նշված փաստաթղթերով:

2.3. Ծառայությունը տրամադրում է Օգտատիրոջը գործառութային հնարավորություն ինքնուրույն և իր ընտրությամբ ավելացնել քարտեզների վրա օգտատիրոջ տվյալները, այդ թվում՝ նշաններ, նշումներ, տեքստային գրառումներ, հաղորդագրություններ և այլն (այսուհետև՝ Օգտատիրոջ օբյեկտներ): Օգտատիրոջ օբյեկտների ավելացումը չի ձևափոխում սկզբնական Տվյալները և թույլատրվում է բացառապես Օգտատիրոջ կողմից Ծառայության օգտագործման հարմարության համար: Օգտատերը իրավունք ունի ստեղծել, պահպանել, տեղադրել ազատ հասանելիությամբ համացանցում հղումներ Օգտատիրոջ օբյեկտների վրա: Օգտատիրոջ օբյեկտների վրա հղումները կարող են նաև տարածվել Ծառայության այլ օգտատերերի կողմից:

2.4. Ծառայությունը տրամադրում է Օգտատիրոջը գործառութային հնարավորություն ստանալ քարտեզի կոդը՝ կոդի ստանալու պահի դրությամբ իր կայքէջում, բլոգում, շարժական հավելվածում տեղադրելու համար: Տվյալ գործառույթը կարող է օգտագործվել Օգտատիրոջ կողմից միայն կայքէջերի կամ շարժական հավելվածների շրջանակում, որոնք հասանելի են անվճար բաց օգտագործման համար անսահմանափակ թվով անձանց կողմից: Գործառույթը չի կարող օգտագործվել վճար պահանջող կամ այլ կերպ երրորդ անձանց հասանելիությունը սահմանափակող նախագծերի համար: Գրանցվելու անհրաժեշտությունը չի համարվում հասանելիության սահմանափակում սույն կետի շրջանակում:

2.5. Օգտատերը ինքնուրույն և ամբողջովին կրում է բոլոր ռիսկերը և պատասխանատվությունը Օգտատիրոջ օբյեկտների դիրքի ընտրության համար, ավելացված Օգտատիրոջ օբյեկտների օրենսդրությանը համապատասխանության, բովանդակության, ամբողջականության, կոռեկտության, նկարագրության հավաստիության համար: Յանդեքսը չի կրում որևէ պաասխանատվություն որևիցէ Օգտատիրոջ օբյեկտի նշման և նկարագրության համար, չի հաստատում և չի հերքում որևիցէ Օգտատիրոջ օբյեկտի համապատասխանությունը օրենսդրությանը, կոռեկտությունը և նկարագրության հավաստիությունը:

Յանդեքսը իրեն իրավունք է վերապահում առանց նախազգուշացման և իր հայեցողությամբ հեռացնել ցանկացած Օգտատիրոջ օբյեկտ կամ մի քանի Օգտատիրոջ օբյեկտներ այն դեպքում, եթե դրանց նկարագրության մեջ պարունակվող տեղեկատվությունը հակասում է ՌԴ օրենսդրությանը, պարունկում է անպարկեշտ բառեր, ինչպես նաև այլ դեպքերում, երբ Օգտատիրոջ օբյեկտների նշումը և/կամ նկարագրությունը և/կամ Օգտատիրոջ օբյեկտների վրա հղումներ տարածելը խախտում է սույն Պայմանները, Յանդեքսի այլ ծառայությունների օգտագործման պայմանները կամ սույն Պայմանների 1.2. կետում նշված փաստաթղթերի դրույթները, ինչպես նաև Յանդեքսի, ծառայությունների օգտատերերի, երրորդ անձանց շահերի պաշտպանության նպատակով: Յանդեքսը չի երաշխավորում Օգտատիրոջ օբյեկտների մասին տվյալների պահպանումը որևէ ծավալով և/կամ որևէ ժամկետի ընթացքում, այդ թվում՝ «Յանդեքս.Քարտեզ» Ծառայության զարգացման կամ փոփոխման հետևանքով Տվյալների փոփոխման դեպքում:

2.5.1 Բոլոր Օգտատիրոջ օբյեկտները Յանդեքսի կողմից կարող են օգտագործվել Յանդեքսի այլ ծառայություններում և հավելվածներում, ինչպես նաև համացանցում Յանդեքսի ռեսուրսներում տեղադրվող գովազդային և մարքեթինգային նյութերում Օգտատիրոջ օբյեկտների, Ծառայության կամ Յանդեքսի այլ հավելվածների և ծառայությունների, երրորդ անձանց ապրանքների, աշխատանքների և ծառայությունների նկատմամբ այլ օգտատերերի ուշադրությունը գրավելու համար, ինչպես նշելով Օգտատիրոջ օբյեկտի հեղինակին (որպես հեղինակի անուն տվյալ դեպքում նշվելու է Օգտատիրոջ անունը (մականունը), որը նա նշել էր գրանցվելիս կամ իր տվյալների կարգավորումներում Ծառայության համապատասխան բաժնում), այնպես էլ առանց դրա, առանց Օգտատիրոջ հատուկ թույլտվությունը ստանալու անհրաժեշտության և առանց հեղինակի վարձատրությունը վճարելու, Յանդեքսի իրավունքով տրամադրել այդ Օգտատիրոջ օբյեկտների օգտագործման իրավունքները երրորդ անձանց նշված գովազդային կամ մարքեթինգային նյութերում օգտագործելու նպատակով: Օգտատերը ընդունում և համաձայնում է, որ Յանդեքսը պարտավոր չէ ուսումնասիրել այդ Օգտատիրոջ օբյեկտները, իսկ դրանց օգտագործումը նշված եղանակներով նշված նպատակների համար կարող է իրականացվել ավտոմատ կերպով ծրագրային միջոցներով: Այն դեպքում, եթե Օգտատերը իրավունք չունի տրամադրել Յանդեքսին որևէ Օգտատիրոջ օբյեկտի տվյալ եղանակով օգտագործման իրավունքը, ապա նա պարտավոր է ձեռնպահ մնալ այդպիսի Օգտատիրոջ օբյեկտի ավելացումից:

2.6. Քարտեզի վրա նշված օբյեկտի գտնվելու վայրում առաջարկվող ապրանքների և ծառայությունների արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը, որը նշված է քարտեզի վրա, տրամադրվում է Ծառայության գործընկերների կողմից: Տեղեկատվությունը կրում է տեղեկատվական բնույթ: Յանդեքսը չի երաշխավորում նշված գների ճշգրտությունը, արդիականությունը և /կամ համապատասխանությունն Օգտվողի կողմից օբյեկտի գտնվելու վայրում ապրանքի գնման/ ծառայությունների տրամադրման համար դիմելու պահին սահմանված իրական գներին, ինչպես նաև պատասխանատու չի գնված ապրանքների / ծառայությունների որակի համար:

2.7. Ծառայությունը տրամադրում է Օգտատիրոջը գործառութային հնարավորություն ավտոմատ կերպով կառուցել երթուղիներ քարտեզների վրա, որոնք ցույց են տալիս Օգտատիրոջ կողմից նշված մեկնելու վայրի կետից մինչև նշանակման վայրի կետը ընկած ճանապարհի տարբերակը (այսուհետև՝ Երթուղիներ): Երթուղիների կառուցումը չի ձևափոխում սկզբնական Տվյալները և թույլատրվում է բացառապես Օգտատիրոջ կողմից Ծառայության օգտագործման հարմարության համար:

2.8. Օգտատերը ինքնուրույն և ամբողջովին կրում է բոլոր ռիսկերը և պատասխանատվությունը Երթուղու ընտրության և ընտրած Երթուղով երթևեկելու համար: Յանդեքսը չի երաշխավորում Երթուղիների ճշգրտությունը, օպտիմալությունը, արդիականությունը և/կամ ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխանությունը և պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից Երթուղու ընտրության և դրանով երթևեկելու համար:

2.9. Յանդեքսը իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ սհմանափակել Օգտատիրոջ հասանելիությունը Ծառայությանը (կամ Ծառայության առանձին գործառույթներին, եթե դա հնարավոր է տեխնոլոգիապես)՝ օգտագործելով նրա հաշիվը կամ ամբողջությամբ արգելափակել Օգտատիրոջ հաշիվը սույն Պայմանների կրկնվող խախտումների դեպքում կամ կիրառել Օգտատիրոջ նկատմամբ այլ միջոցներ օրենսդրության պահանջները կամ երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը պահպանելու նպատակով:

2.10. Օգտագործելով Ծառայությունը՝ Օգտատերը կարող է տեղեկացնել Ծառայությունում տեղադրված Տվյալների անճշգրտության մասին (սխալ անվանումը, դիրքը քարտեզի վրա, ոչ արդիական Տվյալներ, օբյեկտի հեռացման անհրաժեշտություն)՝ նշելով համապատասխան տեղեկությունները Ծառայության կապի հատուկ ձևի մեջ: Տվյալ գործառութային հնարավորությունը օգտագործելիս Օգտատիրոջ կողմից ուղարկված հաղորդագրության բովանդակությունը հանդիսանում է բոլորի համար հասանելի և բաց տեղադրվում է Yandex Map Editor ծառայությունում (https://n.maps.yandex.ru/) այդ ծառայության գրանցված օգտատերերի հաղորդված տեղեկատվության հավաստիության և արդիականության վերաբերյալ գնահատականը ստանալու նպատակով: Ուղարկելով հաղորդագրությունը՝ Օգտատերը արտահայտում է իր համաձայնությունը իր կողմից լրացված հաղորդագրության ձևի հրապարակմանը: Օգտատերը պարտավորվում է չնշել հաղորդագրության մեջ այնպիսի տեղեկատվություն, որը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ համարվում է սահմանափակ հասանելիությամբ տեղեկատվություն, այդ թվում՝ անձնական անհատական տվյալներ, երրորդ անձանց անհատական տվյալներ, ինչպես նաև տեղեկատվություն, որի տարածումը արգելված է:

3. Իրավատերերի և տեղեկատվության տիրապետողների վերաբերյալ տեղեկատվություն

Ծրագրային ապահովում WebMap — © ЗАО «Резидент» (http://www.resident.ru/).

Արբանյակային տվյալներ՝

  • մշակում © ООО ИТЦ «СКАНЭКС» (http://www.scanex.ru/), Includes IRS Data © ANTRIX Corporation Ltd., Includes material © European Space Imaging GmBH. © DigitalGlobe, Inc.

  • մշակում © ООО ИТЦ «СКАНЭКС» (http://www.scanex.ru/), Includes "WorldView-2" Data © DigitalGlobe, Inc.

  • մշակում © ООО ИТЦ «СКАНЭКС» (http://www.scanex.ru/), Includes IKONOS Data © Geo Eye, Inc.

  • մշակում © ООО ИТЦ «СКАНЭКС» (http://www.scanex.ru/), Includes TerraColor Data © Earthstar Geographics, Includes IRS Data © ANTRIX Corporation Ltd., Includes material © European Space Imaging GmBH.

Կիևի ճանապարհային հանգույցների սխեմաները տրամադրվել են Транснавиком ընկերության կողմից (http://www.transnavi.com/).

Պանորամային նկարահանում՝

Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Թուրքիա, Հայաստան, ս. Էվերեստ – (с) «Компания нек4» (http://www.neq4.ru/).

Պանորամաները՝ Ледового дворца «Большой», Дворца зимнего спорта «Айсберг» и Комплекса «Санки» տրամադրվել են ГК «Олимпстрой» կողմից (http://www.sc-os.ru/).

Քարտեզագրային ստեղծագործություններ՝

© 2012 NAVTEQ

© Bundesamt für Eich- und Vermessungswesen

© EuroGeographics

© IGN 2009 – BD TOPO ®

© Copyright Geomatics Ltd.

Copyright © 2003; Top-Map Ltd.

Copyright © 2000; Norwegian Mapping Authority

Source: IgeoE – Portugal

Spain - Información geográfica propiedad del CNIG

Sweden - Based upon electronic data National Land Survey Sweden

Switzerland - Topografische Grundlage: Bundesamt für Landestopographie.

United Kingdom Contains Ordnance Survey data © Crown copyright and database right 2010

Mexico - Fuente: INEGI (Instituto Nacional de Estadística y Geografía)

© Hema Maps Pty. Ltd, 20XX. Copyright. Based on data provided under license from PSMA Australia Limited (www.psma.com.au). Product incorporates data which is © 20XX Telstra Corporation Limited, GM Holden Limited, Intelematics Australia Pty Ltd, NAVTEQ International LLC, Sentinel Content Pty Limited and Continental Pty Ltd.

© Survey of Israel data source

© Royal Jordanian Geographic Centre

ՌԴ տարածքի ճանապարհների սկզբնական տվյալները`

© ЗАО «Геоцентр-Консалтинг»

© Estonian Land Board

LINZ Data Service © NZ Crown Copyright under CC BY 3.0 NZ

© Amt für Statistik Berlin-Brandenburg from https://daten.berlin.de/ under CC BY 3.0 DE

© GeoX – BFKH FTFF – Zrínyi, 2017

Zenbu © www.zenbu.co.nz under CC BY 3.0 NZ

Տեղեկատվության տիրապետողներ՝

Երթևեկության (ավտոճանապարհների ծանրաբեռնվածության վիճակի) վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ООО «Яндекс.Пробки» (http://company.yandex.ru/contacts/redrose/).

Տեսախցիկներ — տեղեկատվությունը տրամադրել է ООО «Яндекс.Пробки» (http://company.yandex.ru/contacts/redrose/) и АКАДО (http://www.akado.ru/).

քաղաքային հասարակական տրանսպորտի երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ГУП «Мосгортранс» (г. Москва), ООО «Дискус Медиа» (г. Санкт-Петербург).

Հրապարակման ամսաթիվը 25.09.2017

 

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/15092017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/14082017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/19072017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/05052017/