Yandex.Maps ծառայության օգտագործման պայմաններ

1. Ընդհանուր դրույթներ

1.1. «YANDEX» ՍՊԸ-ն (այսուհետև՝ «Yandex») առաջարկում է համացանցի օգտատիրոջտը (այսուհետև՝ Օգտատեր) օգտվել Yandex.Maps ծառայությունից, որը հասանելի է հետևյալ հասցեով՝ http://maps.yandex.ru/ (այսուհետև՝ «Ծառայություն»):

1.2. Սույն Պայմաններն իրենցից ներկայացնում են Yandex-ի ծառայությունների Օգտատիրոջ համաձայնագրի լրացում Ծառայության օգտագործման կարգի վերաբերյալ: Սույն Պայմաններով չնախատեսված բոլոր հարցերում, Ծառայության օգտագործման կապակցությամբ Yandex-ի և Օգտատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են Yandex-ի ծառայությունների Օգտատիրոջ համաձայնագրով (https://yandex.ru/legal/rules_hy/), ինչպես նաև Yandex-ի որոնման համակարգի օգտագործման Լիցենզիայիով (https://yandex.ru/legal/termsofuse_hy/), Գաղտնիության քաղաքականությամբ (https://yandex.ru/legal/confidential_hy/):

1.3. Սկսելով օգտվել Ծառայությունից/դրա առանձին գործառույթներից, համարվում է, որ Օգտատերն ընդունել է սույն Պայմանները, ինչպես նաև վերը նշված բոլոր փաստաթղթերի պայմանները, լիակատար ծավալով առանց որևէ վերապահումների և բացառությունների: Նշված փաստաթղթերից որևէ մեկի դրույթների հետ Օգտատիրոջ անհամաձայնության դեպքում, Օգտատերն իրավունք չունի օգտվել Ծառայությունից:

1.4. Սույն Պայմանները կարող են փոփոխվել Yandex-ի կողմից առանց որևէ հատուկ ծանուցման, Պայմանների նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում սույն պարբերությունում նշված հասցեով Համացանցում դրա զետեղման պահից, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանների նոր խմբագրությամբ: Պայմանների գործող խմբագրությունը մշտապես գտնվում է հետևյալ հասցեի էջում՝https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/:

1.5. Եթե Yandex-ի կողմից սույն Պայմաններում կատարվել են փոփոխություններ, սույն Պայմանների կետ 1.4-ով սահմանված կարգով, որոնց հետ Օգտատերը համաձայն չէ, ապա վերջինս պարտավոր է դադարեցնել Ծառայություններից օգտվելը:

1.6. Ծառայությունն Օգտատիրոջը հնարավորություն է ընձեռում անվճար օգտվել արդի քարտեզագրական և այլ տեղեկատու տվյալներից: Ծառայության ներկա պահին գործող բոլոր գործառույթները, ինչպես նաև դրանց ցանկացած զարգացումը և/կամ նորերով համալրումը հանդիսանում է սույն Պայմանների առարկա:

1.7. Օգտվելով Ծառայությունից՝ Օգտատերը տալիս է տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրությունների ստացման իր համաձայնությունը: Օգտատերն իրավունք ունի հրաժարվել գովազդային բնույթի հաղորդագրությունների ստացումից՝ Ծառայության համապատասխան գործիքակազմի օգտագործման միջոցով, կամ հետևելով ստացված գովազդային բնույթի հաղորդագրության մեջ նշված ցուցումներին:

2. Ծառայությունից օգտվելը: Ծառայության առանձին գործառույթները

2.1. Ծառայությունն Օգտատիրոջն ընձեռում է գործառութային հնարավորություն՝ ինքնուրույն, իր սեփական ընտրությամբ ավելացնել քարտեզի վրա իր օգտատիրոջ տեղեկատվությունը, այդ թվում՝ նշաններ, նշագրումներ, տեքստային գրություններ, հաղորդագրություններ և այլն (այսուհետև՝ «Օգտատիրոջ օբյեկտներ»): Օգտատիրոջ օբյեկտների զետեղումը չի փոփոխում ելակետային տվյալները և թույլատրվում է բացառապես Օգտատիրոջ կողմից Ծառայությունից օգտվելու հարմարավետության նպատակով: Օգտատերն իրավունք ունի ստեղծել, պահպանել, Համացանցում բաց հասանելիությամբ զետեղել հղումներ Օգտատիրոջ օբյեկտներին: Օգտատիրոջ օբյեկտներին հղումները կարող են նաև տարածվել Ծառայության այլ օգտատերերի կողմից:

2.2. Օգտատերն ինքնուրույն և ամբողջությամբ կրում է բոլոր ռիսկերը և պատասխանատվությունը Օգտատիրոջ օբյեկտների տեղադիրքի ընտրության, ավելացված Օգտատիրոջ օբյեկտների՝ օրենսդրության հետ համապատասխանության, դրանց բովանդակության, ամբողջականության, նկարագրության ճշգրտության և արժանահավատության համար: Yandex-ը որևէ պատասխանատվություն չի կրում որևէ Օգտատիրոջ օբյեկտի նշման և նկարագրության համար, չի հաստատում և չի ժխտում ցանկացած Օգտատիրոջ օբյեկտի՝ օրենսդրության հետ համապատասխանության, նկարագրության ճշգրտությունը և արժանահավատությունը: Yandex-ն իրեն իրավունք է վերապահում առանց նախազգուշացման և իր սեփական հայեցողությամբ հեռացնել ցանկացած Օգտատիրոջ օբյեկտ կամ Օգտատիրոջ օբյեկտների հավաքածու այն դեպքում, եթե դրա նկարագրությունում պարունակվող տեղեկությունները հակասում են ՌԴ օրենսդրությանը, պարունակում են ոչ նորմատիվ բառապաշար, ինչպես նաև այլ դեպքերում, երբ Օգտատիրոջ օբյեկտների նշումը և/կամ նկարագրությունը և/կամ Օգտատիրոջ օբյեկտների հղման տարածումը խախտում է սույն Պայմանները, Yandex-ի այլ ծառայությունների օգտագործման պայմանները, կամ սույն Պայմանների կետ 1.2.-ում նշված փաստաթղթերի դրույթները, ինչպես նաև Yandex-ի, ծառայությունների օգտատերերի, այլ երրորդ անձանց շահերի պաշտպանության նպատակով:

2.3. Ծառայությունն Օգտատիրոջը տալիս է գործառութային հնարավորություն ստանալու քարտեզի կոդը՝ դրա ստացման պահին գտնվող վիճակում, իր կայքում, բլոգում, բջջային հավելվածում զետեղելու նպատակով: Տվյալ գործառույթը կարող է Օգտատիրոջ կողմից օգտագործվել միայն կայքերի կամ բջջային հավելվածների շրջանակներում, որոնք անվճար բաց օգտագործման համար հասանելի են անսահմանափակ թվով անձանց: Գործառույթը չի կարող օգտագործվել վճարում պահանջող ծրագրերում, կամ այլ կերպ, որը սահմանափակում է դրա հասանելիությունը երրորդ անձանց համար: Գրանցման անհրաժեշտությունը չի համարվում հասանելիության սահմանափակում սույն կետի շրջանակներում:

2.4. Ծառայությունն Օգտատիրոջն ընձեռում է գործառութային հնարավորություն ավտոմատ կերպով քարտեզների վրա կառուցել երթուղիներ, որոնք ցույց են տալիս Օգտատիրոջ կողմից նշված մեկնման վայրից դեպի նշանակության վայր ուղու տարբերակները (այսուհետև՝ «Երթուղի»): Երթուղիների կառուցումը չի փոփոխում ելակետային տվյալները և թույլատրվում է բացառապես Օգտատիրոջ կողմից Ծառայությունից օգտվելու հարմարավետության նպատակով:

2.5. Օգտատերն ինքնուրույն և ամբողջությամբ կրում է բոլոր ռիսկերը և պատասխանատվությունը Երթուղու ընտրության և ընտրված Երթուղուն հետևելու համար: Yandex-ը չի երաշխավորում Երթուղիների ճշգրտությունը, արդիականությունը և/կամ Երթուղիների համապատասխանությունը ճանապարհային երթևեկության կանոններին, և պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից Երթուղու ընտրության և դրան հետևելու համար:

2.6. Ծառայությունում օգտագործված են մտավոր սեփականության օբյեկտներ, որոնց նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է համապատասխան իրավատերերին, ինչպես նաև նման իրավունքի սեփականատերերի կողմից տրամադրված տեղեկություններ: Իրավատերերի և տեղեկությունների սեփականատերերի լիակատար ցանկը ներկայացված է սույն Պայմանների կետ 5-ում:

3. Yandex. Directory գործառույթի օգտագործումը

3.1. Ծառայությունն Օգտատիրոջը ընձեռում է գործառութային հնարավորություն զետեղելու, դիտելու և որոնելու տեղեկություններ Ծառայությունում արտացոլված կազմակերպությունների վերաբերյալ (այսուհետև Yandex. Directory), ներառյալ՝ տեղեկություններ հասցեի, անվանման, կոնտակտային տվյալների, աշխատանքի ռեժիմի, տրամադրվող ծառայությունների/իրացվող ապրանքների մասին տեղեկություններ և Օգտատերերի կարծիքներ (այսուհետև՝ Կազմակերպության տվյալներ):

3.2. Yandex. Directory-ն պարունակում է տեղեկություններ կազմակերպությունների մասին, որոնք ներկայացվում են Ծառայության գործընկերներին, տեղեկություններ, որոնք զետեղված են Ծառայության Ադմինիստրացիայի կողմից, ինչպես նաև տեղեկություններ, որոնք զետեղված են Օգտատերերի կողմից սույն Պայմանների կետեր 3.5.-3.7-ում նշված պայմաններով:

3.3. Yandex. Directory-ում նշված տեղեկությունները կրում են տեղեկատվական բնույթ: Yandex-ը պատասխանատվություն չի կրում Yandex. Directory-ում ներկայացված տեղեկությունների ճշգրտության, արդիականության և արժանահավատության, ինչպես նաև Yandex. Directory-ում տեղեկատվություն պարունակող կազմակերպությունից Օգտատիրոջ կողմից ապրանքի ձեռքբերման/ծառայության մատուցման համար դիմելու պահին նշված գների՝ իրական գներին համապատասխանության համար: Yandex-ը չի հանդիսանում այն իրավահարաբերությունների կողմ, որոնք սահմանվում են Օգտատիրոջ և այն կազմակերպության միջև, որի վերաբերյալ Yandex. Directory-ում զետեղված է տեղեկատվություն, ինչպես նաև պատասխանատու չէ վերջինիս կողմից իրացվող ապրանքների/ծառայությունների որակի համար:

3.4. Yandex. Directory-ում նշված տեղեկատվությունը դիտման և խմբագրման համար հասանելի է Ծառայության այլ Օգտատերերին (բացառությամբ կազմակերպության վերաբերյալ կարծիքների): Yandex-ը պատասխանատվություն չի կրում Օգտատերերի կողմից կատարված փոփոխությունների, ինչպես նաև կազմակերպության Տվյալների՝ երրորդ անձանց կողմից օգտագործման համար:

3.5. Կազմակերպության տվյալները կարող են զետեղվել Օգտատիրոջ կողմից Ծառայությունում, հետևյալ հասցեով հրապարակված պայմաններով՝ https://yandex.ru/support/sprav/add-company/info-terms.html. Yandex-ն իրավունք ունի առանց Օգտատիրոջը տեղեկացնելու և առանց պատճառների բացատրության չընդունել կազմակերպության Տվյալները զետեղման համար, կամ ցանկացած պահի հեռացնել կամ փոփոխել կազմակերպության Տվյալներն իր սեփական հայեցողությամբ:

3.6. Ծառայությունն օգտատերերին հնարավորություն է ընձեռում հրապարարկել կարծիքներ կազմակերպության մասին, հետևյալ հասցեով հրապարակված պայմաններով՝ https://yandex.ru/support/sprav/manage/reviews.html. Կարծիքը պետք է արտահայտի Օգտատիրոջ սուբյեկտիվ գնահատականը կազմակերպության ապրանքի/ծառայության վերաբերյալ և (կամ) կազմակերպությանը դիմելու դեպքի հետ կապված արժանահավատ կերպով արտացոլված փաստացի հանգամանքները: Yandex-ը պատասխանատվություն չի կրում կարծիքում ներկայացված տեղեկատվության արժանահավատության, արդիականության, ճշգրտության համար: Կազմակերպության ներկայացուցչի բողոքի հիման վրա կարծիքը կարող է հեռացվել Ծառայությունից, եթե այն խախտում է կարծիքների հրապարակման կանոնները, որոնք զետեղված են հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/support/sprav/manage/reviews.html.

3.7. Օգտատերը, որն Ընկերության տվյալները զետեղել է Ծառայությունում ինքնուրույն և լիակատար կերպով կրում է բոլոր ռիսկերը և պատասխանատվությունը տրամադրված տեղեկատվության բովանդակության, դրա՝ օրենսդրության հետ համապատասխանության, ամբողջականության, ճշգրտության և արժանահավատության համար: Yandex-ը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից զետեղված (այդ թվում՝ անբարեխիղճ նպատակներով) կազմակերպության տվյալների համար, որոնք չեն համապատասխանում իրականությանը, արդիական չեն, խախտում են երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը, ինչպես նաև չի հաստատում և չի ժխտում Կազմակերպության տվյալների համապատասխանությունը օրենսդրությանը, դրանց ճշգրտությունը և արժանահավատությունը:

4. Այլ դրույթներ

4.1. Yandex-ը չի երաշխավորում Ծառայությունում ներկայացված տվյալների պահպանությունը, այդ թվում՝ Օգտատիրոջ օբյեկտները և կազմակերպության Տվյալները (այսուհետև՝ Տվյալներ) որևէ ծավալով և/կամ որևէ ժամկետի ընթացքում, այդ թվում՝ Ծառայության զարգացման կամ փոփոխության կապակցությամբ տվյալների փոփոխման դեպքում:

4.2. Ծառայության տվյալները կարող են օգտագործվել Yandex-ի կողմից այլ ծառայություններում և Yandex-ի հավելվածներում, ինչպես նաև գովազդային կամ շուկայավարման նյութերում, որոնք զետեղված են համացանցում՝ Yandex-ի ռեսուրսներում, այլ օգտատերերի ուշադրությունը հրավիրելու Տվյալների, ընդհանուր առմամբ Ծառայության, կամ Yandex-ի այս կամ այն հավելվածների և ծառայությունների, երրորդ անձանց ապրանքների, աշխատանքների և ծառայությունների նկատմամբ, ինչպես Տվյալների հեղինակի ցուցումով (ընդ որում հեղինակի անվան փոխարեն նշվելու է Օգտատիրոջ անունը (մականունը), որը նա նշել է գրանցման պահին կամ Ծառայության համապատասխան բաժնում իր տվյալների կարգաբերումներում), այնպես էլ առանց դրա, առանց Օգտատիրոջ հատուկ թույլտվության ստացման և հեղինակային հատուցման վճարման, ընդ որում Yandex-ը իրավունք է ունենում նման Տվյալների օգտագործման իրավունքը տրամադրել երրորդ անձանց՝ գովազդային կամ շուկայավարման նպատակներով օգտագործման համար: Ընդ որում Օգտատերը ընդունում և համաձայնում է, որ Yandex-ը պարտավոր չէ հետևել այդ Տվյալներին, իսկ նշված եղանակներով նշված նպատակներով դրանց օգտագործումը կարող է կատարվել ավտոմատ կերպով՝ ծրագրային միջոցներով: Այն դեպքում, եթե Օգտատերն իրավունք չունի Yandex-ին տրամադրել նման եղանակով որևէ Տվյալների օգտագործման իրավունք, նա պարտավոր է ձեռնպահ մնալ նման Տվյալների զետեղումից:

4.3. Yandex-ն իրեն իրավունք է վերապահում իր սեփական հայեցողությամբ սահմանափակել Օգտատիրոջ հասանելիությունը Ծառայությանը (կամ Ծառայության որոշակի գործառույթներին, տեխնոլոգիական հնարավորության առկայության դեպքում) նրա գրանցման հաշվի օգտագործմամբ, կամ ամբողջությամբ բլոկավորել Օգտատիրոջ հաշիվը սույն Պայմանների բազմակի խախտումների դեպքում, կամ Օգտատիրոջ նկատմամբ կիրառել այլ միջոցներ օրենսդրության պահանջների կամ երրորդ անձանց իրավունքների և օրինական պահանջների պահպանման նպատակով:

4.4. Օգտագործելով Ծառայությունը, Օգտատերը կարող է հայտնել Ծառայությունում զետեղված տեղեկատվության ոչ ճշգրտության վերաբերյալ (սխալ անվանում, տեղադիրք քարտեզի վրա, տվյալների ոչ արդիական բնույթ, օբյեկտի հեռացման անհրաժեշտություն), նշելով համապատասխան տեղեկությունները Ծառայության հետ հաղորդակցության հատուկ ձևում: Տվյալ գործառութային հնարավորության օգտագործման ժամանակ Օգտատիրոջն ուղարկված հաղորդագրության բովանդակությունը կրում է հանրամատչելի բնույթ և բաց հասանելիությամբ տեղադրվում է Yandex.Map Editor ծառայությունում (https://n.maps.yandex.ru/) հաղորդված տեղեկատվության արժանահավատության և արդիականության վերաբերյալ այդ ծառայության գրանցված օգտատերերի կողմից գնահատականի ստացման նպատակով: Ուղարկելով հաղորդագրություն՝ Օգտատերը հայտնում է իր համաձայնությունը իր կողմից լրացված հաղորդագրության ձևի հրապարակման վերաբերյալ: Օգտատերը պարտավորվում է հաղորդագրությունում չնշել այնպիսի տեղեկություններ, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն դասվում են սահմանափակ հասանելիության տեղեկությունների շարքին, այդ թվում՝ անձնական տվյալներ, երրորդ անձանց անձնական տվյալներ, ինչպես նաև տարածման համար արգելված տեղեկատվություն:

4.5. Ծառայությունում օգտագործվող ցանկացած տեղեկատվություն նախատեսված է բացառապես անձնական ոչ առևտրային նպատակներով օգտագործման համար: Ընդ որում, Տվյալների պատճենումը, դրանց արտածումը, վերամշակումը, տարածումը, հանրամատչելի դարձնելը (հրապարակումը) Համացանցում, ցանկացած օգտագործումը զանգվածային լրատվության միջոցներում և/կամ առևտրային նպատակներով՝ առանց իրավատիրոջ նախնական գրավոր համաձայնության, արգելվում է, բացառությամբ ծառայության գործառութային հնարավորություններով, սույն Պայմանների, Yandex-ի այլ ծառայությունների օգտագործման պայմաններով, կամ սույն Պայմանների կետ 1.2.-ում նշված փաստաթղթերով ուղղակիորեն նախատեսված դեպքերի:

5. Իրավատերերի և տեկատվության սեփականատերերի մասին տեղեկություններ՝

Իրավատերերի և օգտագործվող տեղեկատվության տնօրինողների ցուցակին կարելի է ծանոթանալ հետևջալ հասցեով:https://yandex.ru/legal/right_holders/.

Հրապարակման ամսաթիվը 14.03.2018

 

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse/19022018/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse/25122017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse/13112017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse/25092017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/15092017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/14082017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/19072017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/05052017/