Yandex Map Editor ծառայության օգտագործման պայմաններ

1. Ընդհանուր դրույթներ

1.1. «ՅԱՆԴԵՔՍ» ՍՊԸ (այսուհետև՝ «Յանդեքս») առաջարկում է համացանցի օգտատիրոջը (այսուհետև՝ Օգտատեր) օգտագործել Yandex Map Editor ծառայությունը, որը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://mapeditor.yandex.com/ (այսուհետև՝ «Ծառայություն»):

1.2. Սույն Պայմանները իրենցից ներկայացնում են Յանդեքս ծառայությունների Օգտատիրոջ համաձայնագրի լրացում Ծառայության օգտագործման կարգի առնչությամբ: Ծառայության օգտագործման հետ կապված Յանդեքսի և Օգտատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են Յանդեքս.քարտեզ ծառայության օգտագործման Պայմաններով (https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/), Յանդեքս ծառայությունների Օգտատիրոջ համաձայնագրով (https://yandex.ru/legal/rules_hy/), ինչպես նաև Յանդեքս որոնողական համակարգի օգտագործման Լիցենզիայով (https://yandex.ru/legal/termsofuse_hy/), Գաղտնիության քաղաքականությամբ (https://yandex.ru/legal/confidential_hy/) բոլոր այն դեպքերում, որոնք նախատեսված չեն սուն Պայմաններով:

1.3. Սկսելով օգտագործել Ծառայությունը/դրա առանձին գործառույթները՝ Օգտատերը համարվում է ընդունած սույն Պայմանները, ինչպես նաև բոլոր վերոնշված փաստաթղթերի պայմանները, ամբողջությամբ առանց վերապահումների և բացառությունների: Օգտատիրոջ կողմից նշված փաստաթղթերի որևէ դրույթի հետ չհամաձայնելու դեպքում Օգտատերը իրավունք չունի օգտագործել Ծառայությունը:

1.4. Սույն Պայմանները կարող են փոփոխվել Յանդեքսի կողմից առանց որևէ հատուկ ծանուցման, նոր խմբագրությամբ Պայմանները ուժի մեջ են մտնում այն համացանցում տեղադրելու պահից սույն պարբերությունում նշված հասցեով, եթե այլ բան նախատեսված չէ նոր խմբագրությամբ Պայմաններով: Գործող խմբագրությամբ Պայմանները միշտ գտնվում են կայքէջում հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/legal/maps_termsofuse_hy/:

1.5. Այն դեպքում, եթե Յանդեքսի կողմից սույն Պայմանների 1.4. կետով նախատեսված կարգով կատարվել է որևէ փոփոխություն սույն Պայմաններում, որոնց հետ Օգտատերը համաձայն չէ, ապա նա պետք է դադարեցնի Ծառայության օգտագործումը:

1.6. Ծառայությունը առաջարկում է Օգտատիրոջը անվճար հնարավորություն ստեղծելու և/կամ խմբագրելու բովանդակությունը՝ սխեմատիկ նշագծումը և/կամ աշխարհագրական օբյեկտները (շենքերի, շինությունների, տների, ճանապարհների և այլն) (այսուհետև՝ Տվյալներ), դիտելու այլ Օգտատերերի կողմից տեղադրված Տվյալները և ավելացնելու լրացուցիչ տեղեկատվություն և մեկնաբանություններ, ինչպես նաև օգտագործելու Ծառայությունը այլ եղանակներով, որոնք չեն հակասում սույն Պայմաններին, ինչպես նաև սույն Պայմանների 1.2. կետում նշված փաստաթղթերի դրույթներին: Տվյալ պահին առկա Ծառայության բոլոր գործառույթները, ինչպես նաև դրանց ցանկացած զարգացումը և/կամ նորերի ավելացումը հանդիսանում են սույն Պայմանների առարկան:

2. Ծառայության օգտագործում: Ծառայության առանձին գործառույթներ

2.1. Ծառայության օգտագործման առաջարկությունները տեղադրված են հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/support/nmaps/rules_2.html:

2.2. Ծառայության շրջանակում Տվյալների տեղադրման ժամանակ նշվելու է դրանք տեղադրած Օգտատիրոջ անունը (մականունը), որը նա նշել էր գրանցվելիս կամ իր անհատական տվյալների կարգավորումներում Ծառայության համապատասխան բաժնում:

2.3. Օգտատերերի Տվյալների հիման վրա ստացված սխեման չի հանդիսանում քարտեզագրական ստեղծագործություն 26.12.1995թ. № 209-ФЗ «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Ֆեդերատիվ Օրենքի իմաստով: Յանդեքսը չի երաշխավորում երկրաչափական ճշգրտություն և Տվյալների քարտեզագրական պրոեկցիայի պահպանում:

2.4. Տվյալները պահվում են Ծառայության տվյալների բազայում և հասանելի են Ծառայության կայքէջում կամ Յանդեքսի այլ ծառայություններում, և Յանդեքսը չի երաշխավորում Տվյալների պահպանումը որևէ ծավալով և/կամ որևէ ժամկետի ընթացքում, այդ թվում՝ Ծառայության զարգացման հետևանքով Տվյալների փոփոխման դեպքում:

2.5. Յանդեքսը իրավունք ունի առանց Օգտատիրոջը ծանուցելու և առանց պատճառները բացատրելու չընդունել Տվյալները տեղադրման համար կամ ցանկացած ժամանակ հեռացնել Տվյալները Ծառայության կայքէջից, փոփոխել դրանք կամ փոխարինել այլ օգտատերերի կողմից տեղադրված Տվյալներով: Մասնավորապես՝ Տվյալները հեռացնելու հիմք է հանդիսանում՝

2.5.1. Կարգավորող փաստաթղթերի դրույթները խախտող Տվյալների տեղադրումը.

2.5.2. գովազդի տեղադրում Տվյալների մեջ.

2.5.3. ֆիզիկական անձանց հայտարարությունների տեղադրում Տվյալների մեջ:

2.6. Օգտատերը համաձայնում է, որ Ծառայության շրջանակում տեղադրված Տվյալները հասանելի են լինելու Յանդեքսի բոլոր մնացած օգտատերերին դիտելու և փոփոխելու համար: Այլ եղանակներով Տվյալների օգտագործումը, բացի Ծառայության շրջանակում տրամադրված հնարավորություններից, չի թույլատրվում: Յանդեքսը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից Ծառայության շրջանակում տրամադրված Տվյալների օգտագործման (ինչպես իրավաչափ, այնպես էլ ոչ իրավաչափ) համար, այդ թվում դրանց վերարտադրման և բոլորի համար հասանելի դարձնելու համար, ինչը կատարվել է ինչպես Ծառայության շրջանակում, այնպես էլ այլ հնարավոր եղանակներով:

2.7. Օգտագործելով Ծառայությունը՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունը գովազդային բնույթի հաղորդագրություններ ստանալուն՝ համաձայն «Գովազդի մասին» Ֆեդերատիվ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի: Օգտատերը իրավունք ունի հրաժարվել գովազդային բնույթի հաղորդագրություններ ստանալուց Ծառայության համապատասխան ֆունկցիոնալի օգտագործման միջոցով:

2.8. Օգտատերը փոխանցում է Յանդեքսին ցանկացած եղանակով և լրիվ ծավալով Տվյալների օգտագործման իրավունքը: Ծառայության շրջանակում Օգտատիրոջ կողմից տեղադրված Տվյալները կարող են օգտագործվել Յանդեքսի այլ ծառայություններում և ռեսուրսներում և երրորդ անձնաց ռեսուրսներում Յանդեքսի համաձանությամբ, ինչպես նաև գովազդային և մարքեթինգային նյութերում, ինչպես նշելով Օգտատիրոջ անունը, այնպես էլ չնշելով (անանուն), առանց Օգտատիրոջ հատուկ համաձայնություն ստանալու անհրաժեշտության և առանց վարձատրության վճարման: Այն դեպքում, եթե Օգտատերը իրավունք չունի տրամադրել Յանդեքսին այս եղանակով որևէ Տվյալների օգտագործման իրավունքը, ապա նա իրավունք չունի տեղադրել դրանք Ծառայության շրջանակում: Ծառայության միջոցով ստեղծված Տվյալների համակցություն հանդիսացող տվյալների բազայի նկատմամբ իրավունքները պատկանում են Յանդեքսին:

2.9. Օգտատերը ինքնուրույն պատասխանատվություն է կրում Ծառայության միջոցով Տվյալների ստեղծման և տեղադրման հետ կապված իր գործողությունների համար, այդ թվում՝ եթե իր կողմից տեղադրված Տվյալները չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին և խախտում են երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը, ինչպես նաև Տվյալների դիրքի ընտրության, բովանդակության, ամբողջականության, կոռեկտության և հավաստիության համար:

2.10. Յանդեքսը չի երաշխավորում Ծառայության շրջանակում տեղադրված Տվյալների համապատասխանությունը Օգտատիրոջ նպատակներին և սպասումներին, ինչպես նաև Օգտատիրոջ անձնական էջի և Ծառայության շրջանակում Օգտատիրոջ կողմից տեղադրված Տվյալների պահպանումը:

2.11. Ծառայության և տեղադրված Տվյալների օգտագործումը իրականացվում է Օգտատիրոջ կողմից իր սեփական ռիսկով: Յանդեքսը չի կրում որևէ պատասխանատվություն Օգտատիրոջ կողմից տեղադրված Տվյալների համար, չի հաստատում և չի հերքում դրանց կոռեկտությունը և հավաստիությունը: Յանդեքսը չի կրում պատասխանատվություն և չի փոխհատուցում ոչ մի վնաս, ուղղակի կամ անուղղակի, որը պատճառվել է Օգտատիրոջը կամ երրորդ անձանց Ծրագրի շրջանակում տեղադրված Տվյալների օգտագործման հետևանքով:

2.12. Յանդեքսը իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ սհմանափակել Օգտատիրոջ հասանելիությունը Ծառայությանը (կամ Ծառայության առանձին գործառույթներին, եթե դա հնարավոր է տեխնոլոգիապես)՝ օգտագործելով նրա հաշիվը կամ ամբողջությամբ արգելափակել Օգտատիրոջ հաշիվը սույն Պայմանների կրկնվող խախտումների դեպքում կամ կիրառել Օգտատիրոջ նկատմամբ այլ միջոցներ օրենսդրության պահանջները կամ երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը պահպանելու նպատակով:

Հրապարակման ամսաթիվը 05.05.2017