Յանդեքսի Ծառայությունների Օգտատերերի Պայմանագիր

1. Ընդհանուր Դրույթները

1.1. Յանդեքս ՍՊԸ (այսուհետ` “Յանդեքս”) առաջարկում է Համացանցի օգտատերերին (այսուհետ` “Օգտատերեր”) իր ծառայություններից օգտտվելու հնարավորություն սույն Օգտատերերի Պայմանագրով (այսուհետ` “Պայմանագիր”, “Օգտատերերի Պայմանագիր”) սահմանված պայմաններին և դրույթներին համապատախան: Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վերջինիս դրույթներին Օգտատիրոջ արտահայտած համաձայնությունից հետո, համաձայն Պայմանագրի 1.4. կետի:

1.2. Յանդեքսը առաջարկում է Օգտատերերին ծառայությունների լայն շրջանակի հասանելիություն, ներառյալ` նավիգացիա, հաղորդակցության գործիքներ, որոնման գործիք, տեղեկության և նյութերի հրապարակման և պահպանման գործիքներ, քոնթենթի անհատականացում, գնումներ և այլն: Սույն Պայմանագիրը տարածվում է բոլոր հասանելի ընթացիկ ծառայությունների, ինչպես նաև դրանց նորացումների և/կամ նոր ավելացված ծառայությունների վրա:

1.3. Յանդեքսի ծառայությունների օգտագործումը կարգավորվում է սույն Պայմանագրով, Յանդեքսի որոնման գործիքի օգտագործման Լիցենզիայով (https://yandex.ru/legal/termsofuse_hy/), Գաղտնիության քաղաքականությամբ (https://yandex.ru/legal/confidential_hy/), և որոշակի ծառայություններից օգտագործման կանոններով: Սույն Պայմանագիրը կարող է փոխվել Յանդեքսի կողմից առանց ծանուցման և դրա նոր տարբերակն ուժի մեջ կմտնի սույն պարագրաֆով սահմանված կայքում առցանց հրապարակվելուց հետո, եթե սույն Պայմանագրի նոր տարբերակով այլ բան սահմանված չէ: Սույն Օգտատերերի Պայմանագրի գործող տարբերակը միշտ հասանելի է https://yandex.ru/legal/rules_hy/կայքում:

1.4. Սկսելով որևէ ծառայությունների/որոշակի գործառույթների օգտագործումը կամ անցնելով գրանցման ընթացակարգը՝ Օգտատերը համարվում է սույն Պայմանագրի դրույթներն ամբողջությամբ ընդունած` առանց սահմանափակումների կամ բացառությունների: Եթե Օգտատերը համաձայն չէ սույն Պայմանագրի դրույթներին, ապա չպետք է օգտվի Յանդեքսի ծառայություններից: Եթե Յանդեքսը 1.3. Կետով նախատեսված կարգով փոփոխություններ է կատարում սույն Պայմանագրում, որոնց Օգտատերը չի համաձայնում, վերջինս պետք է դադարի օգտվել Յանդեքսի ծառայություններից:

2. Օգտատիրոջ Գրանցումը. Օգտատիրոջ Պրոֆիլ

2.1. Յանդեքսի որոշակի ծառայություններից կամ ծառայությունների որոշակի գործառույթներից օգտվելու համար Օգտատերը պետք է գրանցվի եզակի պրոֆիլ ստեղծելու համար:

2.2. Գրանցումից հետո Օգտատերը պետք է տրամադրի վավեր և ամբողջական տեղեկություններ, որը պահանջվում է գրանցման ձևում և պետք է կանոնավոր թարմացնի այդ տեղեկությունները: Եթե Օգտատերը տրամադրում է անվավեր տեղեկություն կամ Յանդեքսը պատճառներ ունի մտածելու, որ Օգտատերը տրամադրել է թերի կամ անվավեր տեղեկություններ, Յանդեքսը կարող է իր հայեցողությամբ անգելափակել կամ ջնջել Օգտատիրոջ պրոֆիլը կամ թույլ չտալ Օգտատիրոջն օգտվել որևէ ծառայությունից (կամ որոշակի գործառույթներից):

Գրանցման պահին Օգտագործողը կարող է բեռնել իր լուսանկարը հաշվային գրառման համար (ավատար): Հաշվային գրառման լուսանկարը կարող է ուղեկցել Յանդեքսի ծառայությունների օգտագործման շրջանակում Օգտագործողի հրապարակած նյութերը: Հաշվային գրառման լուսանկարը պետք է համապատասխանի սույն Համաձայնագրի բաժին 4-ի պահանջներին:

Որպես հաշվային գրառման լուսանկար Օգտագործողի լուսանկարի օգտագործման դեպքում, Օգտագործողը գիտակցում և ընդունում է, որ Յանդեքսը իրավունք ունի Օգտագործողի լուսանկարը հրապարակել և հետագայում օգտագործել Յանդեքսի ծառայություններում, գովազդային նյութերում, կորպորատիվ բլոգերում և կողմնային ռեսուրսներում Յանդեքսի հաշիվներում:

2.3. Յանդեքսն իրավունք ունի ցանկացած ժամանակ պահանջել Օգտատիրոջը հաստատել գրանցման ժամանակ տրամադրված տեղեկությունները և պահանջել հիմնավորող փաստաթղթեր (մասնավորապես` անձնական անհատականացման փաստաթղթեր), իսկ նշված փաստաթղթերը չտրամադրելը Յանդեքսի հայեցողությամբ կարող է համարվել անվավեր տեղեկության տրամադրում և կարող է հանգեցնել 2.2 կետով սահմանված հետևոանքների: Եթե Օգտատիրոջ կողմից տրամադրված փաստաթղթերում սահմանված տեղեկությունները չեն համապատասխանում գրանցման ժամանակ տրամադրված տեղեկություններին կամ եթե գրանցման ժամանակ տրամադրված տեղեկությունները հնարավորություն չեն տալիս անհատականացնել Օգտատիրոջը, Յանդեքսն իրավունք ունի սահմանափակել Օգտատիրոջ մուտքը պրոֆիլ և Յանդեքսի ծառայությունների օգտագործումը:

2.4. Օգտատիրոջ պրոֆիլում պարունակող վերջինիս ցանկացած անձնական տեղեկություն հավաքվում և մշակվում է Յանդեքսի կողմից Գաղտնիության Քաղաքականության համաձայն (https://yandex.ru/legal/confidential_hy/).

2.5. Օգտատիրոջ պրոֆիլ մուտքի միջոցներ.

2.5.1. Գրանցման պահից Օգտատերը պետք է ընտրի մուտքանուն (Օգտատիրոջ անհատական պրոֆիլի անուն) և գաղտնաբառ պրոֆիլի մուտքի համար: Յանդեքսը կարող է արգելել որոշակի մուտքանունների օգտագործումը և ներկայացնել այլ պահանջներ` մուտքանվան կամ գաղտնաբառի վերաբերյալ(երկարություն, թույլատրելի խորհրդանիշներ):

2.5.2. Գրանցումից հետո Օգտատերը կարող է մուտք գործել իր պրոֆիլ` օգտագործել այլընտրանքային անհատականացման միջոցներ, որոնք կփոխարինեն նախապես ընտրված գաղտնաբառերին: Նման այլընտրանքային միջոցները հասանելի կլինեն Օգտատիրոջ պրոֆիլի կառավարման ինտերֆեյսի միջոցով երկգործոն նույնականացման ակտիվացումից հետո:

2.6. Օգտատերը պատասխանատու է իր պրոֆիլի մուտքի միջոցների անվտանգության և գաղտնիության համար: Օգտատերը պատասխանատու է իր պրոֆիլի միջոցով Յանդեքսի ծառայությունների հետ որևէ գործողության (հետևանքների) համար, ներառյալ Օգտատիրոջ պրոֆիլի մուտքի համար պահանջվող տեղեկությունները կամավոր երրորդ անձանց փոխանցելը ցանկացած պայմաններով (ներառյալ պայմանագրերի կամ համաձայնագրերի միջոցով): Օգտատիրոջ պրոֆիլի միջոցով Յանդեքսի ծառայությունների հետ որևէ գործողություն համարվում է Օգտատիրոջ կողմից կատարված, բացառությամբ այն դեպքերի, երբ Օգտատերը 2.7. Կետով սահմանված կարգով ծանուցում է Յանդեքսին պրոֆիլի միջոցով Յանդեքսի ծառայությունների չթույլատրված մուտքի և/կամ Օգտատիրոջ պրոֆիլի մուտքի ընտրված միջոցների (գաղտնաբառ կամ երկգործոն նույնականացում) գաղտնիության ցանկացած այլ խախտման (ենթադրյալ խախտում) մասին:

2.7. Օգտատերը պետք է անհապաղ տեղեկացնի Յանդեքսին պրոֆիլի միջոցով Յանդեքսի ծառայությունների չթույլատրված մուտքի և/կամ Օգտատիրոջ պրոֆիլի մուտքի ընտրված միջոցների (գաղտնաբառ կամ երկգործոն նույնականացում) գաղտնիության ցանկացած այլ խախտման (ենթադրյալ խախտում) յուրաքանչյուր դեպքի մասին: Անվտանգության նկատառումներից ելնելով` Օգտատերը պետք է Յանդեքսի ծառայություններից օգտվելու յուրաքանչյուր դեպքից հետո ապահով դադարեցնի աշխատանքը Պրոֆիլով (Ելքի կոճակ): Յանդեքսը պատասխանատու չէ տեղեկության ցանկացած հնարավոր կորստի կամ վնասի համար, ինչպես նաև որևև այլ հետևանքների համար, որոնք կարող են ի հայտ գալ Օգտատիրոջ` Պայմանագրի այս հատվածին չհամապատասխանելու արդյունքում:

2.8. Օգտատիրոջ կողմից պրոֆիլի օգտագործում.

2.8.1. Օգտատերը չի կարող վերարտադրել, կրկնօրիանկել, վաճառել, վերավաճառել կամ ցանկացած առևտրային նպատակով Յանդեքսի ծառայությունների մասեր (ներառյալ ծառայությունների միջոցով Օգտատիրոջը հասանելի քոնթենթ) կամ Յանդեքսի ծառայություններին հասանելիություն, բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրված է Յանդեքսի կողմից կամ որևէ ծառայության համար ուղղակիրորեն սահմանված է օգտատիրոջ պայմանագրում:

2.8.2. Օգտատիրոջ պրոֆիլների որոշակի տեսակներ կարող են սահմանափակել կամ արգելել որոշ Յանդեքսի ծառայությունների կամ դրանց որոշ տարբերակների օգտագործումը, եթե դա պահանջվում է գրանցմամբ կամ նման ծառայությունները կարգավորող օգտագործման կանոններով և պայմաններով:

2.9. Պրոֆիլի դադարեցում. Յանդեքսը կարող է արգելափակել կամ ջնջել Օգտատիրոջ պրոֆիլը, ինչպես նաև արգելել ցանկացած պրոֆիլի միջոցով Յանդեքսի որոշակի ծառայությունների հասանելիությունը կամ ջնջել քոնթենքը առանց պատճառների նշման, ներառյալ այն դեպքի, երբ Օգտատերը խախտում է սույն Պայմանագրի դրույթները կամ 1.3 Կետով թվարկված փաստաթղթերի դրույթները և որևէ ծառայության չօգտագործման դեպքում, ներառյալ հետևյալը.

2.9.1. Յանդեքս.Մեյլում փոստարկղը ջնջվում է, եթե Օգտատերը այն չի օգտագործում ավելի, քան 24 ամիս:

2.10. Օգտատիրոջ պրոֆիլի ջնջում:

2.10.1. Օգտատերը կարող է ցանկացած ժամանակ ջնջել իր պրոֆիլը: Բոլոր Յանդեքսի ծառայություններից կամ, եթե նման տարբերակը հասանելի չէ, դադարեցնել պրոֆիլը որոշակի ծառայությունների մասով:

2.10.2. Պրոֆիլը ջնջվում է Յանդեքսի կողմից հետևյալ կարգով.

2.10.2.1. Պրոֆիլն արգելափակվել է մեկ ամսով, որի ընթացքում Օգտատերը չի կարող մտնել իր պրոֆիլ, մինչդեռ նման պրոֆիլի միջոցով հրապարակված քոնթենթը կարող է ջնջվել

2.10.2.2. Եթե նման ժամանակահատվածում Օգտատիրոջ պրոֆիլը վերականգվում է, Օգտատիրոջ մուտքտ իր պրոֆիլ վերսկսվում է, սակայն նման պրոֆիլի միջոցով հրապարակվաշ քոնթենթը կարող է չվերականգվել

2.10.2.3. Եթե նման ժամանակահատվածում Օգտատիրոջ պրոֆիլը չի վերականգվում, պրոֆիլի միջոցով հրապարակված ողջ քոնթենթը ջնջվում է, և մուտքանունը հասանելի է դառնում այլ օգտատերերի: Այդ պահից պրոֆիլի վկամ դրան առնչվող ցանկացած տեղեկության վերականգնումը, ինչպես նաև պրոֆիլի միջոցով Յանդեքսի ծառայությունների մուտքը անհասանելի է:

2.10.3. Պայմանագրի 2.10.1., 2.10.2., 2.10.3. կետերով սահմանված ընթացակարգը (բացառությամբ մուտքանվան հասանելիությանը այլ օգտատերերին) կիրառելի է նաև ցանկացած պրոֆիլի միջոցով որոշակի ծառայությունների հասանելիության արգելմանը:

3. Ընդհանուր Օգտագործման և Պահպանման Դրույթներ

3.1. Յանդեքսը կարող է բոլոր Օգտատերերի կամ որոշակի դասի Օգտատերերի (կախված Օգտատիրոջ գտնվելու վայրի, ծառայությունների լեզվի և այլնի հետ) համար կիրառել ծառայություններից օգտվելու սահմանափակումներ, ներառյալ ծառայությունների որոշակի գործառույթների հասանելիություն/անհասանելիություն, Յանդեքս.Մեյլ ծառայությունում հաղորդակցությունների և ցանկացած այլ քոնթենթի պահպանման ժամկետ, հաղորդակցությունների առավելագույն քանակ, որոնք կարող են ուղարկվել կամ ստացվել գրանցված օգտատիրոջ կողմից, էլեկտրոնային հաղորդակցության կամ սկավառակային տարողության առավելագույն չափ, որոշակի ժամանակահատվածում ծառայությանը դիմելու առավելագույն քանակ, քոնթենթի պահպանման առավելագույն ժամանակահատված, ներբեռնելի քոնթենթի հատուկ չափանիշներ և այլն: Յանդեքսը կարող է արգելել իր սերվերներին ուղղված ավտոմատ հարցումները, ինչպես նաև դադարեցնել ցանկացած ավտոմատ կերպով գեներացված տեղեկատվության ընդունումը (օրինակ` էլեկտրոնային սպամ):

3.2. Յանդեքսն իրավունք ունի օգտատերերին ուղարկել տեղեկատվական հաղորդակցություններ: Օգտվելով Յանդեքսի ծառայություններից` Օգտատերը համաձայնում է գովազդային հաղորդակցություններ ստանալ համաձայն “Գովազդի մասին” օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի: Օգտատերն իրավունք ունի հրաժարվել գովազդային հաղորդակցություններ ստանալուց` օգտվելով այն ծառայության համապատասխան գործառույթից, որպես որի մաս կամ որի կապակցությամբ Օգտատերը ստացել է գովազդային հաղորդակցություններ:

3.3. Ծառայությունների որակի բարելավման նպատակով Յանդեքսը իրավունք ունի իրականացնել տարբեր հարցերի շուրջ Օգտատերերի կարծիքների և գնահատականների հավաքագրում Օգտատիրոջ կողմից ծառայություն հերթական անգամ այցելելու ժամանակ տեղեկատվական հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Հավաքագրված կարծիքները և գնահատականները կարող են օգտագործվել վիճակագրական տվյալների ձևավորման համար, որոնք կարող են օգտագործվել Յանդեքսի ծառայություններում: Օգտատիրոջ կողմից՝ իր հաշիվը օգտագործելու միջոցով տրված գնահատականները նույնպես կարող են հրապարակվել Յանդեքսի կողմից Յանդեքսի ծառայություններում կամ Յանդեքսի հետ փոխկապակցված անձանց ծառայություններում՝ ինչպես նշելով օգտատիրոջ անունը (լոգինը), այնպես էլ չնշելով: Գնահատականը գրելու ժամանակ Օգտատերը պարտավորվում է ղեկավարվել սույն Համաձայնագրի պահանջներով, այդ թվում սույն Համաձայնագրի 5-րդ կետով սահմանված պահանջներով:

4. Օգտատիրոջ Քոնթենթ

4.1. Օգտատերը պատասխանատվություն է կրում իր կողմից հրապարակված քոնթենթի` կիրառելի իրավական պահանջներին համապատասխանության համար, ներառյալ պատասխանատվություն երրորդ անձանց առջև, այն դեպքում, երբ Օգտատիրոջ կողմից հրապարակված քոնթենթը կամ դրա առարկան խախտում են երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը, ներառյալ հեղինակների անձնական ոչ գույքային իրավունքները, երրորդ անձանց ցանկացած այլ մտավոր իրավունքներ և/կամ ոտնձգում են այլ ոչ նյութական ակտիվների նկատմամբ:

4.2. Օգտատերը ընդունում և համաձայնում է, որ Յանդեքսը պարտավոր չէ վերանայել Օգտատիրոջ կողմից Յանդեքսի ծառայությունների միջոցով հրապարակված և/կամ տարածված ցանկացած քոնթենթ և որ Յանդեքսն իրավունք ունի (բայց պարտավոր չէ) իր հայեցողությամբ արգելել Օգտատիրոջը հրապարակել և/կամ տարածել քոնթենք կամ կարող է ջնջել ցանկացած քոնթենք, որը հասանելի է Յանդեքսի ծառայությունների միջոցով: Օգտատերն ընդունում և համաձայնում է, որ վերջինս պետք է ինքնուրույն գնահատի քոնթենթի օգտագործման հետ կապված ռիսկերը, ներառյալ դրա վստահելիությունը, վավերականությունը կամ օգտակարությունը:

4.3. Օգտատերն ընդունում և համաձայնում է, որ ծառայության գործողության տեխնոլոգիաները կարող են պահանջել Յանդեքսի կողմից Օգտատիրոջ քոնթենթի վերարտադրում (կրկնօրինակում), ինչպես նաև Յանդեքսի կողմից դրա մշակում որոշակի ծառայության տեխնիկական պահանջներին համապատասխանության համար:

5. Յանդեքսի Ծառայությունների Օգտագործման Կանոնները

5.1. Օգտատերը պատասխանատու է երրորդ անձանց առջև Ծառայություններից օգտվելու հետ կապված ցանկացած գործողությունների համար, ներառյալ ցանկացած գործողություններ, որոնց արդյունքում խախտվում են երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը, ինչպես նաև Ծառայություններից օգտվելիս օրենքների պահանջները:

5.2. Յանդեքսի Ծառայություններից օգտվելիս, Օգտատերը իրավունք չունի.

5.2.1. Ներբեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ հրապարակել և/կամ տարածել որևէ քոնթենթ, որը անօրինական, վնասակար, զրպարտիչ, անբարոյական է կամ խախտում է մտավոր սեփականության իրավունքներ, քարոզում է ատելություն և/կամ ռասսայական, Էթնիկ, սեռական, կրոնական կամ սոցիալական խտրականություն կամ վիրավորում է որևէ անձի և/կամ կազմակերպության

5.2.2. Խախտել երրորդ անձանց իրավունքները, ներառյալ անչափահաս մարդկանց և/կամ այլ կերպ վնասել

5.2.3. Ներկայանալ որպես որևէ անձ կամ կազմակերպության և/կամ համայնքի ներկայացուցիչ առանց նման բան անելու լիազորված լինելու, ներառյալ Յանդեքսի աշխատողների, ֆորումի մոդերատորների, կայքերի սեփականատերերի անունից, և կիրառել այլ անձանց առցանց անօրինական ներկայացուցչության ձևեր և մեթոդներ, ինչպես նաև մոլորեցնել այլ օգտատերերին և Յանդեքսին որևէ սուբյեկտի կամ օբյեկտի առանձնահատկությունների և բնորոշ հատկանիշների վերաբերյալ

5.2.4. Ներբեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ հրապարակել և/կամ տարածել որևէ քոնթենթ, եթե նման իրավունք օրենքով կամ պայմանագրով չի տրամադրվել իրեն

5.2.5. Ներբեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ հրապարակել և/կամ տարածել չթույլատրված գովազդային տեղեկություններ, սպամ (ներառյալ որոնողական), այլ անձանց էլ-փոստերի հասցեների ցուցակներ, բուրգային սխեմաներ, բազմամակարդակ մարկեթինգ (MLM), ինտերնետով վաստակելու համակարգրեր և էլ փոստային բիզնես, «հաջողության նամակես», ինչպես նաև օգտվել Յանդեքսի ծառայություններից վերոնշյալից որևէ մեկին մասնակցության համար

5.2.6. Ներբեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ հրապարակել և/կամ տարածել ցանկացած նյութ, որը պարունակում է վիրուսներ կամ այլ համակարգչային կոդեր, ֆայլներ կամ ծրագրեր, որոնք նախատեսված են համակարգչի կամ հաղորդակցության սարքավորման կամ ծրագրի խափանման կամ գործողության սահմանափակման, չթույլատրված մուտքի համար, ներառյալ կոմերցիոն ծրագրերի և գեներացնող ծրագրերի սերիական համարներ, մուտքանուններ, գաղտնաբառեր և վճարովի առցանց ռեսուրսների թույլատրված մուտքի այլ միջոցներ կամ նման տեղեկությունների հղումների տեղակայում

5.2.7. Հավաքել և պահպանել այլ անձանց անձնական տեղեկություններ` առանց պատշաճ թույլտվության

5.2.8. Միջամտել Յանդեքսի կայքերի և ծառայությունների կանոնավոր գործունեությանը

5.2.9. Աջակցել սույն Պայմանագրով սահմանված սահմանափակումների և արգելքների խախտմանն ուղղված որևէ գործողությանը

5.2.10. Այլ կերպ խախտել իրավական նորմեր, ներառյալ միջազգային իրավունքի:

6. Ծառայությունների և Քոնթենթի Բացառիկ Իրավունքներ

6.1. Յանդեքսի ծառայությունների միջոցով հասանելի դարձած ցանկացած օբյեկտներ, ներառյալ դիզայնի տարրեր, տեքտեր, գրաֆիկներ, պատկերներ, վիդեո, ծրագրեր, երաժշտություն և այլ օբյեկտներ (այսուհետ` ծառայությունների քոնթենթ), ինչպես նաև ցանկացած քոնթենթ` հրապարակված Յանդեքսի ծառայություններում հանդիսանում են Յանդեքսի, Օգտատերերի և այլ իրավատերերի բացառիկ սեփականությունը:

6.2. Ցանկացած քոնթենթ և ծառայության տարրեր կարող են օգտագործվել միայն որոշակի ծառայության կողմից առաջարկվող գործառույթների սահմաններում: Յանդեքսի ծառայության քոնթենթի ոչ մի տարր, ինչպես նաև Յանդեքսի ծառայություններում հրապարակված ոչ մի քոնթենթ չի կարող օգտագործվել այլ կերպ առանց իրավատիրոջ նախնական համաձայնության: “Օգտագործել” տերմինը ներառում է որևէ հիմքով վերարտադրում, կրկնօրինակում, մշակում կամ տարածում, ներկայացուցչություն և այլն: Բացառություն են կազմում Ռուսատանի օրենսդրությամբ կամ Յանդեսքի որոշ ծառայությունների օգտագործման կանեոներով սահմանված դեպքերը:

Ծառայության քոնթենթի տարրերի և ցանկացած քոնթենքի անձնական ոչ առևտրային նպատակներով օգտագործումն Օգտատիրոջ կողմից թույլատրվում է հեղինակային և հարակից իրավունքների նշանների, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքի այլ ծանուցումների պահպանմամբ, հեղինակի/իրավատիրոջ անվան (կեղծանվան) և համապատասխան օբյեկտի անփոփոխ պահպանմամբ: Բացառություն են կազմում Ռուսատանի օրենսդրությամբ կամ Յանդեքսի որոշ ծառայությունների օգտատերերի պայմանագրերով սահմանված դեպքերը:

7. Երրորդ Անձանց Կայքեր և Քոնթենթ

7.1. Յանդեքսի ծառայությունները կարող են պարունակել հղումներ այլ կայքերին (երրորդ անձանց կայքեր): Նման երրորդ անձինք և նրանց քոնթենթը չեն ստուգվում Յանդեքսի կողմից որևէ պահանջին (վավերականություն, ամբողջականություն, ճշգրտություն և այլն) համապատասխանության համար: Յանդեքսը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերում հրապարակված տեղեկությունների և նյութերի համար, որոնք կարող են հասանելի դառնալ Օգտատիրոջը ծառայությունների միջոցով, ներառյալ ցանկացած կարծիքներ կամ հայտարարություններ երրորդ անձանց կայքերում, գովազդ և այլն, ինչպես նաև նման կայքերի կամ քոնթենթի հասանելիության և Օգտատիրոջ կողմից դրանց օգտագործման հետևանքների համար:

7.2. Կայքում հրապարակված հղումը՝ (ցանկացած ֆորմատի) որևէ կայքի, ապրանքի, ծառայության, որևէ առևտրային կամ ոչ առևտրային տեղեկատվության, չի համարվում Յանդեքսի կողմից նման ապրանքների (ծառայությունների, գործունեության) հավանություն կամ առաջարկում, եթե ուղղակիորեն սահմանված չէ Յանդեքսի աղբյուրներում:

8. Գովազդ Յանդեքսի Ծառայություններում

8.1. Յանդեքսը պատասխանատվություն է կրում Յանդեքսի ծառայություններում իր գովազդման համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Երաշխիքների Բացակայություն, Պատասխանատվության Սահմանափակում

9.1. Օգտատերը օգտվում է Յանդեքսի ծառայություններից իր ռիսկով: Ծառայությունները մատուցվում են այնպես ինչպես կան, Յանդեքսը պատասխանատվություն չի կրում, ներառյալ ծառայությունների` Օգտատիրոջ նպատակներին չհամապատասխանելու համար:

9.2. Յանդեքսը չի երաշխավորում, որ ծառայությունները համապատասխանում են/կհամապատասխանեն Օգտատիրոջ պահանջներին, որ ծառայությունները կմատուցվեն առանց ընդհատումների, անհապաղ, կայուն և առանց սխալների, որ ծառայություններից օգտվելիս ստացված արդյունքները ճշգրիտ են և վստահելի և կարող են օգտագործվել ցանկացած նպատակով (օրինակ` որևէ փաստի հաստատման և/կամ ստուգման համար), որ ծառայությունների միջոցով ստացած որևէ ապրանքի, ծառայության, տեղեկության կամ այլնի որակը համապատասխանի Օգտատիրոջ ակնկալիքներին:

9.3. Ցանկացած տեղեկություն և/կամ նյութեր (ներառյալ ներբեռնելների ծրագիր, հաղորդակցություններ, ցանկացած հրահանգներ և ուղեցույցներ և այլն), որոնք հասանելի են Օգտատիրոջը Յանդեքսի ծառայությունների միջոցով, կարող են օգտագործվել Օգտատիրոջ կողմից իր ռիսկով և վերջինս պետք է պատասխանատու լինի նման տեղեկության և/կամ նյութերի օգտատործման ցանկացած հնարավոր հետևանքների համար, ներառյալ Օգտատիրոջ համակարգչին կամ երրորդ անձանց պատճառված ցանկացած վնաս, տեղեկատվության կորուստ կամ ցանկացած այլ վնաս:

9.4. Յանդեքսը պատասխանատու չէ այն վնասների համար, որոնք պատճառվում են Օգտատիրոջ կողմից Յանդեքսի ծառայությունների կամ ծառայությունների առանձին մասերի/ գործառույթների օգտագործման արդյունքում:

9.5. Ցանկացած հանգամանքների դեպքում Ռուսաստանի քաղաքացիական օրենսգրքի հոդված 15-ով նախատեսված Յանդեքսի պատասխանատվությունը սահմանափակվում է 10.000 (տաս հազար) ՌԴ ռուբլիով և կիրառվում է վերջինիս մեղքի առկայության դեքպում:

10. Այլ Դրույթներ

10.1. Սույն Պայմանագիրը կնքվում է Օգտատիրոջ և Յանդեքսի միջև ծառայություններից օգտվելու ընթացակարգի վերաբերյալ և փոխարինում է Օգտատիրոջ և Յանդեքսի միջև նախկին բոլոր պայմանագրերին:

10.2. Սույն Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համապատասխան: Սույնով չկարգավորված դրույթները կարգավորվում են Ռուսաստանի օրենսդրությամբ: Սույն Պայմանագրով կարգավորվող հարաբերություններից բխող ցանկացած վեճ լուծվում է Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով Ռուսատանի իրավական նորմերին համապատասխան: Սույն Պայմանագրի ցանկացած մասում, եթե այլ բան սահմանված չէ, օրենսդրություն տերմինը նշանակում է Ռուսասանի դաշնության օրենքները, ինչպես նաև Օգտատիրոջ գտնվելու վայրի օրենքները:

10.3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն Պայմանագրի ներքո ծառայությունները մատուցվում են անվճար, Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված սպառողների իրավունքների պաշտպանության չափանիշները չեն կիրառվում Օգտատիրոջ և Յանդեքսի հարաբերությունների վրա:

10.4. Սույն Պայմանագրի ոչ մի հատված չի մեկնաբանվում որպես գործակալություն, գործընկերություն, համատեղ գործունեություն, աշխատանքային հարաբերություններ կամ որևէ այլ հարաբերություն, որը ուղղակիորեն սահմանված չէ սույն Պայմանագրով:

10.5. Եթե սույն Պայմանագրի մեկ կամ մի քանի դրույթներ որոշակի պատճառներով ճանաչվում են անվավեր կամ անկիրառելի, դա չի ազդում Պայմանագրի մնացած դրույթների վավարականության կամ կիրառելիության վրա:

10.6. Օգտատիրոջ կամ այլ օգտատերերի կողմից սույն Պայմանագրի դրույթները խախտելու դեպքում Յանդեքսի կողմից գործողություններ չկատարելը վերջինիս չի զրկում հետագայում իր իրավունքների պաշտպանության համար գործողություններ կատարելուց և չի մեկնաբանվում որպես Յանդեքսի կողմից իր իրավունքներից հրաժարում հետագա նման կամ նույնական խախտումների դեպքում:

10.7. Սույն Պայմանագիրը կազմված է ռուսերեն լեզվով և որոշ դեպքերում կարող է տրամադրվել Օգտատերերին այլ լեզվով` ծանոթանալու համար: Ռուսերեն լեզվով սույն Պայմանագրի և որևէ այլ լեզվով սույն Պայմանագրի միջև տարբերությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքտսին:

Հրապարակման ամսաթիվը 04.06.2018

Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.ru/legal/rules_hy/16052017/.

Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.ru/legal/rules_hy/25112015/.