Յանդեքս որոնողական համակարգի օգտագործման լիցենզիա

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «ՅԱՆԴԵՔՍ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ «Յանդեքս«) Ինտերնետ ցանցի օգտատիրոջը (այսուհետ՝ Օգտատեր) առաջարկում է օգտագործել Յանդեքսի որոնողական համակարգը իրեն հետաքրքրող տեղեկատվության որոնման համար, որը տեղակայված է Ինտերնետ ցանցում: Ծառայությունը հասանելի է http://www.yandex.ru/ հասցեով (այսուհետ՝ «Ծառայություն»).

1.2. Սույն պայմանները հանդիսանում են Յանդեքսի ծառայությունների Օգտատերերի պայմանագրի լրացում՝ Ծառայության օգտագործման կարգի հետ կապված: Ծրագրի օգտագործման հետ կապված Յանեքսի և Օգտատերերի բոլոր այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն Պայմաններով, կարգավորվում են Յանդեքսի ծառայությունների Օգտատերերի պայմանագրով (https://yandex.ru/legal/rules_hy/), ինչպես նաև գաղտնիության քաղաքականությամբ (https://yandex.ru/legal/confidential_hy/).

1.3. Օգտագործելով Ծառայությունը/դրա առանձին ֆունկցիաները՝ Օգտատերը համարվում է սույն Պայմանները ընդունած, ինչպես նաև վերը նշված բոլոր փաստաթղթերի պայմանները ընդունած ամբողջ ծավալով, առանց վերապահումների կամ բացառությունների: Նշված փաստաթղթերի որևէ դրույթի հետ անհամաձայնության դեպքում Օգտատերը իրավունք ունի չօգտվել Ծառայությունից:

1.4. Սույն Պայմանները կարող են Յանդեքսի կողմից փոփոխվել առանց որևէ հատուկ ծանուցման, Պայմանների նոր խմբագրությունը ուժի մեջ է մտնում սույն կետում նշված հասցեով Ինտերնետ ցանցում տեղադրման պահից, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանների նոր խմբագրությամբ: Պայմանների գործող խմբագրությունը միշտ տեղակայված է հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/legal/termsofuse_hy/.

1.5. Այն դեպքում, երբ Յանդեքսը սույն պայմանների 1.4 կետով սահմանված կարգով կատարում է փոփոխություններ Պայմաներում, որոնց հետ Օգտատերը համաձայն չէ, վերջինս պարտավոր է դադարեցնել Ծառայությունից օգտվելը:

1.6. Ծառայության՝ ներկա պահին առկա բոլոր էական ֆունկցիաները, ինչպես նաև դրա ցանկացած զարգացում կամ լրացում, կարգավորվում է սույն Պայմաններով:

2. Ծառայության օգտագործում: Ծառայության առանձին ֆունկցիաներ:

2.1. Ծառայությունը տրամադրվում է Օգտատերին անհատույց և նախատեսված է բացառապես անձնական ոչ ձեռնարկատիրական օգտագործման համար, բացառությամբ սույն Լիցենզիայով, սույն Լիցենզիայի 1.2 կետում նշված փաստաթղթերով կամ Յանդեքսի առանձին ծառայությունների պայմաններով նախատեսված դեպքերի: Ծառայությունը այլ ձևերով կամ այլ նպատակների համար օգտագործելու համար Օգտատերը պետք է նախապես ստանա նման օգտագործման համար Յանդեքսի գրավոր համաձայնությունը: Լրացուցիչ տեղեկատվության համար Օգտատերը կարող է դիմել հետևյալ հասցեով՝ support@xml.yandex.ru.

2.2. Այն դեպքում, երբ Ծառայությունը օգտագործվում է շահույթ ստանալու նպատակով՝ Ինտերնետ ցանցով որոնման և/կամ նավիգացիոն ծառայությունների մատուցման համար, Օգտատերը պարտավոր է իր հաճախորդին տեղեկացնել այդ մասին և տրամադրել Յանդեքսի ծառայություններին հղում (www.yandex.ru): Օգտատերը իրավունք ունի տեղադրել իր անձնական կամ կորպորատիվ կայքում որոնման ձևը՝ որոնման հարցումները Յանդեքս փոխանցելու նպատակով՝ պահպանելով Յանդեքս.Որոնում ծառայության՝ կայքում օգտագործման կանոնները (https://yandex.ru/legal/site_termsofuse/).

2.3. Օգտատերը իրավունք չունի կատարել ավտոմատացված հարցումներ Ծառայությանը այլ կերպ, քանի նախատեսված է Յանդեքս.XML ծառայության օգտագործման պայմաններով սահմանված պահանջներով (https://yandex.ru/legal/xml/).

2.4. Յանդեքսը իրավունք է վերապահում չսպասարկել ցանկացած Օգտատերերի, վեբ կայքերի կամ ծրագրերի հարցումները, ոոնք խախտում են սույն Լիցենզիայի պայմանները:

2.5. Հնարավոր վտանգավոր վեբ կայքերի վերաբերյալ նախազգուշացման ֆունկցիայի օգտագործման պայմաններ.

2.5.1. Օգտատիրոջ համար հնարավոր վնասակար էջեր պարունակող Վեբ կայքերի, օրինակ էջեր, որոնք պարունակում են վնասակար կոդ, (այսուհետ՝ «Հնարավոր վտանգավոր կայքեր») մասին օգտագիրոջը նախազգուշացման ֆունկցիան (այսուհետ՝ «Ֆունկցիա») Յանդեքսի կողմից տրամադրվում է «ինչպես կա» պայմանով: Հնարավոր վտանգավոր կայքերը նաև կարող են իջեցվել որոնման արդյունքների դիրքավորման մեջ կամ հեռացվեն Ծառայության բազայից: Այս կամ այն կայքի հնարավոր վնասի մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ նման վտանգի ենթադրվող մակարդակի կամ բնույթի վերաբերյալ (այսուհետ՝ «Տեղեկատվություն») տրամադրվում է Յանդեքսի գործընկերների կողմից կամ որոշվում է Յանդեքսի կողմից սեփական մեթոդների կիրառմամբ: Յանդեքսը չի տրամադրում պարզաբանումներ կապված վեբ կայքը հնարավոր վտանգավորի շարքին դասելու հիմքերի հետ: Յանդեքսը չի երաշխավորում Ֆունկցիայի համապատասխանությունը Օգտատիրոջ նպատակներին կամ ակնկալիքներին, չի երաշխավորում Ֆունկցիայի անխափան և անսխալ աշխատանքը, ինչպես նաև Տեղեկատվության հավաստիությունը (մասնավորապես՝ չի երաշխավորում, որ որպես հնարավոր վտանգավոր չնշված կայքերը իրականում չեն պարունակում որևէ վնասակար կոդ կամ հակառակը): Օգտատերը պարտավոր է ինքնուրույն գնահատել ռիսկերը և ինքնուրույն պատասխանատվություն կրել իր արարքների համար, որոնք կապված են Տեղեկատվության օգտագործման հետ: Յանդեքսը պատասխանատվություն չի կրում և չի հատուցում վեբ կայքերի սեփականատերերի, Օգտատերերի կամ երրորդ անձանց ուղղակի կամ անուղղակի վնասները, որոնք հետևանք են Ֆունկցիայի օգտագործման կամ օգտագործման ահնարինության հետ, ինչպես նաև Տեղեկատվության օգտագործման կամ օգտագործման անհնարինության հետ, ներառյալ, բայց չսահմանափակված Տեղեկատվության սխալ լինեու հետևանքով վնասների:

2.5.2. Ֆունկցիայի աշխատանքի հետ կապված բոլոր դիտողությունները և/կամ պահանջները պետք է ուղարկվեն հետադարձ կապի ձևով. https://yandex.ru/support/search/troubleshooting/feedback.xml.

2.5.3. Յանդեքսը իրավունք ունի առանց ծանուցման սեփական հայեցողությամբ դադարեցնել կամ կասեցնել Տեղեկատվության տրամադրումը առանց պատճառների պարզաբանման:

2.6. Կայքերի որոշ հողումներ, որոնք արտացոլվում են որոնողական արդյունքներով, կարող են ուղեկցվել հատուկ նշապիտակներով, որոնք ներկայացնում են լրացուցիչ տեղեկատվություն կայքի և/կամ նրա բնութագրերի վերաբերյալ։ Կայքին կարող են վերագրվել հատուկ նշապիտակներ՝ օգտատիրոջ գործողությունների ավտոմատ մշակման արդյունքում, կամ կարող են պարունակել բացատրություններ այդ տեղեկությունների աղբյուրի վերաբերյալ։ Հատուկ նշապիտակները զետեղվում և ներկայացվում են Օգտատերերին «ինչպես որ կա» պայմաններով։ Յանդեքսը պատասխանատվություն չի կրում հատուկ նշապիտակի զետեղման ճշգրտության և կայքի լրացուցիչ տեղեկությունների արժանահավատության, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից նման նշապիտակների հիման վրա կայացվող որոշումների համար։ Հատուկ նշապիտակների նշանակության վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հրապարակված են հետևյալ հասցեով՝ https://yandex.ru/support/webmaster/search-results/tags.html.

2.7. Որոշ հղումներ կայքերին և փնտրման ինտերակտիվ տարրերին, որոնք արտացոլվում են որոնման արդյունքում, կարող են ուղեկցվել կապի հաստատման ձևի կանչման կոճակով, որի միջոցով Օգտատերը կարող է փոխգործակցել Յանդեքսի գործընկերների հետ, վերջիններիս կողմից ծառայությունների մատուցման, տեղեկացման, կամ ըստ Օգտատիրոջ ցուցումների՝ կայքով հղման միջոցով առաջարկվող ապրանքների/ծառայությունների հետ կապված այլ գործողությունների վերաբերյալ: Յանդեքսը չի հանդիսանում Օգտատիրոջ և Յանդեքսի գործընկերոջ միջև հարաբերությունների մասնակից, և, հետևաբար, պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից Յանդեքսի գործընկերոջը փոխանցված տեղեկությունների մշակման գծով, ինչպես նաև չի երաշխավորում Յանդեքսի գործընկերոջ գործողությունների որակը, ճշգրտությունը, հավաստիությունը, իրավաչափությունը:

Կայքի կողքին կապի հաստատման ձևի կանչման կոճակի առկայությունը ազդեցություն չի գործում որոնման արդյունքներում կայքի դիրքի վրա:

2.8. Յանդեքսը իրավունք է վերապահում իր հայեցողությամբ սահմանափակել Օգտատիրոջ հասանելիությունը Ծառայությանը (կամ Ծառայության որոշակի ֆունկցիաներին, եթե դա տեխնոլոգիապես հնարավոր է) անձնական հաշվի միջոցով կամ ամբողջությամբ արգելափակել անձնական հաշիվը սույն Պայմանների պարբերական խախտման դեպքում (այն դեպքում, երբ Օգտատերը օգտվում է Ծառայության հասանալիությունից անձնական հաշվով) կամ Օգտատիրոջ նկատմամբ կիրառել այլ միջոցներ՝ օրենսդրության կամ երրորդ անձանց իրավունքների ու օրինական շահերի պահպանման նպատակով:

3. Վեբ կայքերի ինդեքսավորում

3.1. Յանդեքսը ինդեքսավորում է երրորդ անձանց կողմից ստեղծված վեբ կայքերի էջերը: Յանդեքսը պատասխանատվություն չի կրում նման էջերի որակի կամ բովանդակության համար: Ինդեքսավորումը իրականացվում է Յանդեքսի որոնողական համակարգի ռոբոտի կողմից ավտոմատ ռեժիմով համապատասխան ալգորիտմներին համապատասխան, որը չի նախատեսում վեբ կայքերի բովանդակության նախնական կամ հետագա գնահատում (մոդերացիա) կապված օրենսդրության նորմերի, էտիկայի կամ բարոյականության համապատասխանության հետ կամ որևէ այլ գրաքննություն: Յանդեքսը պատասխանատու չէ նաև ծառայությունների մատուցման, ապրանքների ձեռքբերման և այլ առաջարկների առկայության/բացակայության, բովանդակության կամ որակի համար, որոնք կարող են Օգտատերին հասանելի լինել Յանդեքսի կողմից ինդեքսավորված երրորդ անձանց վեբ կայքերում, ինչպես նաև պատասխանատու չէ որևէ տեսակի վնասների համար, որոնք Օգտատերը կարող է կրել՝ օգտվելով նման առաջարկներից:

3.2. Վեբ կայքերում փոփոխությունները մշտադիտարկվում են Յանդեքսի ռոբոտի կողմից ավտոմատ ռեժիմում (իրականացվում է վերաինդեքսավորում)՝ որոնման արդյունքների ակտուալացման նպատակով: Սակայն երրորդ անձանց վեբ կայքերի էջերում տեղեկատվության, նյութերի ցանկացած տեղակայում կարող է փոփոխվել ցանկացած պահի այս կամ այն կայքի սեփականատիրոջ կողմից: Յանդեքսը չի վերահսկում նման փոփոխությունները յուրաքանչյուր վեբ կայքում և պատասխանատու չէ դրանց համար:

3.3. Յանդեքսը չի երաշխավորում Օգատիրոջը, որ որոնման հարցման պատասխանը կլինի սպառիչ և Օգտատերը կստանա Ինտերնետ ցանցում առկա ամբողջ տեղեկավությունը իրեն հետաքրքրող թեմայով, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում վեբ կայքերի հղումների բացարձակ ճշտության/ակտուալության համար, որոնք Օգտատիրոջ հարցմանը համապատասխան ներկայացվում են Ծառայութայն որոնման արդյունքում:

3.4. Յանդեքսը միացնում է Ծառայության բազայում բոլոր ռուսալեզու և Ռուսաստանի հետ կապված վեբ կայքերի էջերը: Միևնույն ժամանակ Յանդեքսը իրավասու է ինքնուրույն որոշել, թե որ վեբ կայքը պետք է ներառվի կամ չներառվի Ծառայության բազայում:

3.5. Արդյունքների հերթագրումը, որպես ինդեքսավորման և որոնման գործընթացի մաս, ամբողջապես ավտոմատացված կերպով իրականացվում է որոշված վերաբերելիության չափանիշներին համապատասխան, որոնք կարող են փոփոխվել Յանդքսի հայեցողությամբ՝ որոնման որակը բարելավելու նպատակով: Յանդեքսը դիտակում է վերաբերելիությունը որպես հարցման արդյունքների առավելագույն համապատասխանությունը տեղեկատվություն որոնող Օգտատերերի հետաքրքրվածությանը, որը կարող է չհամընկնել վեբ կայքերի կամ առանձին Օգտատերերի հետաքրքրությունների հետ:

3.6. Յանդեքսը չի ներգործում Ծառայության որոնման արդյունքներում վեբ կայքերի դիրքերի վրա Օգտատերերի որոշակի հարցմանը համապատասխան (բանալի բառերով), երբեք և ոչ մեկին չի տրամադրում նման դիրքեր և չի երաշխավորում այս կամ այն վեբ կայքի դիրքի անփոփոխելիությունը Օգտատերերի որոշակի հարցումների արդյունքների համար:

3.7. «Որոնողական սպամ»-ը Ծրագրի որոնողական համակարգին խաբելու և դրա արդյուքների վրա ներգործելու փորձեր են՝ որոնման արդյունքներում այս կամ այն վեբ կայքի դիրքը փոփոխելու նպատակով: Վեբ կայքերը, որոնք օգտագործում են «որոնողական սպամ», կարող են նվազեցվեն դիրքավորման մեջ կամ հեռացվեն Ծառայության բազայից՝ դրանց ճիշտ դիրքավորման պարզման անհնարինության պատճառով:

3.8. Յանդեքսը չի մեկնաբանում վեբ կայքերի հեռացումը Ծառայության բազայից և/կամ դրանց դիրքի փոփոխությունը, չի տեղեկացնում նման քայլերի մասին և չի տալիս որևէ երաշխիք կամ ժամկետներ նրանց բազայում կրկին ներառելու/դիրքի փոփոխման համար:

3.9. Յանդեքսը նաև իրավասու է չտրամադրել «որոնողական սպամի» մեթոդների սպառիչ ցանկ, որոնք կարող են հանգեցնել վեբ կայքի հեռացմանը Ծառայության բազայից և/կամ դիրքի փոփոխմանը: Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ փաստաթղթում՝ «Ինչո՞վ է տարբերվում որակյալ կայքը անորակից՝ Յանդեքսի տեսանկյունից»: (https://yandex.ru/support/webmaster/yandex-indexing/webmaster-advice.xml)

4. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

4.1. Օգտատիրոջ և Յանդեքսի հարաբերությունները բոլոր այն տեղեկատվության հետ կապված, որը Յանդեքսը կարող է ստանալ Օգտատիրոջից վերջինիս կողմից Ծառայությունից օգտվելիս, կարգավորվում են Գաղտնիության քաղաքականությամբ (https://yandex.ru/legal/confidential_hy/):

4.2. Յանդեքսը ինդեքսավորում է վեբ կայքերի այն էջերը, որոնք գտնվում են Ինտերնետ ցանցում ազատ հասանելիության մեջ՝ այն էջերը, որոնք հասանելի են հղմամբ անցնելու դեպքում՝ առանց օգտատիրոջ անվան և գաղտնաբառի մուտքագրման, և որոնց ինդեքսավորումը արգելված չէ համապատասխան վեբ կայքի robots.txt-ում (մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ փաստաթղթում՝ http://help.yandex.ru/webmaster/controlling-robot/robots-txt.xml). Ծառայության բազայում առկայության վերաբերյալ բողոքները չեն ընդունվում այն վեբ կայքերի համար, որոնք նշվածի իմաստով հանդիսանում են բաց:

5. Որոնման ինտերակտիվ տարրերը

5.1. Յանդեքսը կարող է որոնման դաշտ պարունակող էջում տեղակայել ինտերակտիվ տարրեր ներքոգրյալ ձևերից որևէ մեկով կամ դրանցից մի քանիսով միաժամանակ.

5.1.1. Հեռացված.

5.1.2. Տեղեկատվական բլոկեր, որոնք պարունակում են Յանդեքսի կողմից Օգտատիրոջը ծանոթացման համար առաջարկվող տվյալներ՝ անկախ որոնման արդյունքներին ծանոթանալուց: Նման տեղեկատվական բլոկերը կարող են ներկայացվեն սադժեստի տեսքով (արագ պատասխան Օգտատիրոջ որոնման հարցմանը ի պատասխան՝ հարցումը մուտքագրելու դաշտում), կամ էջում ցանկացած տեղ բլոկի տեսքով, որը զբաղեցված չէ որոնման դաշտով կամ այլ եղանակով՝ հաշվի առնելով սույն կետի կանոնները: Նման բլոկերը ստեղծվում և տեղադրվում են Յանդեքսի կողմից և չեն հանդիսանում որոնողական արդյունքների մաս: Նման բլոկերի տեղակայումը այն էջին, որը պարունակում է որոնման դաշտը, իրականացվում է նման բլոկերը որոնման դաշտից առանձնացնելով՝ նման բլոկի և որոնման դաշտի դիզայնի տարբերության և/կամ բլոկը որոնման դաշտից դուրս տեղակայելու միջոցով կամ այլ միջոցներով:

5.2. Որոնման ինտերակտիվ տարրերը չեն ազդում որոնման ավտոմատացված ալգորիտմների վրա, որոնք աշխատում են առանձ մարդու մասնակցության և չեն կարող դիտարկվել որպես գործիք երրորդ անձանց վեբ կայքերին որոնման արդյունքների դիրքավորման որևէ գերակայության կամ առավելության տրամադրելու համար:

Հրապարակման ամսաթիվը 05.10.2018

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/termsofuse_hy/04092018/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/termsofuse_hy/04072017/

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.ru/legal/termsofuse_hy/05052017/