Հաշվի կառավարում

Ինչպես իմանալ, թե արդյոք Plus-ը միացված է

  1. Բացեք Yandex ID-ն և մուտք գործեք ձեր հաշիվ։

  2. Սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող պրոֆիլի պատկերակի վրա։ Ակտիվ Plus-ով հաշիվը կունենա գունավոր եզրագիծ․

  3. Դուք կարող եք կառավարել ձեր բաժանորդագրությունն անձնական հաշվի միջոցով։

Եթե համոզված եք, որ նախկինում բաժանորդագրվել եք, բայց ձեր պրոֆիլը եզրագիծ չունի, հնարավոր է, որ ունեք մի քանի Yandex հաշիվներ։

Օրինակ

Yandex Go հավելվածում դուք գրանցվել եք ձեր հեռախոսահամարով և ակտիվացրել Plus-ը, իսկ Yandex Music կայքում՝ էլ. փոստի միջոցով։ Այդ դեպքում առաջանում է երկու հաշիվ, և Plus-ը ակտիվ է միայն մեկի դեպքում։

Փորձեք մուտք գործել ձեր հաշիվ տարբեր եղանակներով՝ պարզելու, թե որում է միացված Plus-ը։

Եթե իսկորոշման կամ ձեր բաժանորդագրությունը գտնելու հետ կապված որևէ դժվարություն առաջանա, կապվեք մեր աջակցության թիմի հետ։

Եթե բաժանորդագրությունը ակտիվ է մի քանի հաշիվներում

Օրինակ

Yandex Music հավելվածում դուք գրանցվել եք հեռախոսահամարով և ակտիվացրել Plus-ը, իսկ Kinopoisk կայքում՝ ձեր էլ. փոստով և ակտիվացրել մեկ այլ Plus։ Այդ դեպքում առաջացել է երկու հաշիվ՝ տարբեր տվյալներով և երկու բաժանորդագրություններով։

Եթե նկատել եք կրկնակի վճարներ Plus-ի համար կամ տեսնում եք, որ բաժանորդագրությունն ակտիվ է ձեր երկու կամ ավելի հաշիվներում, կապվեք մեր աջակցության թիմի հետ։ Մենք կօգնենք լուծել այս խնդիրը։

Ինչպես ջնջել բաժանորդագրություն ունեցող հաշիվը

Նախքան ձեր հաշիվը ջնջելը անջատեք Plus-ը։ Ակտիվ բաժանորդագրություն ունեցող հաշիվը ջնջելը ավտոմատ կերպով չի չեղարկի այն։

հաշվի միջոցով միջոցով կարող եք ստուգել, թե արդյոք միացված է Plus-ը։

Եթե արդեն ջնջել եք ձեր հաշիվը, բայց չեք չեղարկել ձեր բաժանորդագրությունը, ապա․

  • Եթե ակտիվացրել եք Plus-ը Yandex ծառայությունների կայքերում, կպավեք մեր աջակցության թիմի հետ։

  • Եթե ակտիվացրել եք Plus-ը App Store-ի կամ Google Play-ի միջոցով, չեղարկեք բաժանորդագրությունը՝ հետևելով հրահանգներին։

  • Եթե ակտիվացրել եք Plus-ը բջջային օպերատորի միջոցով, կապվեք օպերատորի աջակցության ծառայության հետ։ Հարցերի դեպքում գրեք մեզ։

Yandex ծառայություններում պահվող ձեր տվյալները կապված են Yandex ID-ի հետ։ Երբ դուք ջնջում եք ձեր հաշիվը, դուք նաև ջնջում եք ձեր բոլոր տեղեկությունները․ ձեր Yandex Music հավաքածուն, Mail-ում պահվող էլեկտրոնային նամակները և Drive-ում պահվող ֆայլերը։

Հաշիվը ջնջելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Yandex ID-ի օգնության կենտրոնում։

Եթե հարցեր ունեք, գրեք մեզ։

Գրել աջակցման ծառայություն