---
metadata:
  - name: generator
    content: Diplodoc Platform v5.48.2
alternate:
  - https://yandex.ru/support/tasks/en/profile/languages.md
  - https://yandex.ru/support/tasks/hy/profile/languages.md
  - https://yandex.ru/support/tasks/ru/profile/languages.md
sourcePath: hy/common/profile/languages.md
---
> **Documentation Index:** Fetch the complete configuration index at https://yandex.ru/support/tasks/hy/llms.txt

# Նշել լեզուները

Եթե տիրապետում եք մի քանի լեզուների և պատրաստ եք դրանցով առաջադրանքներ կատարել, նշեք Ձեր լեզուների իմացությունը պրոֆիլում։

## Ավելացնել լեզվի իմացություն {#add-language}


1. Անցեք **Պրոֆիլ** ներդիր։


1. **Լեզուներ** բաժնում սեղմեք **Ավելացնել**։

1. Ընտրեք լեզուն բացվող ցանկից։


    Դուք կարող եք միաժամանակ ընտրել մի քանի լեզու։ Լեզուն դաշտից հեռացնելու համար սեղմեք ![Ջնջել լեզուն](../_assets/delete-lang.png) իր անվան աջ կողմում։


1. Սեղմեք **Ավելացնել**։

## Անցնել լեզվի իմացության թեստ {#language-test}

Լեզվի իմացության թեստը ստուգում է՝ կարող եք արդյոք այդ լեզվով առաջադրանքներ կատարել: Թեստը հաջող անցնելու դեպքում ձեզ հասանելի կլինեն ավելի բարդ և բարձր վարձատրվող առաջադրանքները:

Որպեսզի հաստատեք լեզվի իմացությունը և ձեռք բերեք համապատասխան [հմտություն](https://yandex.ru/support/tasks/hy/profile/skills.md), [կատարեք](#take-test) լեզվի իմացության թեստով առաջադրանք։

### Ինչպես անցնել թեստը {#take-test}


1. Անցեք **Պրոֆիլ** ներդիր։


1. **Լեզուներ** բաժնում [նշեք լեզուները](#add-language), որոնց տիրապետում եք:

1. Եթե տվյալ լեզուն իմացության թեստ ունի, այդ լեզվի տեղեկատու քարտի մեջ կհայտնվի **Հաստատել իմացությունը** կոճակը կոճակը: Սեղմեք այդ կոճակի վրա։

1. Կանցնեք թեստով առաջադրանքին: Էջի վրա կտեսնեք առաջադրանքներով քարտերը: Դուք պետք է որոշեք, թե որ բառը պետք է լինի նախադասության մեջ բաց թողված բառի տեղը և ընտրեք համապատասխան պատասխանը: Բառը պետք է համապատասխանի իմաստով և քերականությամբ:

1. Կատարեք առաջադրանքը հատկացված ժամանակում: Թեստն անցնելու համար հատկացվում է մի քանի րոպե: Խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսի ժամանակ, երբ ձեզ ոչ ոք չի խանգարում: Եթե չտեղավորվեք հատկացված ժամանակի մեջ, ապա թեստը չի հաշվարկվի, և լեզուն չի հաստատվի:

Եթե​թեստը լավ անցնեք, որոշ ժամանակ անց ձեր պրոֆիլի լեզվական քարտում կցուցադրվի հետևյալ գրառումը՝ **Հաստատված է <svg width="15" height="16" fill="none" xmlns="http://www.w3.org/2000/svg"><path fill-rule="evenodd" clip-rule="evenodd" d="M13.75 8a6.25 6.25 0 1 1-12.5 0 6.25 6.25 0 0 1 12.5 0zm-3.023-2.654a.625.625 0 0 0-.881.051L6.554 9.101 5.147 7.576a.625.625 0 0 0-.919.848l1.641 1.778a.937.937 0 0 0 1.325.053l.034-.033.03-.033 3.521-3.962a.625.625 0 0 0-.052-.881z" fill="#33B27B"/></svg>**։

Եթե չկարողանաք անցնել թեստը, ապա պրոֆիլի լեզվական քարտում կցուցադրվի հետևյալ գրառումը՝ **Թեստը չի անցել <svg width="16" height="16" fill="none" xmlns="http://www.w3.org/2000/svg"><path fill-rule="evenodd" clip-rule="evenodd" d="M8.25 14.5a6.25 6.25 0 1 0 0-12.5 6.25 6.25 0 0 0 0 12.5zm1.878-9.234a.782.782 0 0 1 1.105 1.107L9.355 8.25l1.878 1.878a.781.781 0 0 1-1.105 1.105L8.25 9.355l-1.878 1.878a.781.781 0 0 1-1.105-1.105L7.145 8.25 5.267 6.372a.781.781 0 1 1 1.105-1.106l1.878 1.88 1.878-1.879z" fill="#F66"/></svg>** և ամսաթիվը, երբ հաջորդ անգամ կարող եք կրկին փորձել թեստը:

## Հեռացնել լեզվի իմացությունը {#delete-language}


1. Անցեք **Պրոֆիլ** ներդիր։

1. **Լեզուներ** բաժնում նշորդը պահեք ցանկալի լեզվի վրա և վերին աջ անկյունում սեղմեք <svg class="Button2-Icon" width="16" height="17" viewBox="0 0 16 17" fill="none" xmlns="http://www.w3.org/2000/svg"><path fill-rule="evenodd" clip-rule="evenodd" d="M4 3.00301C4 2.20736 4.31607 1.44429 4.87868 0.881686C5.44129 0.319076 6.20435 0.00300598 7 0.00300598H9C9.79565 0.00300598 10.5587 0.319076 11.1213 0.881686C11.6839 1.44429 12 2.20736 12 3.00301H14C14.2652 3.00301 14.5196 3.10836 14.7071 3.2959C14.8946 3.48344 15 3.73779 15 4.00301C15 4.26822 14.8946 4.52258 14.7071 4.71011C14.5196 4.89765 14.2652 5.00301 14 5.00301H13.346L12.606 14.618C12.577 14.9947 12.407 15.3466 12.1298 15.6034C11.8527 15.8601 11.4888 16.0029 11.111 16.003H4.889C4.51101 16.0031 4.14692 15.8605 3.86955 15.6037C3.59218 15.3469 3.42198 14.9949 3.393 14.618L2.653 5.00301H2C1.73478 5.00301 1.48043 4.89765 1.29289 4.71011C1.10536 4.52258 1 4.26822 1 4.00301C1 3.73779 1.10536 3.48344 1.29289 3.2959C1.48043 3.10836 1.73478 3.00301 2 3.00301H4ZM5.586 5.95301C5.48119 5.9611 5.37899 5.98977 5.28527 6.03737C5.19154 6.08498 5.10811 6.1506 5.03976 6.23047C4.97141 6.31034 4.91947 6.40289 4.8869 6.50285C4.85434 6.60281 4.8418 6.7082 4.85 6.81301L5.275 12.318C5.28314 12.4228 5.31184 12.525 5.35947 12.6187C5.4071 12.7124 5.47271 12.7958 5.55257 12.8641C5.63243 12.9325 5.72497 12.9844 5.8249 13.017C5.92483 13.0496 6.03021 13.0621 6.135 13.054C6.2398 13.0459 6.34196 13.0172 6.43566 12.9695C6.52936 12.9219 6.61277 12.8563 6.68111 12.7764C6.74946 12.6966 6.8014 12.604 6.83398 12.5041C6.86656 12.4042 6.87914 12.2988 6.871 12.194L6.445 6.69001C6.43691 6.58519 6.40824 6.483 6.36063 6.38927C6.31302 6.29555 6.24741 6.21212 6.16754 6.14377C6.08767 6.07541 5.99511 6.02347 5.89516 5.99091C5.7952 5.95835 5.68981 5.94581 5.585 5.95401L5.586 5.95301ZM9.555 6.69501C9.57492 6.4863 9.67597 6.29375 9.83641 6.15879C9.99685 6.02384 10.2039 5.95725 10.4129 5.97337C10.6219 5.98949 10.8163 6.08703 10.9541 6.24499C11.092 6.40295 11.1623 6.60871 11.15 6.81801L10.725 12.311C10.7188 12.4171 10.6914 12.5209 10.6446 12.6163C10.5978 12.7117 10.5325 12.7969 10.4524 12.8668C10.3723 12.9366 10.2791 12.9899 10.1782 13.0233C10.0774 13.0568 9.97084 13.0698 9.86487 13.0616C9.75891 13.0535 9.65563 13.0243 9.56108 12.9757C9.46652 12.9272 9.38259 12.8603 9.31417 12.779C9.24576 12.6976 9.19423 12.6035 9.16261 12.502C9.13099 12.4006 9.1199 12.2938 9.13 12.188L9.555 6.69501ZM7 2.00301C6.73478 2.00301 6.48043 2.10836 6.29289 2.2959C6.10536 2.48344 6 2.73779 6 3.00301H10C10 2.73779 9.89464 2.48344 9.70711 2.2959C9.51957 2.10836 9.26522 2.00301 9 2.00301H7Z" fill="#979797"/></svg>։

1. Սեղմեք **Ջնջել**։


## Խնդիրների լուծում

{% cut "Այն լեզվի համար, որ ավելացրել եմ պրոֆիլիս մեջ, լեզվի իմացության ստուգման թեստ չկա" %}

Ներկայումս միայն որոշ լեզուների համար կան թեստեր: Այլ լեզուների թեստերը կավելացվեն հետագայում: Այցելեք ձեր պրոֆիլի լեզուների էջը, որպեսզի իմանաք, թե երբ հասանելի կլինեն թեստերը:

{% endcut %}

{% cut "Ինչպե՞ս գտնել թեստերն առաջադրանքների ցանկում:" %}

Լեզվի իմացության թեստերը տրամադրվում են Yandex Tasks պատվիրատուի կողմից: Դուք կարող եք [օգտվել](https://yandex.ru/support/tasks/hy/tasks/complete.md#filter) գլխավոր էջում գտնվող պատվիրատուների զտիչից, որպեսզի գտնեք այդ պատվիրատուի բոլոր առաջադրանքները:

{% endcut %}

{% cut "Քանի՞ փորձ է տրվում թեստն անցնելու համար, որպեսզի լեզուն հաստատվի:" %}

Ամենասկզբում թեստն անցնելու համար մենք երկու փորձի հնարավորություն ենք տալիս: Եթե առաջին անգամից չհաջողվի, 10-15 րոպեից կարելի է նորից փորձել: Պրոֆիլում՝ տվյալ լեզվի տեղեկատու քարտում կհայտնվի **Հաստատել իմացությունը** կոճակը կոճակը, իսկ թեստով առաջադրանքը՝ գլխավոր էջում հասանելի առաջադրանքների ցանկում:

Եթե երկրորդ անգամ չհաջողվի հաջողությամբ անցնել թեստը, կրկին կարող եք փորձել 3 ամսից: Ստույգ ամսաթիվը նշված կլինի պրոֆիլում՝ լեզվի տեղեկատու քարտի մեջ: 6 անգամ ձախողվելու դեպքում այլևս չեք կարողանա հանձնել թեստը:

{% endcut %}

{% cut "Թեստի մեջ սխալ կա" %}

Լեզվական թեստերը ստեղծելու մեջ մեզ օգնել է արհեստական բանականությունը: Ցավոք, նեյրոցանցերը, ինչպես և մարդիկ, երբեմն սխալվում են: Եթե դուք սխալ եք նկատել, դիմեք [աջակցման ծառայությանը](https://yandex.ru/support/tasks/hy/support.md)։ Մենք կստուգենք թեստը, որը ձեզ էր ընկել, և սխալի առկայության դեպքում ձեզ ևս մեկ փորձի հնարավորություն կտանք:

{% endcut %}

<!-- source: hy/_includes/contact-support.md -->
[Գրել աջակցման ծառայությանը](https://yandex.ru/support/tasks/hy/support.md){.support_btn}

<!-- source: hy/_includes/styles.md -->

<!-- endsource: hy/_includes/styles.md -->
<!-- endsource: hy/_includes/contact-support.md -->
