---
metadata:
  - name: generator
    content: Diplodoc Platform v5.48.2
alternate:
  - https://yandex.ru/support/tasks/en/registration.md
  - https://yandex.ru/support/tasks/hy/registration.md
  - https://yandex.ru/support/tasks/ru/registration.md
sourcePath: hy/common/registration.md
---
> **Documentation Index:** Fetch the complete configuration index at https://yandex.ru/support/tasks/hy/llms.txt

# Գրանցում

Գրանցվեք [Yandex Tasks-ում](https://tasks.yandex.ru/tasks) և սկսեք կատարել առաջադրանքներ։

{% note warning "Կարևոր" %}

Tasks-ում կարող եք ունենալ միայն մեկ հաշիվ։ Զգույշ եղեք Ձեր հավատարմագրերի անվտանգության հարցում,
Դուք կրկին չեք կարողանա գրանցվել Tasks-ում։

{% endnote %}

## Քայլ 1. Մուտք գործեք Առաջադրանքներ Yandex ID-ով {#step-one}

1. Մուտք գործեք [Yandex ID](https://passport.yandex.ru/auth/add)։

    Գրանցման և լիազորման մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս հետևյալ բաժինը [Հաշվի գրանցում](https://yandex.ru/support/id/authorization/registration.html) Yandex ID-ի օգնություն։

    {% note warning "Կարևոր" %}

    Համոզվեք, որ [Yandex ID](https://passport.yandex.ru/auth/complete/)-ում մուտքագրել եք բոլոր տվյալները, որպեսզի պահպանեք հասանելիությունը հաշվին.

    - իրական անունն ու ազգանունը,
    - մուտքանունն ու գաղտնաբառը,
    - կապել եք հիմնական հեռախոսահամարն ու հիմնական էլ. հասցեն:

    {% endnote %}
    

1. Անցեք [բջջային հավելվածը](https://tasks.yandex.ru/tasks)։ Կբացվի ցուցադրական առաջադրանքներով էջը․ դրանք չեն վճարվում և դրանք պարտադիր չէ կատարել, սակայն կարող եք ծանոթանալ դրանց՝ պարզելու, թե ինչ առաջադրանքներ են Ձեզ սպասում հետագայում։ Վճարովի առաջադրանքներին և պրոֆիլին հասանելիություն ստանալու համար կատարեք ստորև նշված քայլերը։

    <!-- source: hy/_includes/phone-exists.md -->
    Եթե տեսնում եք նախազգուշացում, որ նույն հեռախոսահամարով հաշիվ արդեն գոյություն ունի, հնարավոր է, որ նախկինում արդեն գրանցվել եք համակարգում այլ մուտքանունով։ Հիշեք մուտքանունը, որով գրանցվել եք և օգտագործեք այն մուտք գործելու համար։

    Եթե վստահ եք, որ նախկինում այս հեռախոսահամարով չեք գրանցվել, [գրեք աջակցման ծառայությանը](https://yandex.ru/support/tasks/hy/support.md).
    <!-- endsource: hy/_includes/phone-exists.md -->

## Քայլ 2. Մուտքագրեք անձնական տվյալները {#step-two}

1. Ցուցադրական առաջադրանքներով էջում սեղմեք **Գրանցվել**՝ առաջադրանքների տեղեկատու քարտի վերևում։

    {% note warning "Կարևոր" %}

    Մի թարմացրեք կամ փակեք էջը մինչև չավարտեք [քայլ 4-ը](#step-four)որպեսզի նորից չմուտքագրեք Ձեր տվյալները։

    {% endnote %}

1. Լրացրեք **Անձնական տեղեկություններ** ձևի դաշտերը․

    - **Քաղաքացիությունը** — հասանելի երկրների ցանկից ընտրեք ձեր քաղաքացիության երկիրը։ Պետք է համընկնի անձնագրում կամ անձը հաստատող փաստաթղթում նշված քաղաքացիության երկրի հետ։
    - **ԱԱՀ** — մուտքագրեք ձեր անունը, ազգանունը և հայրանունը (առկայության դեպքում)։
    - **Ծննդյան ամսաթիվը** — մուտքագրեք ծննդյան ամսաթիվը։ Գրանցման պահին ձեր 18-ը պետք է լրացած լինի։
    - **Քաղաքը** — վերոնշյալ ցանկից ընտրեք ձեր բնակության քաղաքը։
    - **Անձնագրի կամ ID-ի համարը** — մուտքագրեք անձնագրի կամ անձը հաստատող ID-ի համարը։

## Քայլ 3. Կցեք լուսանկար հաստատման կոդով {#step-three}

1. Լուսանկարվեք՝ Ձեր ձեռքում պահելով ստուգիչ կոդը ձևաթղթից։ Լուսանկարներին ներկայացվող պահանջները․

   - Ձևաչափը՝ PNG, JPEG:
   - Չափը՝ 5 ՄԲ-ից ոչ ավել և 500 պիքսելից ոչ պակաս:
   - Կոդը չպետք է տպված լինի, այլ պետք է ձեռքով գրված լինի և հարկավոր է ստուգել, որպեսզի այն լուսանկարում հստակ տեսանելի լինի:
   - Գունավոր դիմային լուսանկար, որտեղ հստակ երևում եք դուք և ստուգիչ կոդը:

1. Սեղմեք **Կցել սելֆին՝ կոդով** դաշտի վրա, որպեսզի վերբեռնեք լուսանկարը։

## Քայլ 4. Ուղարկեք հարցաթերթը ստուգման համար {#step-four}

1. Ընդունեք օգտագործման համաձայնագրի [պայմանները](https://yandex.ru/legal/oferta_yandex_tasks/)։

1. Ընդունեք օգտագործման համաձայնագրի [պայմանները](https://yandex.ru/legal/confidential/)։

1. Սեղմեք **Ուղարկել ստուգման**։

## Քայլ 5. Հաստատեք հեռախոսահամարը {#step-five}

1. Համոզվեք, որ Yandex ID-ում նշված է Ձեր իրական հեռախոսահամարը։ Եթե նշված է սխալ համար, սեղմեք **Փոխել համարը**։

1. Մուտքագրեք SMS-ով ուղարկված հաստատման կոդը և սեղմեք **Հաստատել**։

1. Սպասեք ստուգման արդյունքներին։ Ստուգումը սովորաբար տևում է մոտ մեկ ժամ։

1. Yandex Tasks **Գումար վաստակելու ճանապարհի վերջին քայլը** պատուհանում սեղմեք **Շարունակել**։

## Քայլ 6. Նշեք երկիրը և լեզուները {#step-seven}

1. Սեղմեք **Կարգավորել**՝ **Կարգավորեք առաջադրանքների ցուցադրումը** ազդերիզում:

1. Բացված երկխոսության պատուհանում ընտրեք երկիրը, որտեղ գտնվում եք և լեզուները, որոնցով դուք պատրաստ եք կատարել առաջադրանքները։ Երկիրը, որտեղ գտնվում եք կարող է տարբերվել ձեր քաղաքացիության երկրից։

1. Նշեք **Ցույց տալ 18+ բովանդակություններով առաջադրանքները** ընտրանքը, որպեսզի ձեզ հասանելի լինեն այնպիսի առաջադրանքներ, որտեղ կարող են հանդիպել պոռնոգրաֆիկ կամ վիրավորական բնույթի նյութեր։ Օրինակ՝ անպարկեշտ արտահայտություններ կամ մերկ մարդկանց նկարներ։

1. Սեղմեք **Պահել**։ Այս կարգավորումները կարող եք փոխել ձեր պրոֆիլից։

Բոլոր քայլերն ավարտելուց հետո ձեզ հասանելի կդառնան վճարովի առաջադրանքները, ինչպես նաև կկարողանաք անցնել ձեր պրոֆիլ։

## Ինչու՞ է իմ հարցաթերթը մերժվել։ {#rejected}

Եթե ձեր հարցաթերթիկը մերժվել է, պատճառը նշված կլինի հարցաթերթիկի ստուգման արդյունքների ազդերիզում։ Ստուգեք դրա հնարավոր պատճառները և հարցաթերթը լրացնելիս հաճախ կատարվող սխալները։

1. Հարցաթերթիկում նշված ԱԱՀ պետք է համընկնեն Yandex ID-ի ձեր հաշվի տվյալների հետ։ Ստուգեք Yandex ID-ում նշված տվյալները և ուղղեք դրանք, որպեսզի համընկնեն ձեր անձնագրում նշված **իրական անվան և ազգանվան** հետ։

1. Անձնական տվյալների գրության մեջ հանդիպող սխալները․

    - պրոֆիլում նշված ազգանվան կամ անվան որոշ տառեր տարբերվում են անձնագրում նշվածից,
    - իրական լրիվ անվան փոխարեն օգտագործվում է կեղծանուն կամ կրճատ անուն,
    - անձնագրի համարի կամ ID-ի մեջ տպագրական սխալներ կան,
    - անձնագրի կամ ID-ի փոխարեն օգտագործվում է այլ փաստաթուղթ,
    - տպագրական սխալներ ծննդյան ամսաթվի մեջ։

1. Սխալներ կոդով լուսանկարում․

    - լուսանկարի վրա կոդը չափազանց փոքր է և ընթեռնելի չէ,
    - սխալներ կոդի մեջ — սխալ նշաններ։

{% note tip "Խորհուրդ" %}

Ձեր կողմից վերբեռնվող բոլոր լուսանկարները պետք է լինեն բավականաչափ հստակ, ոչ աղոտ, չլինեն լուսարկված կամ մուգ, դրանց վրա չպետք է լինի փայլք, և փաստաթղթերի տվյալները պետք է հստակ ընթեռնելի լինեն։

{% endnote %}

<!-- source: hy/_includes/contact-support.md -->
[Գրել աջակցման ծառայությանը](https://yandex.ru/support/tasks/hy/support.md){.support_btn}

<!-- source: hy/_includes/styles.md -->

<!-- endsource: hy/_includes/styles.md -->
<!-- endsource: hy/_includes/contact-support.md -->
